Ա/Ձ Սարգիս Աղումյանի սնանկության վարույթում առկա գույքերի աճուրդ - վաճառքի կազմակերպման մասին
04.02.2019
2019թ. փետրվարի 21-ին ժամը 12:00-ին Ա/Ձ Սարգիս Աղումյանի սնանկության գործով կառավարիչ Գ.Մկրտչյանի կողմից ՀՀ սնանկության դատարանում /հասցե՝ ք.Երևան, Օտյան 53/2/ կանցկացվի Ա/Ձ Սարգիս Աղումյանի պարտավորությունների կատարումն ապահովելու համար <<ԱյԴի Բանկ>> ՓԲ ընկերությունում գրավադրված գույքերի բաց դասական եղանակով աճուրդը, ընդհանուր թվով 9 լոտ`
Լոտ 1 - ՀՀ Արագածոտնի մարզի, Աշտարակ համայնքի, Սաժումյան 10 հասցեում գտնվող բնակելի տուն (հողամասի մակերեսը՝ 393 քմ, շենքի մակերեսը՝ 145.2 քմ, սեփ. վկ.՝ թիվ 2786002), մեկնարկային գինը՝ 15.650.000 ՀՀ դրամ,
Լոտ 2 - ՀՀ Արագածոտնի մարզի, Աշտարակ համայնքի, Ղ.Փարպեցու փողոց 7/1 հասցեում գտնվող բնակելիտուն (հողամասի մակերեսը՝ 426 քմ, շենքի մակերեսը՝ 135.1 քմ, սեփ. վկ.՝ թիվ 26022014-02-0001), մեկնարկային գինը՝ 13.150.000 ՀՀ դրամ,
Լոտ 3 - ՀՀ Արագածոտնի մարզի, Աշտարակ համայնքի, Ն.Աշտարակեցու փողոց թիվ 84 հասցեում գտնվող բնակելիտուն (հողամասի մակերեսը՝ 325 քմ, շենքի մակերեսը՝ 64.4 քմ, սեփ. վկ.՝ թիվ 2627396), մեկնարկային գինը՝ 7.150.000 ՀՀ դրամ,
Լոտ 4 - ՀՀ Արագածոտնի մարզի, Աշտարակ համայնքի, Խորենացու փողոցի թիվ 24 հասցեում գտնվողբնակելիտուն (հողամասի մակերեսը՝ 1470 քմ, շենքի մակերեսը՝ 138.1 քմ, սեփ. վկ.՝ թիվ 06032014-02-0010), մեկնարկային գինը՝ 16.950.000 ՀՀ դրամ,
Լոտ 5 - ՀՀ Արագածոտնի մարզի Աշտարակ համայնքում գտնվող 02-001-0558-0004 ծածկագիրը կրող, 0.3408 հա մակերեսով գյուղատնտեսական նշանակության հողամաս (սեփ. վկ.՝ թիվ 2724155), մեկնարկային գինը՝ 7.800.000 ՀՀ դրամ,
Լոտ 6 - FORD TRANSIT 2.3 մակնիշի 35OD556 հաշվառման համարանիշի, WFOLXXGBFL2Y73538 նույնականացման համարի ավտոտրանսպորտային միջոց, մեկնարկային գինը՝ 1.130.000 ՀՀ դրամ,
Լոտ 7 - FORD TRANSIT 2.0 մակնիշի, 33OO372 հաշվառման համարանիշի, WFOHXXGBVHXT73012 նույնականացման համարի ավտոտրանսպորտային միջոց, մեկնարկային գինը՝ 1.070.000 ՀՀ դրամ,
Լոտ 8 - FORD TRANSIT 2.0 մակնիշի 78ML777 հաշվառման համարանիշի, WFOHXXGBVHXL77698 նույնականացման համարի ավտոտրանսպորտային միջոց, մեկնարկային գինը՝ 1.430.000 ՀՀ դրամ,
Լոտ 9 - FORD TRANSIT 2.0 մակնիշի 31SL070 հաշվառման համարանիշի, WFOLXXGBVLXE42690 նույնականացման համարի ավտոտրանսպորտային միջոց, մեկնարկային գինը՝ 1.270.000 ՀՀ դրամ:
Աճուրդին մասնակցելու համար պետք է ներկայացվեն՝ ֆիզիկական անձի դեպքում անձնագրի պատճենը, իսկ իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի դեպքում՝ դրանց պետական գրանցումը հավաստող փաստաթղթերի պատճենները, աճուրդի մասնակցության վճարի և նախավճարի վճարումը հաստատող փաստաթղթեր: Մասնակցության վճարը և նախավճարը կազմում են տվյալ լոտի մեկնարկային գնի համապատասխանաբար 1տոկոսը և 5 տոկոսը:
Աճուրդի մասնակցության վճարը և նախավճարը պետք է վճարվի կանխիկ կամ փոխանցումով <<Հայբիզնեսբանկ>> ՓԲԸ-ի Գյումրի մասնաճյուղի Ա/Ձ Սարգիս Աղումյանի սնանկության հատուկ հաշվին՝ Հ/Հ 1150002773643625, մինչև աճուրդին նախորդող օրը ներառյալ:
Աճուրդին մասնակցել ցանկացողները աճուրդի անցկացման օրվան նախորդող 5 օրվա ընթացքում՝ ընդհուպ մինչև աճուրդին նախորդող օրվա ժամը 16:00-ը կարող են հայտ ներկայացնել ՀՀ սնանկության դատարան /հասցե՝ ք.Երևան, Օտյան 53/2/:
Աճուրդում հաղթող մասնակից է համարվում աճուրդում առավել բարձր գին առաջարկած մասնակիցը:
Լոտն /լոտերն/ ուսումնասիրելու, ինչպես նաև աճուրդի կանոնակարգին ցանկացողները կարող են ծանոթանալ աճուրդին նախորդող 5 աշխատանքային օրվա ընթացքում ժամը 10:00-18:00-ը, ՀՀ սնանկության դատարան /հասցե՝ք.Երևան, Օտյան 53/2/ կամ գույքի գտնվելու վայրում:
Հասցե` ՀՀ, Շիրակի մարզ, ք.Գյումրի, Գ.Նժդեհի 8/29
Հեռ..` +37494700073
Էլ. փոստ`