Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Յուրիկ Առաքելյանի սնանկության գործով գույքի աճուրդ-վաճառքի մասին

04.02.2019

Տիպ` Աճուրդների մասին հրապարակային ծանուցումներ
Հայտատու` Յուրիկ Առաքելյանի `սնանկության գործով կառավարիչ Սամսոն Ղուկասյան
«Սնանկության մասին» ՀՀ օրենքի 76-րդ հոդված

04.02.2019թ. ժամը 16:00-ին նշանակված սնանկ ճանաչված Յուրիկ Առաքելյանի աճուրդ-վաճառքը չի կայացել հայտեր չլինելու պատճառով:
21.02.2019թ. ժամը 14:00-ին ՀՀ սնանկության դատարանի շենքում՝ .ք. Երևան, Օտյան 53/2 հասցեում կկայանա սնանկ ճանաչված Յուրիկ Ցոլակի Առաքելյանին սեփականության իրավունքով պատկանող և նրա վարկային պարտավորությունների համար Յունիբանկ ԲԲԸ-ի օգտին գրավադրված գույքի աճուրդ-վաճառք 1 առանձին լոտով:
Լոտ 1 Յուրիկ Ցոլակի Առաքելյանին սեփականության իրավունքով պատկանող և նրա վարկային պարտավորությունների կատարման ապահովման համար Յունիբանկ ԲԲԸ-ի օգտին գրավադրված ՀՀ, ք.Երևան, Աջափնյակ, Շինարարների փող. 28/2, բն. 7 հասցեի անշարժ գույք: Մեկնարկային գինը 25 490 000 ՀՀ դրամ:
Գույքի սեփականության փոխանցման, պետական գրանցման և հնարավոր վտարման հետ կապված ծախսերը կատարում է գնորդը:
Աճուրդին մասնակցելու համար պետք է ներկայացվեն՝
ա/ֆիզիկական անձի դեպքում՝անձնագրի պատճեն, իրավաբանական անձանց և անհատ ձեռներեցների դեպքում՝պետական գրանցումը հաստատող փաստաթղթերը:
բ/աճուրդի մասնակցության և կանխավճարի վճարումը հաստատող փաստաթղթերը:
Մասնակցության վճարը և կանխավճարը կազմում են մեկնարկային գնի 1 և 5 տոկոսները: Մասնակցության վճարը և կանխավճարը վճարվում են կանխիկ պարտապանի դրամարկղ կամ փոխանցումով «Արդշինբանկ» ՓԲԸ-ի Աբովյան մասնաճյուղ Յուրիկ Առաքելյանի սնանկության հատուկ հաշվին՝ 2471003215680000, մինչև աճուրդին նախորդ օրը ներառյալ:
Աճուրդին մասնակցել ցանկացողները աճուրդի անցկացման օրվան նախորդող 5 օրվա ընթացքում ընդհուպ մինչև աճուրդին նախորդող օրվա 16:00 կարող են մասնակցության հայտ ներկայացնել ՀՀ սնանկության դատարան՝ .ք. Երևան, Օտյան 53/2 հասցեով:
Աճուրդում հաղթող է համարվում առավել բարձր գին առաջարկած մասնակիցը: Վաճառվող գույքի մասին այլ տեղեկություններ ստանալու և աճուրդի կանոնակարգին ծանոթանալու համար զանգահարել Յուրիկ Առաքելյանի սնանկության գործով կառավարիչ Սամսոն Ղուկասյանին, 091 955 881 հեռախոսահամարով:

Հասցե` ՀՀ, Կոտայքի մարզ, ք. Աբովյան, Սևանի 2/4, բն.15

Հեռ..` +374 91 95 58 81

Էլ. փոստ`