Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում «Գանեշա» ՍՊԸ-ին գումար տրամադրելու համար երրորդ անձանց կողմից «Ամերիաբանկ» ՓԲ ընկերությունում գրավադրված ավտոմեքենաների, անշարժ և շարժական գույքերի աճուրդ վաճառքի կազմակերպման և անցկացման մասին

04.02.2019

Տիպ` Աճուրդների մասին հրապարակային ծանուցումներ
Հայտատու` «Գանեշա» ՍՊԸ-ի սնանկության գործով կառավարիչ` Հայկ Աղասու Կոշեցյան
«Սնանկության մասին» ՀՀ օրենքի 76-րդ հոդված

2019թ հունվարի 31-ին . ժամը 16:00-ին ՀՀ սնանկության դատարանի շենքում` ք. Երևան Օտյան 53/2 հասցեում կայանալու էր սնանկ ճանաչված «Գանեշա» ՍՊ ընկերությանը գումար տրամադրելու համար երրորդ անձանց կողմից «Ամերիաբանկ» ՓԲ ընկերությունում գրավադրված ավտոմեքենաների, անշարժ և շարժական գույքերի աճուրդ վաճառք` 4 առանձին լոտերով, ընդհանուր մեկնարկային գինը 216.834.040 ՀՀ դրամ, սակայն աճուրդը վաճառքը կայացավ մասնակի: 2019թ մարտի 12-ին ժամը 16:00-ին. ՀՀ սնանկության դատարանի շենքում` ք. Երևան Օտյան 53/2 հասցեում կայանալու է սնանկ ճանաչված «Գանեշա» ՍՊ ընկերությանը գումար տրամադրելու համար երրորդ անձանց կողմից «Ամերիաբանկ» ՓԲ ընկերությունում գրավադրված ավտոմեքենայի և անշարժ գույքի աճուրդ վաճառք` 2 առանձին լոտերով նախորդ մասնակի կայացած աճուրդի մեկնարկային գնով, ընդհանուր մեկնարկային գինը 215.767.084 ՀՀ դրամ: Լոտ 3. ք. Երևան Շենգավիթ վարչական շրջան, Արշակունյաց 57 հասցեում գտնվող ավտոտեխսպասարկման կայան ( 0.10177 հա. մակերեսով հասարակական կառուցապատման հողամաս, 189.9 քմ,մակերեսով բոքսեր և շինություններ և 180.0 քմ մակերեսով ինքնակամ կառուցված շինություններ), 215.233.605 ՀՀ դրամ մեկնարկային գնով:: Լոտ.14 679 OP 61 NISAN TEANA 2.3 Մարդատար սեդան 2003 J31-013224 533.479 ՀՀ դրամ Արծաթագույն մետալիկՙ: Բոլոր 3 հատ մեքենաների անվադողերը մաշված են և մարտկոցները նստած, երկար ժամանակ չի շահագործվել, օգտագործվել է որպես տաքսիներ, վթարված և թալանված են: Աճուրդին մասնակցելու համար պետք է ներկայացվեն`ա/ֆիզիկական անձի դեպքում` անձնագրի պատճենը, իսկ իրավաբանական անձանց և անհատ ձեռներեցների դեպքում դրանց պետական գրանցումը հաստատող փաստաթղթերի պատճենները, բ/ աճուրդի մասնակցության և նախավճարի վճարումը հաստատող փաստաթղթերը: Մասնակցության վճարը և նախավճարը կազմում են մեկնարկային գնի 1 և 5 տոկոսները համապատասխանաբար: Մասնակցության վճարը և նախավճարը վճարվում են կանխիկ պարտապանի դրամարկղ կամ փոխանցումով «Անելիք բանկ» ՓԲԸ «Էրեբունի» /«Տիգրան Մեծ»/ մասնաճյուղ`«Գանեշա» ՍՊԸ-ի Ա/Ձ Հայկ Կոշեցյանի 11816003743831 սնանկության հատուկ հաշվին, մինչև աճուրդի նախորդ օրը ներառյալ: : Աճուրդին մասնակցել ցանկացողները աճուրդի անցկացման օրվան նախորդող 5 օրվա ընթացքում ընդհուպ մինչև աճուրդին նախորդող օրվա 16:00 կարող են հայտ ներկայացնել ՀՀ սնանկության դատարան ` ք. Երևան Օտյան 53/2 հասցեով: Աճուրդում հաղթող մասնակից է համարվում առավել բարձր գին առաջարկած մասնակիցը: Գույքի մասին այլ տեղեկություններ ստանալու, ինչպես նաև աճուրդի կանոնակարգին ծանոթանալու համար ցանկացողները կարող են զանգահարել «Գանեշա» ՍՊ ընկերության սնանկության գործով կառավարիչ` Հայկ Կոշեցյանին 091. 35 85 40 հեռախոսահամարով:

Հասցե` ք. Երևան , Եզնիկ Կողբացու 67շ., բն 6

Հեռ..` +374 91 358540