Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Էդիկ Միսակի Պողոսյանի սնանկության վարույթում առկա գույքերի կրկնաճուրդ վաճառքի կազմակերպման մասին

05.02.2019

Տիպ` Աճուրդների մասին հրապարակային ծանուցումներ
Հայտատու` Էդիկ Միսակի Պողոսյանի սնանկության գործով կառավարիչ Գարիկ Մկրտչյան
<<Սնանկության մասին>> ՀՀ օրենքի 76-րդ հոդված

2019թ. փետրվարի 22-ին ժամը 12:30-ին Էդիկ Միսակի Պողոսյանի սնանկության գործով կառավարիչ Գ.Մկրտչյանի կողմից ՀՀ սնանկության դատարանի Գյումրու նստավայրում /ք.Գյումրի, Անկախության հր. 7/ կանցկացվի Էդիկ Պողոսյանի պարտավորությունների կատարումն ապահովելու համար <<Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ բանկ>> ՓԲ ընկերությունում գրավադրված գույքերի բաց դասական եղանակով կրկնաճուրդը, ընդհանուր թվով 3 լոտ`

ԼՈՏ 1 - ք.Գյումրի, Մուշ-2 թաղամաս, 4/32 շենքի թիվ 1 հասցեում գտնվող բնակարան, մեկնարկային գինը՝ 2.247.070 ՀՀ դրամ,
ԼՈՏ 3 - Շիրակի մարզ, համայնք Առափի 1-ին փողոց, 5-րդ նրբ., թիվ 2 հասցեում գտնվող բնակարան, մեկնարկային գինը՝ 2.247.070 ՀՀ դրամ:
ԼՈՏ 4 - Mercedes-Benz Sprinter 208D 2.3D մակնիշի, 34AS112 հաշվառման համարանիշի ապակոմպլեկտավորված, քանդված և անսարք ավտոմեքենա, մեկնարկային գինը՝ 151.180 ՀՀ դրամ:

Աճուրդին մասնակցելու համար պետք է ներկայացվեն՝ ֆիզիկական անձի դեպքում անձնագրի պատճենը, իսկ իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի դեպքում՝ դրանց պետական գրանցումը հավաստող փաստաթղթերի պատճենները, աճուրդի մասնակցության վճարի և նախավճարի վճարումը հաստատող փաստաթղթեր: Մասնակցության վճարը և նախավճարը կազմում են տվյալ լոտի մեկնարկային գնի համապատասխանաբար 1 տոկոսը և 5 տոկոսը:
Աճուրդի մասնակցության վճարը և նախավճարը պետք է վճարվի կանխիկ կամ փոխանցումով <<Հայբիզնեսբանկ>> ՓԲԸ-ի Գյումրի մասնաճյուղի Էդիկ Միսակի Պողոսյանի սնանկության հատուկ հաշվին՝ Հ/Հ 1150013453503546, մինչև աճուրդին նախորդող օրը ներառյալ:
Աճուրդին մասնակցել ցանկացողները աճուրդի անցկացման օրվան նախորդող 5 օրվա ընթացքում՝ ընդհուպ մինչև աճուրդին նախորդող օրվա ժամը 16:00-ը կարող են հայտ ներկայացնել ՀՀ սնանկության դատարանի Գյումրու նստավայրում /ք.Գյումրի, Անկախության հր. 7/:
Աճուրդում հաղթող է համարվում աճուրդում առավել բարձր գին առաջարկած մասնակիցը:
Լոտն ուսումնասիրելու, ինչպես նաև աճուրդի կանոնակարգին ցանկացողները կարող են ծանոթանալ աճուրդին նախորդող 5 աշխատանքային օրվա ընթացքում ժամը 10:00-18:00-ը ՀՀ սնանկության դատարանի Գյումրու նստավայրում /ք. Գյումրի, Անկախության հր. 7/ կամ գույքի գտնվելու վայրում:

Հասցե` ՀՀ, Շիրակի մարզ, ք.Գյումրի, Գ.Նժդեհի 8/29

Հեռ..` +37494700073

Էլ. փոստ`