Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Արթուր Մուշեղյանի գույքը հրապարակային սակարկություններով վաճառելու մասին

04.02.2019

Տիպ` Աճուրդների մասին հրապարակային ծանուցումներ
Հայտատու` Կարեն Մարտիրոսյան
«Սնանկության մասին» ՀՀ օրենքի 76-րդ հոդված

31.01.2019թ.-ին Արթուր Մուշեղյանի սնանկության գործով գույքի աճուրդ վաճառքը չի կայացել հայտերի բացակայության պատճառով: 28.02.2019թ. ժամը 15:20-ին Արթուր Մուշեղյանի սնանկության գործով կառավարիչ Կարեն Մարտիրոսյանի կողմից Արարատի և Վայոց Ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանի ք. Արտաշատ, Շահումյան 19 հասցեի նստավայրում կանցկացվի Արթուր Մուշեղյանի սնակության գործով գույքի բաց դասական եղանակով աճուրդ-վաճառք` 1 լոտով.
ԼՈՏ-1. «VAZ 21063» մակնիշի պետ համարանիշը՝ 35AU376 ավտոմեքենա, թափքի տեսակը՝ սեդան, թողարկման տարեթիվը՝ 1988թ, նույնացման համարը՝ XTA210630J1964774, գույնը՝ սաֆարի, Մեքենայի ընթացքային մասը հիմնական վերանորոգման կարիք ունի, շարժիչը վերանորոգման կարիք ունի: Մեքենայի տեխնիկական վիճակի ընդհանուր գնահատականը՝ միջին: Սալոնը՝ կտորապատ, սալոնի ընդհանուր տեսքի վիճակի գնահատականը միջին: Կոմպլեկտավորումը՝ առկա է գազասարք: Մեկնարկային գինը՝ 183.870 ՀՀ դրամ:
Աճուրդին մասնակցելու համար պետք է ներկայացվեն՝
-ֆիզիկական անձի դեպքում անձնագրի պատճեն, իսկ իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի դեպքում՝ դրանց պետական գրանցումը հավաստող փաստաթղթերի պատճենները.
-աճուրդի մասնակցության վճարի և նախավճարի վճարումը հաստատող փաստաթղթեր: Մասնակցության վճարը և նախավճարը կազմում են տվյալ լոտի մեկնարկային գնի համապատասխանաբար 1% և 5%–ը: Աճուրդի մասնակցության վճարի և նախավճարի վճարումը կանխիկ կամ փոխանցումով «Արդշինբանկ» ՓԲԸ-ի Վեդու մ/ճ-ում բացված Արթուր Մուշեղյանի սնանկության գործով թիվ 2477604752900000 հատուկ հաշվին մինչև աճուրդին նախորդող օրը ներառյալ:
Աճուրդին մասնակցել ցանկացողները աճուրդի անցկացման օրվան նախորդող 5 օրվա ընթացքում՝ ընդհուպ մինչև աճուրդին նախորդող օրվա ժամը 16:00-ը կարող են հայտ ներկայացնել ՀՀ սնանկության դատարան` ք. Երևան Օտյան 53/2 հասցեով:
Աճուրդում հաղթող մասնակից է համարվում առավել բարձր գին վճարող մասնակիցը: Աճուրդի անցկացման և լոտի հետ ծանոթացման համար ցանկացողները կարող են դիմել սնանկության գործով կառավարիչ Կ.Մարտիրոսյանին (հասցեն՝ Արարատի մարզ, ք. Վեդի, Ն.Մկրտչյան 28, հեռ. /093/ 51-52-31)` ցանկացած ժամանակ:

Հասցե` ՀՀ Արարատի մարզ, ք.Վեդի, Ն.Մկրտչյան 28

Հեռ..` +374 93 51 52 31

Էլ. փոստ`