Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Ռոբերտ Լևոնի Պետրոսյանի սնանկության գործով գույքի կրկնաճուրդի կազմակերպման և անցկացման մասին

04.02.2019

Տիպ` Աճուրդների մասին հրապարակային ծանուցումներ
Հայտատու` Արամ Բայանդուրի Կարապետյան
«Սնանկության մասին» ՀՀ օրենքի 76-րդ հոդված

Թիվ ԵԷԴ/0048/04/17 սնանկության գործով 31.01.2019թ-ին, ժամը 11:30-ին հայտարարված Ռոբերտ Լևոնի Պետրոսյանի սնանկության գործով աճուրդը չի կայացել հայտեր չլինելու պատճառով:
21.02.2019թ ժամը 13:00 Ռոբերտ Պետրոսյանի սնանկության կառավարիչ Արամ Կարապետյանի կողմից ք. Երևան, Օտյան 53/2 հասցեում գտնվող ՀՀ սնանկության դատարանի շենքում կանցկացվի պարտապան Ռոբերտ Պետրոսյանի պարտավորությունների ապահովման համար ՙԲիբլոս Բանկ Արմենիա՚ ՓԲ ընկերությունում գրավադրված` Ռոբերտ Լևոնի Պետրոսյանին սեփականության իրավունքով պատկանող անշարժ գույքի աճուրդը մեկ լոտով, բաց դասական եղանակով: Գույքը իրենից ներկայացնում է.
ԼՈՏ 1. ք. Երևան, Սարի թաղ, 7 փող., 24 հասցեում գտնվող բնակելի տուն: Նպատակային նշանակությունը՝ բնակելի, ընդհանուր մակերեսը` 169.3 քմ, կառուցված 0.00954 մակերեսով հողամասի վրա: Մուտքի դուռը մետաղական իրանով, պատուհանները` եվրո, հատակը` մանրահատակ, մամլված թեփատախտակ, կերամիկական սալիկ, պատերը լատեքս տեսակի ներկանյութով և պաստառներով հարդարված, սանհանգույցը` կերամիկական սալիկներով երեսպատված:
Գույքի աճուրդի է ներկայացվում նախորդ աճուրդի մեկնարկային գնի 10% նվազեցմանբ՝ 6.770,263 /վեց միլիոն յոթ հարյուր յոթանասուն հազար երկու հարյուր վաթսուներեք/ ՀՀ դրամ:
Միաժամանակ տեղեկացնում եմ, որ գնորդը կրելու է գույքի ձևակերպման, գրանցման և վտարման հետ կապված ծախսերը:
Աճուրդին մասնակցելու համար պետք է ներկայացվեն՝
- ֆիզիկական անձի դեպքում՝ անձնագրի պատճենը, իսկ իրավաբանական անձի և Ա/Ձ-ի դեպքում՝ պետական գրանցումը հավաստող փաստաթղթերի պատճենը.
- աճուրդի մասնակցության վճարի և նախավճարի վճարումը հաստատող փաստաթղթեր:
Մասնակցության վճարը և նախավճարը կազմում են տվյալ լոտի մեկնարկային գնի համապատասխանաբար՝ 1% և 5%-ը:
Աճուրդի մասնակցության վճարը և նախավճարը վճարվում են կանխիկ դրամարկղ կամ փոխանցումով` Ռոբերտ Պետրոսյանի սնանկության հատուկ հաշվին` ՙՅունիբանկ՚ ԲԲԸ-ի թիվ 24100015101903 հաշվեհամարին մինչև հայտ ներկայացնելու պահը:
Աճուրդին մասնակցել ցանկացողները աճուրդի անցկացման օրվան նախորդող 5 օրվա ընթացքում՝ ընդհուպ մինչև աճուրդին նախորդող օրվա ժամը 16:00-ն կարող են հայտ ներկայացնել ՀՀ սնանկության դատարան՝ ք. Երևան, Օտյան 53/2 հասցեով:
Աճուրդում հաղթող է համարվում առավել բարձր գին առաջարկած մասնակիցը:
Ցանկացողները կարող են լոտն ուսումնասիրել, ինչպես նաև աճուրդի կանոնակարգին ծանոթանալ դիմելով կառավարիչ՝ Արամ Կարապետյանին /հեռ.093 03-20-02/:

Հասցե` ք. Երևան, 16 թաղ. 21շ, 66 բն

Հեռ..` +374 93 032002

Էլ. փոստ`