Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Փարանձեմ Վաչագանի Մուրադյանի սնանկության գործով գույքի կրկնաճուրդի կազմակերպման և անցկացման մասին

04.02.2019

Տիպ` Աճուրդների մասին հրապարակային ծանուցումներ
Հայտատու` Արամ Բայանդուրի Կարապետյան
«Սնանկության մասին» ՀՀ օրենքի 76-րդ հոդված

Թիվ ԵԴ/0453/04/18 սնանկության գործով 2019թ. հունվարի 31-ին, ժամը 12:40-ին նշանակված Փարանձեմ Վաչագանի Մուրադյանի սնանկության գործով գույքի աճուրդ վաճառքը չի կայացել հայտեր չլինելու պատճառով:
21.02.2019թ. ժամը 12:40՝ Փարանձեմ Մուրադյանի սնանկության գործով կառավարիչ Արամ Կարապետյանի կողմից ք. Երևան, Օտյան 53/2 հասցեում գտնվող սնանկության դատարանի շենքում կանցկացվի պարտապան Փարանձեմ Մուրադյանի պարտավորությունների ապահովման համար ՙԲիբլոս Բանկ Արմենիա՚ ՓԲ ընկերությունում գրավադրված` Փարանձեմ Մուրադյանին և Մանվել Մուրադյանին սեփականության իրավունքով պատկանող անշարժ գույքի աճուրդը մեկ լոտով, բաց դասական եղանակով: Գույքը իրենից ներկայացնում է.
Լոտ 1. ք. Երևան, Նոր Նորք, Նորքի 7-րդ զանված, 14շ, բն 1 հասցեում գտնվող բնակարանը: Բնակարանը գտնվում է 9 հարկանի շենքի 1-ին հարկում, 47,3 քմ ընդհանուր մակերեսով: Մուտքի դուռը՝ երկաթյա, երեսպատված, ներքին դռները՝ փայտյա, պատուհանները՝ փայտե, հատակը՝ մանրահատակ լամինատ, պատերը՝ պաստառներով և ջրաէմուլսիոն ներկով հարդարված: Սանհանգույցը՝ բետոնածածկ, պատերը՝ յուղաներկված:
Գույքի մեկնարկային գինը սահմանվում է 9,031,500 /ինը միլիոն երեսունմեկ հազար հինգ հարյուր/ ՀՀ դրամ:
Միաժամանակ տեղեկացնում եմ, որ գնորդը կրելու է գույքի ձևակերպման, գրանցման և վտարման հետ կապված ծախսերը:
Աճուրդին մասնակցելու համար պետք է ներկայացվեն՝
- ֆիզիկական անձի դեպքում՝ անձնագրի պատճենը, իսկ իրավաբանական անձի և Ա/Ձ-ի դեպքում՝ պետական գրանցումը հավաստող փաստաթղթերի պատճենը.
- աճուրդի մասնակցության վճարի և նախավճարի վճարումը հաստատող փաստաթղթեր:
Մասնակցության վճարը և նախավճարը կազմում են տվյալ լոտի մեկնարկային գնի համապատասխանաբար՝ 1% և 5%-ը:
Աճուրդի մասնակցության վճարը և նախավճարը վճարվում են կանխիկ դրամարկղ կամ փոխանցումով` Փարանձեմ Մուրադյանի սնանկության հատուկ հաշվին` ՙՅունիբանկ՚ ԲԲԸ-ի թիվ 24100431297100 հաշվեհամարին՝ մինչև հայտ ներկայացնելու պահը:
Աճուրդին մասնակցել ցանկացողները աճուրդի անցկացման օրվան նախորդող 5 օրվա ընթացքում՝ ընդհուպ մինչև աճուրդին նախորդող օրվա ժամը 16:00-ն կարող են հայտ ներկայացնել ՀՀ սնանկության դատարան՝ /ք.Երևան, Օտյան 53/2/:
Աճուրդում հաղթող է համարվում առավել բարձր գին առաջարկած մասնակիցը:
Ցանկացողները կարող են լոտերն ուսումնասիրել, ինչպես նաև աճուրդի կանոնակարգին ծանոթանալ դիմելով կառավարիչ՝ Արամ Կարապետյանին /հեռ.093 03-20-02/:

Հասցե` ք. Երևան, 16 թաղ. 21շ, 66 բն

Հեռ..` +374 93 032002

Էլ. փոստ`