Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում «Էսա-Արոմաժ» ՍՊԸ-ի կողմից «Հայբիզնեսբանկ» ՓԲԸ-ում գրավադրված անշարժ գույքերի դասական եղանակով աճուրդ-վաճառքի մասին

05.02.2019

Տիպ` Աճուրդների մասին հրապարակային ծանուցումներ
Հայտատու` «Էսա-Արոմաժ» ՍՊԸ-ի սնանկության գործով կառավարիչ Ա.Ադամյան
ՙՍնանկության մասին՚ ՀՀ օրենքի 76 հոդված

Աճուրդի կազմակերպման և անցկացման մասին
Հայտնում եմ Ձեզ, որ սնանկության գործով կառավարչի կողմից 31.01.2019թ.-ին, ժամը 13:00-ին հայտարարված աճուրդ-վաճառքը չկայացավ հայտերի բացակայության պատճառով:
«Էսա-Արոմաժ» ՍՊԸ-ի սնանկության գործով կառավարիչ Ա.Ադամյանի կողմից 20.02.2019թ.-ին, ժամը 12:00-ին ՀՀ Սնանկության դատարանի շենքում /ք. Երևան, Օտյան 53/2/ հայտարարվում է «Էսա-Արոմաժ» ՍՊԸ-ի կողմից «Հայբիզնեսբանկ» ՓԲԸ-ում գրավադրված անշարժ գույքերի դասական եղանակով աճուրդ-վաճառքը` 5 /հինգ/ լոտով, նախկինից 10 % իջեցված գնով, ընդամենը 20.303.703 /քսան միլիոն երեք հարյուր երեք հազար յոթ հարյուր երեք/ ՀՀ դրամ մեկնարկային գնով:
«Հայբիզնեսբանկ» ՓԲԸ-ում գրավադրված հետևյալ գույքերը՝
1. Ք.Երևան, Սարի Թաղ 19ա հասցեում գտնվող 124.17քմ ընդհանուր մակերեսով բնակելի տուն, 5.9 քմ. Ընդհանուր մակերեսով ծածկ, 0.020732 հա ընդհանուր մակերեսով հողամաս, 0.00059 հա ընդհանուր մակերեսով հողամաս, 0.00076 հա ընդհանուր մակերեսով հողամաս՝ 5.691.733 /հինգ միլիոն վեց հարյուր իննսունմեկ հազար յոթ հայրուր երեսուներեք/ ՀՀ դրամ
2. Արարատի մարզ, ք.Արտաշատ, Բակունց փողոց 36/1 հասցեում գտնվող 0.05729քմ ընդհանուր մակերեսով հողամաս (առկա է 49.7 քմ ինքնակամ բնակելի տուն և 22.1 քմ ինքնակամ օժանդակ շինություն)՝ 1.195.742 /մեկ միլիոն հայրուր իննսունհինգ հազար յոթ հարյուր քառասուներկու/ ՀՀ դրամ
3. Արարատի մարզ, Ազատավան համայնքում գտնվող 90.3 քմ ընդհանուր մակերեսով բնակելի տուն, 85.6 քմ ընդհանուր մակերեսով կիսակառույց, 38.8 քմ ընդհանուր մակերեսով գոմ և 0.15 հա ընդհանուր մակերեսով հողամաս՝ 1.817.528 /մեկ միլիոն ութ հարյուր տասնյոթ հազար հինգ հարյուր քսանութ/ ՀՀ դրամ
4. Արարատի մարզ, Բյուրավան համայնքի Աբովյան 11 տուն և տնամերձ հողամաս հասցեում գտնվող 231.5 քմ ընդհանուր մակերեսով բնակելի տուն, 12.4 քմ ընդհանուր մակերեսով թոնրատուն, 0.086 հա ընդհանուր մակերեսով հողամաս՝ 3.515.482 /երեք միլիոն հինգ հարյուր տասնհինգ հազար չորս հարյուր ութսուներկու/ ՀՀ դրամ
5. ք.Երևան, Էրեբունի Երկաթուղայինների 5-րդ փող. 9/1 հասցեում գտնվող 134.9 քմ ընդհանուր մակերեսով բնակելի տուն, 11.2 քմ ընդհանուր մակերեսով օժանդակ և 0.0296 հա ընդհանուր մակերեսով հողամաս՝ 8.083.218 /ութ միլիոն ութսուներեք հազար երկու հարյուր տասնութ/ ՀՀ դրամ

Աճուրդին մասնակցելու համար պետք է ներկայացվեն, ֆիզիկական անձանց դեպքում անձնագրի պատճեն, իսկ իրավաբանական անձանց դեպքում`պետ. գրանցումը հաստատող փաստաթղթերի պատճեները, աճուրդի մասնակցության վճարի և նախավճարի վճարումը հավաստող փաստաթղթերը: Մասնակցության վճարը և նախավճարը կազմում են լոտի գնի համապատասխանաբար 1% և 5%:
Աճուրդի մասնակցության վճարը պետք է վճարվի կանխիկ կամ փոխանցվի «Անելիք բանկ» ՓԲԸ-ում բացված «Էսա-Արոմաժ» ՍՊԸ սնանկության հատուկ հաշվին` 11800067243649, մինչև աճուրդին նախորդող օրը ներառյալ: Աճուրդին մասնակցել ցանկացողները, աճուրդին նախորդող 5 օրվա ընթացքում, ընդհուպ մինչև աճուրդին նախորդող օրվա 16.00, կարող են հայտ ներկայացնել ՀՀ Սնանկության դատարանի շենքում / ք. Երևան, Օտյան 53/2/ մասնակցի վկայական ստանալու համար: Աճուրդում հաղթող մասնակից է համարվում առավել բարձր գին առաջարկած մասնակիցը:
Լոտերի ուսումնասիրության և այլ տեղեկությունների համար մասնակիցները կարող են դիմել ՀՀ Սնանկության դատարանի շենքում /ք. Երևան, Օտյան 53/2/, կամ զանգահարել սնանկության գործով կառավարիչ` Ա.Ադամյանին, հեռ.091(093)-21-01-11:

Հասցե` ք.Երևան, Բագրատունյաց 11ա-19ա

Հեռ..` +(374) 10 46 41 55

Էլ. փոստ`