Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում «Ցեմենտ Սերվիս» ՍՊԸ-ի սնանկության գործով գրավադրված անշարժ գույքի աճուրդի մասին

05.02.2019

Տիպ` Աճուրդների մասին հրապարակային ծանուցումներ
Հայտատու` Սնանկության գործով կառավարիչ` Հովհաննես Սողոմոնյան
«Սնանկության մասին» ՀՀ օրենքի 76 հոդված

2019թ. Փետրվարի 5-ին նշանակված “Ցեմենտ Սերվիս” ՍՊԸ-ի սնանկության գործով գրավադրված անշարժ և շարժական գույքերի աճուրդը կայացել է մասնակի, վաճառվել է Լոտ.2-ը:
2019թ. Փետրվարի 25-ին ժամը 11:00–ին ՀՀ սնանկության դատարանի շենքում (ք. Երևան, Օտյան 53/2) նշանակված է “Ցեմենտ Սերվիս” ՍՊԸ-ի սնանկության գործով գրավադրված անշարժ գույքի աճուրդը հետևյալ լոտով.
Լոտ 1. Արմավիրի մարզ, Փարաքար համայնք, Մայրաքաղաքային 15/1 հասցեում գտնվող արտադրական նշանակության հողատարածք, հողամասի մակերեսը` 5 187 Հա, մեկնարկային գինը` 85 220 100 ՀՀ դրամ /գույքի արժեքի մեջ ներառված չէ չվճարված կադաստրային արժեքը, որը կազմում է` 209 800 500 ՀՀ դրամ/
Աճուրդին մասնակցելու համար պետք է ներկայացվեն ա)ֆիզիկական անձի դեպքում անձնագրի պատճենը‚ իսկ իրավաբանական անձանց և անհատ ձեռներեցների դեպքում դրանց պետական գրանցումը հաստատող փաստաթղթերի պատճեները‚ բ) կրկնաճուրդի մասնակցության և նախավճարի վճարումը հաստատող փաստաթղթերը‚ մասնակցության վճարը և նախավճարը կազմում են մեկնարկային գնի 1 և 5 տոկոսները համապատասխանաբար։ Մասնակցության վճարը և նախավճարը վճարվում են կանխիկ պարտապանի սնանկության կառավարիչի դրամարկղ կամ փոխանցումով ,,Արդշինբանկ,, ՓԲԸ-ի Շենգավիթ մասնաճյուղի 2471003066350000 սնանկացման հատուկ հաշվեհամարին, մինչև աճուրդին նախորդող օրվա ժամը 16:00 ներառյալ։
Աճուրդին մասնակցել ցանկացողները աճուրդի անցկացման օրվան նախորդող 5 օրվա ընթացքում ընդհուպ մինչև աճուրդի նախորդ օրվա ժամը 16:00 կարող են հայտ ներկայացնել ՀՀ սնանկության դատարան, հասցե՝ (ք. Երևան, Օտյան 53/2): Աճուրդում հաղթող մասնակից է համարվում առավել բարձր գին առաջարկած մասնակիցը։ Գույքի մասին այլ տեղեկություններ ստանալու ինչպես նաև աճուրդի կանոնակարգին ծանոթանալու համար ցանկացողները կարող են զանգահարել “Ցեմենտ Սերվիս” ՍՊԸ-ի սնանկության գործով կառավարիչ Հովհաննես Սողոմոնյանինˋ 095-45-43-56 հեռախոսահամարով։

Հասցե` ք. Երևան, Նոր-Արեշ 14փ., 38ա-21

Հեռ..` +37495454356

Էլ. փոստ`