Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում «Ջի Էյջ Ջի Գրուպ» ՍՊԸ-ի սնանկության վարույթով գույքագրված, «Ջի Էյջ Ջի Գրուպ» ՍՊԸ-ին սեփականության իրավունքով պատկանող անշարժ գույքի դասական եղանակով աճուրդ-վաճառքի մասին

05.02.2019

Տիպ` Աճուրդների մասին հրապարակային ծանուցումներ
Հայտատու` «Ջի Էյջ Ջի Գրուպ» ՍՊԸ-ի սնանկության գործով կառավարիչ Ա.Ադամյան
ՙՍնանկության մասին՚ ՀՀ օրենքի 76 հոդված

Աճուրդի կազմակերպման և անցկացման մասին
Հայտնում եմ Ձեզ, որ սնանկության գործով կառավարչի կողմից 2018թ.-ի դեկտեմբերի 25-ին, ժամը 14:30-ին հայտարարված աճուրդ-վաճառքը չկայացավ հայտերի բացակայության պատճառով:
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի 22.08.2018թ.-ի ԵՇԴ/0050/04/17 որոշումը, հիմք ընդունելով «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 76-րդ հոդվածի 4-րդ կետը և «Հրապարակային սակարկությունների մասին» ՀՀ օրենքը, 2019թ.-ի փետրվարի 20-ին, ժամը 11:30-ին ՀՀ Սնանկության դատարանի շենքում /ք. Երևան, Օտյան 53/2/ հայտարարվում է 1 (մեկ) ԼՈՏ-ով, նախկինից 10% իջեցված գնո, ընդամենը՝ 11.481.750 /տասնմեկ միլիոն չորս հարյուր ութսունմեկ հազար յոթ հարյուր հիսուն/ ՀՀ դրամ մեկնարկային գնով, վաճառել «Ջի Էյջ Ջի Գրուպ» ՍՊԸ-ի սնանկության վարույթով գույքագրված, «Ջի Էյջ Ջի Գրուպ» ՍՊԸ-ին սեփականության իրավունքով պատկանող ք. Երևան, Շենգավիթ համայնք, Գ.Նժդեհի փ., հ 23/4 անշարժ գույքը/հիմք 04.09.2014թ.-ին ՀՀ ԱՆ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի կողմից տրված ԿԽ-2/6019 գրություն/:

Գույքը հետևյալն է՝

ԼՈՏ 1- Անշարժ գույքը գտնվում է ք. Երևան, Շենգավիթ համայնք, Գ.Նժդեհի փ., հ 23/4 հասցեում, այն իրենից ներկայացնում է 0,03 հա մակերեսով հողամաս բնակավայրերի նպատակային նշանակության, որը կարող է օգտագործվել բացօթյա սրճարանի կառուցապատման համար:
Ընդհանուր հավանական շուկայական արժեքը կազմում է 11.481.750 /տասնմեկ միլիոն չորս հարյուր ութսունմեկ հազար յոթ հարյուր հիսուն/ ՀՀ դրամ:
Աճուրդին մասնակցելու համար պետք է ներկայացվեն, ֆիզիկական անձանց դեպքում անձնագրի պատճեն, իսկ իրավաբանական անձանց դեպքում`պետ. գրանցումը հաստատող փաստաթղթերի պատճեները, աճուրդի մասնակցության վճարի և նախավճարի վճարումը հավաստող փաստաթղթերը: Մասնակցության վճարը և նախավճարը կազմում են լոտի գնի համապատասխանաբար 1% և 5%:
Աճուրդի մասնակցության վճարը պետք է վճարվի կանխիկ կամ փոխանցվի «ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ» ՓԲԸ-ում բացված §Ջի Էյջ Ջի Գրուպ» ՍՊԸ-ի սնանկության հատուկ հաշվին` 1150009476286266, մինչև աճուրդին նախորդող օրը ներառյալ: Աճուրդին մասնակցել ցանկացողները, աճուրդին նախորդող 5 օրվա ընթացքում, ընդհուպ մինչև աճուրդին նախորդող օրվա 16.00, կարող են հայտ ներկայացնել ՀՀ Սնանկության դատարանի շենքում /ք. Երևան, Օտյան 53/2/ մասնակցի վկայական ստանալու համար: Աճուրդում հաղթող մասնակից է համարվում առավել բարձր գին առաջարկած մասնակիցը:
Լոտի ուսումնասիրության և այլ տեղեկությունների համար մասնակիցները կարող են դիմել ՀՀ Սնանկության դատարանի շենքում /ք. Երևան, Օտյան 53/2/, կամ զանգահարել սնանկության գործով կառավարիչ` Ա.Ադամյանին, հեռ.091(093)-21-01-11:

Հասցե` ք.Երևան, Բագրատունյաց 11ա-19ա

Հեռ..` +(374) 10 46 41 55

Էլ. փոստ`