Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Կարեն Մարգարյանի սնանկության գործով գրավադրված անշարժ գույքի աճուրդի մասին

05.02.2019

Տիպ` Աճուրդների մասին հրապարակային ծանուցումներ
Հայտատու` Սնանկության գործով կառավարիչ` Հովհաննես Սողոմոնյան
Սնանկության մասին ՀՀ օրենքի 76 հոդված

2019թ. Փետրվարի 5-ին Կարեն Մարգարյանի սնանկության գործով գրավադրված անշարժ գույքի աճուրդը չի կայացել հայտեր չլինելու պատճառով:
2019թ. Փետրվարի 25-ին ժամը 14:30–ին ՀՀ սնանկության դատարանի շենքում (ք. Երևան, Օտյան 53/2 հասցեում) նշանակված է Կարեն Մարգարյանի սնանկության գործով գրավադրված անշարժ գույքի աճուրդը հետևյալ մեկ լոտով.
Լոտ 1. – ՀՀ ք. Երևան, Ջրաշեն 1-ին փող., թիվ 37 հասցեում գտնվող մեկ հարկանի բնակելի տուն 134,3 քառ.մետր, հողամասի մակերեսը` 0.17 Հա, մեկնարկային գինը կազմում է 3 660 287 ՀՀ դրամ:
Տունը բնակեցված է, բնակիչների վտարումը կատարվում է գնորդի կողմից:
Աճուրդին մասնակցելու համար պետք է ներկայացվեն ա)ֆիզիկական անձի դեպքում անձնագրի պատճենը‚ իսկ իրավաբանական անձանց և անհատ ձեռներեցների դեպքում դրանց պետական գրանցումը հաստատող փաստաթղթերի պատճեները‚ բ) կրկնաճուրդի մասնակցության և նախավճարի վճարումը հաստատող փաստաթղթերը‚ մասնակցության վճարը և նախավճարը կազմում են մեկնարկային գնի 1 և 5 տոկոսները համապատասխանաբար։ Մասնակցության վճարը և նախավճարը վճարվում են կանխիկ պարտապանի սնանկության կառավարիչի դրամարկղ կամ փոխանցումով ,,Հայբիզնեսբանկ,, ՓԲԸ-ում բացված 1150016767397337 սնանկացման հատուկ հաշվին մինչև աճուրդին նախորդող օրվա ժամը 16:00 ներառյալ։
Աճուրդին մասնակցել ցանկացողները աճուրդի անցկացման օրվան նախորդող 5 օրվա ընթացքում ընդհուպ մինչև աճուրդի նախորդ օրվա ժամը 16:00 կարող են հայտ ներկայացնել ՀՀ սնանկության դատարան, հասցե՝ (ք. Երևան, Օտյան 53/2): Աճուրդում հաղթող մասնակից է համարվում առավել բարձր գին առաջարկած մասնակիցը։ Գույքի մասին այլ տեղեկություններ ստանալու ինչպես նաև աճուրդի կանոնակարգին ծանոթանալու համար ցանկացողները կարող են զանգահարել Կարեն Մարգարյանի սնանկության գործով կառավարիչ Հովհաննես Սողոմոնյանին` 095-45-43-56 հեռախոսահամարով։

Հասցե` ք. Երևան, Նոր-Արեշ 14փ., 38ա-21

Հեռ..` +37495454356

Էլ. փոստ`