Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում «Գույք» ՊՓԲԸ-ի գույքի կրկնաճուրդի կազմակերպման և անցկացման վերաբերյալ

01.02.2019

Տիպ` Աճուրդների մասին հրապարակային ծանուցումներ
Հայտատու` «Գույք» ՊՓԲԸ-ի սնանկության գործով կառավարիչ՝ Հակոբ Վոլոդյայի Ասոյան
«Սնանկության մասին» ՀՀ օրենքի 76-րդ հոդված

2019թ. հունվարի 30-ին ժամը 12:00-ին ՙԳույք՚ ՊՓԲԸ-ի գույքի կրկնաճուրդ-վաճառքը տեղի չի ունեցել հայտ չլինելու պատճառով:
2019թ. մարտի 06-ին ժամը 12:00-ին ՙԳույք՚ ՊՓԲԸ-ի սնանկության գործով կառավարիչ` Հակոբ Ասոյանի կողմից ՀՀ սնանկության դատարանի շենքում /ք.Երևան, Օտյան 53/2/ տեղի կունենա ՙԳույք՚ ՊՓԲԸ-ին սեփականության իրավունքով պատկանող անշարժ գույքի կրկնաճուրդ-վաճառքը բաց դասական եղանակով մեկ առանձին լոտով:
1.լոտ - Գեղարքունիքի մարզ, ք.Գավառ, Նալբանդյան փող. N 111 հասցեում գտնվող արդյունաբերական արտադրամասի անշարժ գույքի և նրանում գտնվող շինությունները /պահակատուն, ավտոտնակ, կիսակառույց, էլ.ենթակայան, պահեստ, ջրավազան, պարիսպ/ բոլոր նշված շինությունները ենթակա են վերանորոգման և վերակառուցման, 18.160քմ հողամաս և նույն արտադրամասում տեղակայված 7 անվանումով շարժական գույքը /նշված գույքերը ենթակա չեն հետագա օգտագործման համար/, մեկնարկային գինը՝ 3.424.000 ՀՀ դրամ:
Ծանոթություն գույքը ծանրաբեռնված է հողի կադաստրային արժեքով, գնորդը գույքը գնելու դեպքում պետք է վճարի կադաստրային արժեքի գումարը, որը կազմում է՝ 22.554.720 ՀՀ դրամ:
Միաժամանակ տեղեկացնում եմ, որ աճուրդով վաճառվող գույքերի վաճառքի, նոտարական վավերացման, գրանցման ինչպես նաև վտարման /տվյալ պահին բնակարանում բնակվող անձանց կամ տարածքում աշխատող անձանց/ հետ կապված ծախսերը կատարվում են գնորդի կողմից:
Աճուրդին մասնակցելու համար պետք է ներկայացվեն` ֆիզիկական անձի դեպքում անձնագրի պատճենը, իսկ իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի դեպքում, դրանց պետական գրանցումը հավաստող փաստաթղթերի պատճեները, աճուրդի մասնակցության վճարի և նախավճարի վճարումը հավաստող փաստաթղթեր:Մասնակցության վճարը և նախավճարը կազմում են տվյալ լոտի մեկնարկային գնի 1% և 5%:
Աճուրդի մասնակցության վճարը և նախավճարը պետք է վճարվեն կանխիկ կամ փոխանցումով ՙԱրդշինինվեստբանկ՚ ՓԲԸ-ում բացված ՙԳույք՚ ՊՓԲԸ-ի սնանկության հատուկ հաշվին 2473600754660010 մինչև աճուրդին նախորդող օրը ներառյալ:
Աճուրդին մասնակցել ցանկացողները, աճուրդի անցկացման օրվան նախորդող 5 օրվա ընթացքում, ընդհուպ մինչև աճուրդին նախորդող օրվա ժամը 16:00-ին կարող են հայտ ներկայացնել ՀՀ սնանկության դատարան /ք.Երևան, Օտյան 53/2/:
Աճուրդում հաղթող է համարվում առավել բարձր գին առաջարկող մասնակիցը:
Ցանկացողները լոտն ուսումնասիրել, ինչպես նաև աճուրդի կանոնակարգին կարող են ծանոթանալ դիմելով սնանկության գործով կառավարիչ` Հ.Ասոյանին:Հեռ. 091.334.691

Հասցե` ք.Երևան, Դ.Մալյան 2, բն.125

Հեռ..` +374 91 334691

Էլ. փոստ`