Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Արտակ Արմենակի Բարսեղյանի գույքերի կրկնաճուրդի կազմակերպման և անցկացման մասին

05.02.2019

Տիպ` Աճուրդների մասին հրապարակային ծանուցումներ
Հայտատու` Արտակ Արմենակի Բարսեղյանի սնանկության գործով կառավարիչ Արմինե Մովսիսյան
«Սնանկության մասին» ՀՀ օրենքի 76-րդ հոդված

2019թ փետրվարի 4-ին Արտակ Արմենակի Բարսեղյանի սնանկության գործով կառավարիչ Ա. Մովսիսյանի կողմից նշանակված աճուրդը չի կայացել հայտ չլինելու պատճառով :
2019թ. մարտի 7-ին , ժամը՝ 16:00-ին, Արտակ Արմենակի Բարսեղյանի սնանկության գործով կառավարիչ Ա.Մովսիսյանի կողմից Սնանկության դատարանի կենտրոնական նստավայրում /ք.Երևան Ե. Օտյան 53/2 հասցեում/ կանցկացվի Արտակ Արմենակի Բարսեղյանի սնակության գործով, սեփականության իրավունքով պատկանող, ինչպես նաև երրորդ անձանց սեփականության իրավունքով պատկանող, պարտապանի պարտավորություների համար գրավադրված գույքերի բաց դասական եղանակով աճուրդը:
Լոտ N2- ՀՀ Արագածոտնի մարզ, ք. Ապարան, Մ.Բաղրամյան փողոցի թիվ 7/2 հասցեում գտնվող հողամաս, որի ընդհանուր մակերեսը կազմում է 617.0քմ: Աճուրդի մեկնարկային գինն է՝ 473550.84ՀՀ դրամ:
Լոտ N3- ՀՀ Արագածոտնի մարզ, ք. Ապարան Մ. Մաշտոցի փողոց թիվ 13 հասցեում գտնվող բնակելի տուն: Շինության ընդհանուր մակերեսը կազմում է՝ 158,66քմ, հողամասի ընդհանուր մակերեսը կազմում է՝ 1,160,0քմ: Աճուրդի մեկնարկային գինն է՝ 1605951.63 ՀՀ դրամ:
Լոտ 4-ՀՀ Արագածոտնի մարզ, գ.Կայք, 1-ին փողոցի թիվ 1/3 շինության /անասնագոմ/ և հողամաս: Շինության ընդհանուր մակերեսը կազմում է՝ 912,06 քմ, հողամասի ընդհանուր մակերեսը կազմում է՝ 2.850.0 քմ: Աճուրդի մեկնարկային գինն է՝ 1482416.13ՀՀ դրամ:
Առուվաճառքի պայմանագրի կնքման ,դրանից ծագող իրավունքների պետական գրանցման (անհրաժեշտության դեպքում ) գույքը գնորդին փոխանցելու և պայմանագրից բխող բոլոր անհրաժեշտ այլ ցանկացած տեսակի ծախսերը կատարվում են աճուրդի հաղթողի կողմից :
Աճուրդին մասնակցելու համար պետք է ներկայացվեն՝ ֆիզիկական անձի դեպքում՝ անձնագրի պատճենը, իսկ իրավաբանական անձի և Ա/Ձ-ի դեպքում՝ պետական գրանցումը հավաստող փաստաթղթերի պատճենը.
ինչպես նաև աճուրդի մասնակցության վճարի և նախավճարի վճարումը հաստատող փաստաթղթերը:
Մասնակցության վճարը և նախավճարը կազմում են տվյալ լոտի մեկնարկային գնի համապատասխանաբար՝ 1% և 5%-ը:
Աճուրդի մասնակցության վճարը և նախավճարը պետք է վճարվի 1930047558180300Հ/Հ <Կոնվերս Բանկ> ՓԲԸ-ում սնանկության հատուկ հաշվին, համապատասխանաբար մինչև աճուրդին նախորոդող օրը ներառյալ:
Աճուրդին մասնակցել ցանկացողները աճուրդի անցկացման օրվան նախորդող 5 օրվա ընթացքում՝ ընդհուպ մինչև աճուրդին նախորդող օրվա ժամը 16:00-ը, կարող են հայտ ներկայացնել Սնանկության դատարանի կենտրոնական նստավայր ք. Երևան ,Ե.Օտյան 53/2 հասցով :
Աճուրդում հաղթող է համարվում առավել բարձր գին առաջարկած մասնակիցը:Աճուրդում հաղթած անձը պարտավոր է աճուրդը անցկացնելու օրվանից 10 (տասը) բանկային օրվա ընթացքում սնանկության հատուկ հաշվին մուծել այն գումարը ,որով գնել է գույքը (գնման գին )հաշվանցելով նախօրոք մուծված նախավճարը :Գումարը սահմանված ժամկետում չմուծելու դեպքում նախավճարը չի վերադարձվում :
Ցանկացողները կարող են լոտերն ուսումնասիրել, ինչպես նաև աճուրդի կանոնակարգին ծանոթանալ դիմելով կառավարիչ՝ Ա.Մովսիսյանին /հեռ-091-11-41-01 /:




















Հասցե` ք. Երևան, Ղ. Փարպեցու 11ա բն 42

Հեռ..` +37491-11-41-01

Էլ. փոստ`