Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում ԱՁ Գոռ Հախնազարյանի գույքը հրապարակային սակարկություններով վաճառելու մասին

04.02.2019

Տիպ` Աճուրդների մասին հրապարակային ծանուցումներ
Հայտատու` Կարեն Մարտիրոսյան
«Սնանկության մասին» ՀՀ օրենքի 76-րդ հոդված

4. Հայտարարության տեքստը 31.01.2019թ.-ին ԱՁ Գոռ Հախնազարյանի սնանկության գործով գույքի աճուրդ վաճառքը չի կայացել հայտերի բացակայության պատճառով: 28.02.2019թ. ժամը 15:00-ին ԱՁ Գոռ Հախնազարյանի սնանկության գործով կառավարիչ Կարեն Մարտիրոսյանի կողմից Արարատի և Վայոց Ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանի ք. Արտաշատ, Շահումյան 19 հասցեի նստավայրում կանցկացվի ԱՁ Գոռ Հախնազարյանի սնակության գործով գույքի բաց դասական եղանակով աճուրդ-վաճառք 1 լոտով.
ԼՈՏ-1. «DAEWO DAMAS 0.8» մակնիշի ավտոմեքենա, թողարկման տարեթիվը՝ 1993թ, նույնացման համարը՝ KLY7T11YBPC021055, գույնը՝ մուգ կապույտ, պետհամարանիշը՝ 40RP045, ավտոմեքենան գտնվում է անսարք, ընթացքային մասը և շարժիչն մասնակի նորոգման կարիք ունեն, անիվները մաշված, սալոնը մաշված վիճակում, բացակայում են մարտկոցը, պահեստային անիվը: Մեկնարկային գինը՝ 103.664 ՀՀ դրամ:
Աճուրդին մասնակցելու համար պետք է ներկայացվեն՝
-ֆիզիկական անձի դեպքում անձնագրի պատճեն, իսկ իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի դեպքում՝ դրանց պետական գրանցումը հավաստող փաստաթղթերի պատճենները.
-աճուրդի մասնակցության վճարի և նախավճարի վճարումը հաստատող փաստաթղթեր: Մասնակցության վճարը և նախավճարը կազմում են տվյալ լոտի մեկնարկային գնի համապատասխանաբար 1% և 5%–ը: Աճուրդի մասնակցության վճարի և նախավճարի վճարումը կանխիկ կամ փոխանցումով «Արդշինբանկ» ՓԲԸ-ի Վեդու մ/ճ-ում բացված ԱՁ Գոռ Հախնազարյանի սնանկության գործով թիվ 2477604716380000 հատուկ հաշվին մինչև աճուրդին նախորդող օրը ներառյալ:
Աճուրդին մասնակցել ցանկացողները աճուրդի անցկացման օրվան նախորդող 5 օրվա ընթացքում՝ ընդհուպ մինչև աճուրդին նախորդող օրվա ժամը 16:00-ը կարող են հայտ ներկայացնել Արարատի և Վայոց Ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարան` ք. Արտաշատ, Շահումյան 19 հասցեով:
Աճուրդում հաղթող մասնակից է համարվում առավել բարձր գին վճարող մասնակիցը: Աճուրդի անցկացման և լոտի հետ ծանոթացման համար ցանկացողները կարող են դիմել սնանկության գործով կառավարիչ Կարեն Մարտիրոսյանին (հասցեն՝ Արարատի մարզ, ք. Վեդի, Ն.Մկրտչյան 28, հեռ. /093/ 51-52-31)` ցանկացած ժամանակ:

Հասցե` ՀՀ Արարատի մարզ, ք.Վեդի, Ն.Մկրտչյան 28

Հեռ..` +374 93 51 52 31

Էլ. փոստ`