Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում «Ցալկուտ» ՍՊԸ-ի սնանկության վարույթով «Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ բանկ» ՓԲԸ-ում գրավադրված անշարժ գույքի դասական եղանակով աճուրդ-վաճառքի մասին

05.02.2019

Տիպ` Աճուրդների մասին հրապարակային ծանուցումներ
Հայտատու` «Ցալկուտ» ՍՊԸ-ի սնանկության գործով կառավարիչ Ա.Ադամյան
ՙՍնանկության մասին՚ ՀՀ օրենքի 76 հոդված

Աճուրդի կազմակերպման և անցկացման մասին
31.01.2019թ.-ին, ժամը 11:00-ին հայտարարված աճուրդ-վաճառքը չկայացավ հայտերի բացակայության պատճառով:
Հայտնում եմ, որ 20.02.2019թ.-ին, ժամը 11:00-ին ՀՀ Սնանկության դատարանի շենքում /ք.Երևան,Օտյան 53/2/ հայտարարվում է «Ցալկուտ» ՍՊԸ-ի սնանկության վարույթով «Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ բանկ» ՓԲԸ-ում գրավադրված անշարժ գույքի դասական եղանակով աճուրդ-վաճառքը՝ 1 /մեկ/ լոտով, նախկինից 10% իջեցված գնով, ընդամենը 7.379.230 / յոթ միլիոն երեք հարյուր յոթանասունինը հազար երկու հարյուր երեսուն) ՀՀ դրամ մեկնարկային գնով:
Գույքը հետևյալն է`
ԼՈՏ 1- ՀՀ Լոռու մարզ, ք.Վանաձոր, Նիզամի փողոց թիվ 80 տուն: Երկու հարկանի, նկուղով, տուֆե կիսակառույց 503.5 քմ մակերեսով շինություն, 663 քմ մակերեսով հողատարածք: Շինության ավարտվածության աստիճանը 50-80%, պատուհանները և դռները բացակայում են, տանիքը թիթեղյա է: Աճուրդի մեկնարկային գինը 7.379.230 / յոթ միլիոն երեք հարյուր յոթանասունինը հազար երկու հարյուր երեսուն) ՀՀ դրամ է:
Աճուրդին մասնակցելու համար պետք է ներկայացվեն, ֆիզիկական անձանց դեպքում անձնագրի պատճեն, իսկ իրավաբանական անձանց դեպքում`պետ. գրանցումը հաստատող փաստաթղթերի պատճեները, աճուրդի մասնակցության վճարի և նախավճարի վճարումը հավաստող փաստաթղթերը: Մասնակցության վճարը և նախավճարը կազմում են լոտի գնի համապատասխանաբար 1% և 5%:
Աճուրդի մասնակցության վճարը պետք է վճարվի կանխիկ կամ փոխանցվի «Արդշինբանկ» ՓԲԸ-ում բացված «Ցալկուտ» ՍՊԸ-ի սնանկության հատուկ հաշվին` 2474902193560000, մինչև աճուրդին նախորդող օրը ներառյալ: Աճուրդին մասնակցել ցանկացողները, աճուրդին նախորդող 5 օրվա ընթացքում, ընդհուպ մինչև աճուրդին նախորդող օրվա 16:00, կարող են հայտ ներկայացնել ՀՀ Սնանկության դատարան /ք.Երևան. Օտյան 53/2/ մասնակցի վկայական ստանալու համար: Աճուրդում հաղթող մասնակից է համարվում աճուրդում առավել բարձր գին առաջարկած մասնակիցը:
Լոտի ուսումնասիրության և այլ տեղեկությունների համար մասնակիցները կարող են դիմել ՀՀ Սնանկության դատարան / ք.Երևան. Օտյան 53/2/ կամ զանգահարել սնանկության գործով կառավարիչ` Ա.Ադամյանին, հեռ.091(093)-21-01-11

Հասցե` ք.Երևան, Բագրատունյաց 11ա-19ա

Հեռ..` +(374) 10 46 41 55

Էլ. փոստ`