Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Վարդան Վարդանյանի սնանկության գործով պարտապանին պատկանող, գույքի բաց դասական եղանակով աճուրդի մասին հայտարարություն

04.02.2019

Տիպ` Աճուրդների մասին հրապարակային ծանուցումներ
Հայտատու` Վարդան Վանոյի Վարդանյանի սնանկության գործով կառավարիչ Ժիրայր Պետյայի Արաբյան
<Սնանկության մասին> ՀՀ օրենքի 76-րդ հոդված

2018թ-ի դեկտեմբերի 10-ին պարտապանի գույքի աճուրդը չկայացավ մասնակցության հայտեր չլինելու պատճառով:
201չթ. փետրվարի 22-ին ժամը 17:00-ին Վարդան Վանոյի Վարդանյանի սնանկության գործով կառավարիչ Ժ. Արաբյանի կողմից ՀՀ Սնանկության դատարանի շենքում (ք. Երևան, Օտյան 53/2) կանցկացվի Վարդան Վարդանյանի սնանկության գործով պարտապանի գույքի բաց դասական եղանակով աճուրդ-վաճառքը (կրկնաճուրդ):
Լոտ 1. Բնակելի տուն տնամերձ հողամասով ՀՀ Կոտայքի մարզ, Արտավազ համայնքում շենք` 392,22քմ, օժանդակ շինություն` 34քմ, շվաքարան` 54,4քմ, շոգեբաղնիք` 24,2քմ, շվաքարան` 35,3քմ, սանհանգույց` 3,3քմ, լողավազան`16,4քմ, պարիսպ` 21,5քմ և հողամաս` 0,364հա մակերեսներով: Մեկնարկային գինը` 49.179.156 ՀՀ դրամ: Բնակիչների օտարումը, գույքի օտարման և սեփականության իրավունքի գրանցման հետ կապված ծախսերը կատարում է գնորդը:
Հայտերն ընդունվում են ՀՀ Սնանկության դատարանի գրասենյակ (ք. Երևան, Հր. Ներսիսյան 10) աճուրդին նախորդող 5 օրերի ընթացքում, մինչև նախորդ օրվա ժամը 16.00-ը: Աճուրդին մասնակցելու համար պետք է ներկայացվեն 1% մասնակցության վճարի և 5% կանխավճարի (լոտի մեկնարկային գնի) անդորրագրերը, ֆիզիկական անձի դեպքում անձնագրի պատճենը, ԱՁ-ի և իրավաբանական անձի դեպքում պետական գրանցման վկայականների պատճենները: Աճուրդում հաղթող է համարվում աճուրդում առավել բարձր գին առաջարկող մասնակիցը: Պարտապանի սնանկության հատուկ հաշիվն է Կոնվերս Բանկ ՓԲԸ «Աբովյան» մասնաճյուղում 19300 05622750400: Լոտերին ծանոթանալու, մանրամասն տեղեկությունների համար զանգահարել 091 46-16-06 հեռախոսահամարով կառավարիչ Ժ. Արաբյանին:

Հասցե` ք. Աբովյան, 7-րդ մ/շ, 2-րդ թաղ., թիվ 77

Հեռ..` 374 91 461606

Էլ. փոստ`