Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Էդգար Մալխասյանին սեփականության իրավունքով պատկանող գույքի աճուրդ-վաճառքի մասին

04.02.2019

Տիպ` Աճուրդների մասին հրապարակային ծանուցումներ
Հայտատու` Թ. Վարդանյանի և. Է. Մալխասյանի `սնանկության գործով կառավարիչ Սամսոն Ղուկասյան
«Սնանկության մասին» ՀՀ օրենքի 76-րդ հոդված

04.02.2019թ. ժամը 14:00-ին նշանակված Թ. Վարդանյանի և. Է. Մալխասյանի սնանկության գործով աճուրդ-վաճառքը չի կայացել հայտ չլինելու պատճառով:
22.02.2019թ. ժամը 16:00-ին ՀՀ սնանկության դատարանում՝ ք. Երևան, Օտյան 53/2 հասցեում կկայանա Թ. Վարդանյանի և. Է. Մալխասյանի սնանկության գործով Էդգար Մալխասյանին սեփականության իրավունքով պատկանող և նրա վարկային պարտավորությունների կատարման ապահովման համար Կոնվերս բանկ ՓԲԸ-ում գրավադրված գույքի աճուրդ-վաճառք, բաց դասական եղանակով, 1 առանձին լոտով:
Լոտ 1 Էդգար Մալխասյանին սեփականության իրավունքով պատկանող Toyota Camry 2,4 մակնիշի, պետ. համարանիշը 20 UՕ 942, արտադրությունը 2002թ., թեթև մարդատար ավտոմեքենա: Ավտոմեքենան գտնվում է ոչ աշխատանքային վիճակում, ապակոմպլեկտավորված, թափքը դեփորմացված, ժանգոտված, կոռոզիայի ենթարկված, կան վթարված տեղեր, անվադողերը մաշված: Մեկնարկային գինը 417 000 ՀՀ դրամ:
Գույքի սեփականության փոխանցման և պետական գրանցման հետ կապված ծախսերը կատարում է գնորդը:
Աճուրդին մասնակցելու համար պետք է ներկայացվեն՝
ա/ֆիզիկական անձի դեպքում՝անձնագրի պատճեն, իրավաբանական անձանց և անհատ ձեռներեցների դեպքում՝պետական գրանցումը հաստատող փաստաթղթերը:
բ/աճուրդի մասնակցության և կանխավճարի վճարումը հաստատող փաստաթղթերը:
Մասնակցության վճարը և կանխավճարը կազմում են մեկնարկային գնի 1 և 5 տոկոսները: Մասնակցության վճարը և կանխավճարը վճարվում են կանխիկ պարտապանի դրամարկղ կամ փոխանցումով «Արդշինբանկ» ՓԲԸ-ի Աբովյան մասնաճյուղ Թ. Վարդանյանի և. Է. Մալխասյանի սնանկության հատուկ հաշվին՝2471002997800020, մինչև աճուրդին նախորդ օրը ներառյալ:
Աճուրդին մասնակցել ցանկացողները աճուրդի անցկացման օրվան նախորդող 5 օրվա ընթացքում ընդհուպ մինչև աճուրդին նախորդող օրվա 16:00 կարող են մասնակցության հայտ ներկայացնել ՀՀ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան՝ ք. Երևան, Օտյան 53/2: Աճուրդում հաղթող է համարվում առավել բարձր գին առաջարկած մասնակիցը: Վաճառվող գույքի մասին այլ տեղեկություններ ստանալու և աճուրդի կանոնակարգին ծանոթանալու համար զանգահարել Թ. Վարդանյանի և. Է. Մալխասյանի սնանկության գործով կառավարիչ Սամսոն Ղուկասյանին, 091 955 881 հեռախոսահամարով:

Հասցե` ՀՀ, Կոտայքի մարզ, ք. Աբովյան, Սևանի 2/4, բն.15

Հեռ..` +374 91 95 58 81

Էլ. փոստ`