Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Ա/Ձ Սեյրան Սուրենի Սիմոնյանին սեփականության իրավունքով պատկանող գույքերը հրապարակային սակարկությունով վաճառելու մասին

05.02.2019

Տիպ` Աճուրդների մասին հրապարակային ծանուցումներ
Հայտատու` Սնանկության գործով կառավարիչ Սուսաննա Ասլանյան
«Սնանկության մասին» ՀՀ օրենքի 76-րդ հոդված

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ կրկնաճուրդ-վաճառքի կազմակերպման և անցկացման 2019 թվականի հունվարի 15-ին հայտարարված կրկնաճուրդ-վաճառքը երկու լոտերի մասով չի կայացել՝ հայտ չլինելու պատճառով: 2019 թվականի փետրվարի 21-ին, ժամը 14.10-ին, ՀՀ սնանկության դատարանի շենքում (ք. Երեւան, Մալաթիա-Սեբաստիա, Օտյան 53/2 հասցեում) 29.12.2016 թվականի թիվ ԼԴ 4/0118/04/16 վճռով սնանկ ճանաչված Ա/Ձ Սեյրան Սուրենի Սիմոնյանի սնանկության գործով կառավարիչ Սուսաննա Ասլանյանի կողմից կանցկացվի Ա/Ձ Սեյրան Սուրենի Սիմոնյանին սեփականության իրավունքով պատկանող գույքերի՝ ք. Վանաձոր, Մյասնիկյան փողոց թիվ 12/5գ ավտոտնակի (հողամասը՝ վարձակալություն) եւ ՀՀ Լոոռւ մարզ, Արջուտ համայնք, 11 փողոց, թիվ 18 հասցեի բնակելի տան կրկնաճուրդ-վաճառքը՝ բաց դասական եղանակով ՝ 2 (երկու) առանձին լոտերով: Լոտ 2՝ ք. Վանաձոր, Մյասնիկյան փողոց, թիվ 12/5գ ավտոտնակ (հողամասը՝ վարձակալություն, (սեփականության իրավունքի գրանցման վկայական՝ 1176419)): Գույքի գինը իջեցվում է 10% եւ կազմում է՝ 591.535 (հինգ հարյուր իննսունմեկ հազար հինգ հարյուր երեսունհինգ) ՀՀ դրամ: Լոտ 4՝ Լոոռւ մարզ, գյուղ Արջուտ, 11 փողոց, թիվ 18 հասցեում գտնվող բնակելի տուն (սեփականության իրավունքի գրանցման վկայական՝ 16062015-06-0012): Գույքի գինը իջեցվում է 10% եւ կազմում է՝ 1.339.972 (մեկ միլիոն երեք հարյուր երեսունինը հազար ինը հարյուր յոթանասուներկու) ՀՀ դրամ: Աճուրդին մասնակցելու համար պետք է ներկայացվեն. ֆիզիկական անձի դեպքում՝ անձնագրի պատճենը, իրավաբանական անձանց և ԱՁ-ի դեպքում՝ դրանց պետական գրանցումը հաստատող փաստաթղթերի պատճենները, ինչպես նաև, աճուրդի մասնակցության վճարը և նախավճարը (լոտի մեկնարկային գնի համապատասխանաբար 1 և 5 %-ը): Աճուրդի մասնակցության վճարը և նախավճարը պետք է վճարվեն կանխիկ կամ փոխանցումով «Արարատբանկ» ԲԲԸ սնանկության գործով պարտապանի հատուկ հաշվին 1510035898442300 մինչև աճուրդին նախորդող օրվա ժ.16.00-ը: Աճուրդին մասնակցել ցանկացողները աճուրդի անցկացման օրվան նախորդող 5 օրվա ընթացքում՝ ընդհուպ մինչև աճուրդին նախորդող օրվա ժ.16.00-ը կարող են հայտ ներկայացնել ՀՀ Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարան՝ ք. Երեւան, Մալաթիա-Սեբաստիա, Օտյան 53/2 հասցեում: Հաղթող է համարվում աճուրդում առավել բարձր գին առաջարկած մասնակիցը: Աճուրդում հաղթողը պետք է կատարի գույքի վաճառքի /այդ թվում հնարավոր վտարման/ հետ կապված ծախսերը, գրանցման, ինչպես նաև, առուվաճառքի պայմանագրի կնքման և դրանից ծագող իրավունքների գրանցման համար անհրաժեշտ բոլոր ծախսերը: Գնորդին է փոխանցվում օտարման պահի դրությամբ գույքի չմարված գույքահարկը, հողի հարկը: Լոտն ուսումնասիրելու և աճուրդի կանոնակարգին ծանոթանալ ցանկացողները աճուրդին նախորդող 5 աշխատանքային օրերի ընթացքում ժ.9.00- 16.00-ը կարող են դիմել սնանկության գործով կառավարիչին՝ ք. Վանաձոր, Վարդանանց 17, հեռ. 091344380: Սնանկության գործով կառավարիչ՝ Ս. Ասլանյան

Հասցե` ՀՀ,Լոռու մարզ ք.Վանաձոր Չերնիշևսկի 3

Հեռ..` +374 91344380