Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում «Չիզ Թաուն» ՓԲԸ-ի սնանկության գործով երաշխավորին սեփականության իրավունքով պատկանող գույքի աճուրդի մասին

05.02.2019

Տիպ` Աճուրդների մասին հրապարակային ծանուցումներ
Հայտատու` Սնանկության գործով կառավարիչ` Հովհաննես Սողոմոնյան
«Սնանկության մասին» ՀՀ օրենքի 76 հոդված

2019թ. Փետրվարի 5-ին “Չիզ Թաուն” ՓԲԸ-ի սնանկության գործով երաշխավորին սեփականության իրավունքով պատկանող գույքի աճուրդը չի կայացել հայտեր չլինելու պատճառով:
2019թ. Փետրվարի 25-ին ժամը 15:00–ին ՀՀ սնանկության դատարանի շենքում /ք. Երևան, Օտյան 53/2/ նշանակված է “Չիզ Թաուն” ՓԲԸ-ի սնանկության գործով երաշխավորին սեփականության իրավունքով պատկանող գույքի աճուրդը հետևյալ մեկ լոտով.
Լոտ 1. Ք. Երևան, Կռիլովի 54 հասցեում գտնվող թիթեղյա տաղավար, վարձակալված հողամասի մակերեսը՝ 0,00757 հա, տաղավարի մակերեսը՝ 72,8 քառ.մետր , մեկնարկային գինը` 2 421 009 ՀՀ դրամ:
Աճուրդին մասնակցելու համար պետք է ներկայացվեն ա)ֆիզիկական անձի դեպքում անձնագրիպատճենը‚ իսկ իրավաբանական անձանց և անհատ ձեռներեցներ դեպքում դրանց պետական գրանցումը հաստատող փաստաթղթերի պատճեները‚ բ) աճուրդի մասնակցության և նախավճարի վճարումը հաստատող փաստաթղթերը‚ մասնակցության վճարը և նախավճարը կազմումեն մեկնարկային գնի 1 և 5 տոկոսները համապատասխանաբար։ Մասնակցության վճարը և նախավճարը վճարվում են կանխիկ պարտապանի դրամարկղ կամ փոխանցումով ,,Արդշինբանկ,, ՓԲԸ-ի Շենգավիթ մասնաճյուղի 2473601612250000 սնանկացման hատուկ հաշվին մինչև աճուրդին նախորդող օրը ներառյալ։
Աճուրդին մասնակցել ցանկացողները աճուրդի անցկացման օրվան նախորդող 5 օրվա ընթացքում ընդհուպ մինչև աճուրդի նախորդ օրվա ժամը 16:00 ը կարող են հայտ ներկայացնել ՀՀ սնանկության դատարանի հասցեով (ք. Երևան, Օտյան 53/2). Աճուրդում հաղթող մասնակից է համարվում առավել բարձր գին առաջարկած մասնակիցը։ Գույքի մասին այլ տեղեկություններ ստանալու ինչպես նաև աճուրդի կանոնակարգին ծանոթանալո համար ցանկացողները կարող են զանգահարել “Չիզ Թաուն” ՓԲԸ-ի սնանկության գործով կառավարիչ Հովհաննես Սողոմոնյանին` 095-45-43-56 հեռախոսահամարով։

Հասցե` ք. Երևան, Նոր-Արեշ 14փ., 38ա-21

Հեռ..` +37495454356

Էլ. փոստ`