Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Եսթերա Վազգենի Հարութունյանին սեփականության իրավունքով պատկանող «ՎՏԲ-Հայաստան բանկ» ՓԲԸ-ում գրավադրված անշարժ գույքը հրապարակային սակարկություններով վաճառելու մասին

05.02.2019

Տիպ` Աճուրդների մասին հրապարակային ծանուցումներ
Հայտատու` Սնանկության գործով կառավարիչ Սուսաննա Ասլանյան
«Սնանկության մասին» ՀՀ օրենքի 76-րդ հոդված

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ կրկնաճուրդ-վաճառքի կազմակերպման և անցկացման Տեղեկացնում եմ Ձեզ, որ 2018 թվականի օգոստոսի 24-ին կայացած կրկնաճուրդ-վաճառքը համարվում է չեղյալ: 2019 թվականի մարտի 05-ին, ժամը 14.00-ին, ՀՀ սնանկության դատարանի շենքում ( ք. Երեւան, Մալաթիա-Սեբաստիա, Օտյան 53/2 հասցեում) 02.06.2017 թվականի թիվ ԼԴ4/0064/04/17 վճռով սնանկ ճանաչված Եսթերա Վազգենի Հարությունյանի սնանկության գործով կառավարիչ Սուսաննա Ասլանյանի կողմից կանցկացվի Եսթերա Վազգենի Հարությունյանին սեփականության իրավունքով պատկանող «ՎՏԲ-Հայաստան բանկ» ՓԲԸ-ում գրավադրված անշարժ գույքի՝ Լոռու մարզ, ք. Ստեփանավան, Իսահակյան 3-րդ նրբանցք թիվ 3 հասցեում գտնվող բնակելի տան կրկնաճուրդ-վաճառքը՝ բաց դասական եղանակով ՝ 1(մեկ) լոտով: Լոտ-1՝ Լոռու մարզ, ք. Ստեփանավան, Իսահակյան 3-րդ նրբանցք թիվ 3 հասցեում գտնվող բնակելի տուն (սեփականության իրավունքի վկայական թիվ 1247235, տրված՝ 31.01.2005թ., սեփականատեր՝ Եսթերա Վազգենի Հարությունյան) : Գույքի մեկնարկային գինը կազմում է՝ 4.476.859,1 (չորս միլիոն չորս հարյուր յոթանասունվեց հազար ութ հարյուր հիսունինը եւ մեկ լումա) ՀՀ դրամ: Աճուրդին մասնակցելու համար պետք է ներկայացվեն. ֆիզիկական անձի դեպքում՝ անձնագրի պատճենը, իրավաբանական անձանց և ԱՁ-ի դեպքում՝ դրանց պետական գրանցումը հաստատող փաստաթղթերի պատճենները, ինչպես նաև, աճուրդի մասնակցության վճարը և նախավճարը (լոտի մեկնարկային գնի համապատասխանաբար 1 և 5 %-ը): Աճուրդի մասնակցության վճարը և նախավճարը պետք է վճարվեն կանխիկ կամ փոխանցումով «Արարատբանկ» ԲԲԸ սնանկության գործով պարտապանի հատուկ հաշվին 1510035898443000 մինչև աճուրդին նախորդող օրվա ժ.16.00-ը: Աճուրդին մասնակցել ցանկացողները աճուրդի անցկացման օրվան նախորդող 5 օրվա ընթացքում՝ ընդհուպ մինչև աճուրդին նախորդող օրվա ժ.16.00-ը կարող են հայտ ներկայացնել ՀՀ սնանկության դատարան՝ ք. Երեւան, Մալաթիա-Սեբաստիա, Օտյան 53/2 հասցեում: Հաղթող է համարվում աճուրդում առավել բարձր գին առաջարկած մասնակիցը: Աճուրդում հաղթողը պետք է կատարի գույքի վաճառքի /այդ թվում հնարավոր վտարման/ հետ կապված ծախսերը, գրանցման, ինչպես նաև, առուվաճառքի պայմանագրի կնքման և դրանից ծագող իրավունքների գրանցման համար անհրաժեշտ բոլոր ծախսերը: Գնորդին է փոխանցվում օտարման պահի դրությամբ գույքի չմարված գույքահարկը, հողի հարկը: Լոտն ուսումնասիրելու և աճուրդի կանոնակարգին ծանոթանալ ցանկացողները աճուրդին նախորդող 5 աշխատանքային օրերի ընթացքում ժ.9.00- 16.00-ը կարող են դիմել սնանկության գործով կառավարիչին՝ ք. Վանաձոր, Վարդանանց 17, հեռ. 091344380: Սնանկության գործով կառավարիչ՝ Ս. Ասլանյան

Հասցե` ՀՀ Լոռու մարզ, ք.Վանաձոր Չերնիշևսկի 3

Հեռ..` +374 91344380