Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում ՙՈՒՆԻԿՈ ՊՐՈՋԵԿՏ՚ ՍՊԸ-ի պարտավորությունների կատարումն ապահովելու համար գրավադրված, երրորդ անձանց սեփականության իրավունքով պատկանող գույքի կրկնաճուրդի կազմակերպման և անցկացման մասին

05.02.2019

Տիպ` Աճուրդների մասին հրապարակային ծանուցումներ
Հայտատու` ՙՈՒՆԻԿՈ ՊՐՈՋԵԿՏ՚ ՍՊԸ-ի սնանկության գործով կառավարիչ Վահագն Ավագյան
«Սնանկության մասին» ՀՀ օրենքի 76-րդ հոդված

2019թ. փետրվարի 05-ին ՙՈՒՆԻԿՈ ՊՐՈՋԵԿՏ՚ ՍՊԸ սնանկության գործով կառավարիչ Վ. Ավագյանի կողմից նշանակված կրկնաճուրդը չի կայացել հայտ չլինելու պատճառով:2019թ. փետրվարի 22-ին ժամը 11:00-ին ՙՈՒՆԻԿՈ ՊՐՈՋԵԿՏ՚ ՍՊԸ սնանկության գործով կառավարիչ Վ. Ավագյանի կողմից ՀՀ սնանկության դատարանի ք.Երևան, Ե.Օտյան 53/2 հասցեում կանցկացվի սնանկ ճանաչված ՙՈՒՆԻԿՈ ՊՐՈՋԵԿՏ՚ ՍՊԸ-ի պարտավորությունների կատարումն ապահովելու համար գրավադրված, երրորդ անձանց սեփականության իրավունքով պատկանող գույքի բաց դասական եղանակով անցկացվող կրկնաճուրդը:Աճուրդի հանվող գույքը բաղկացած է 2/երկու/ լոտերից:Լոտ 1. ՀՀ, Կոտայքի մարզ, ք.Ծաղկաձոր, Վ.Հարությունյան փողոց, թիվ 11/30 հասցեում գտնվող ճաշարան, շինության մակերեսը՝ 1240,7քմ, հողամասի չափը՝ 0,22 հա , միջին վիճակում, սեփ.վկայական թիվ 15012014-07-0012, տրվ. 15.01.2014թ., սեփականատեր՝ ՙՎԻԱՐԴՈ՚ ՍՊԸ : Մեկնարկային գինը՝ 107.746.200 ՀՀ դրամ :Լոտ 2. -ՙMERSEDES- BENZ S 500՚ մակնիշի, 99 CC 990 հաշվառման համարանիշի ավտոմեքենա, թողարկվել է 2005թ., գույնը՝ սև մետալիկ, վազքը՝ 243.000 կմ, ունի վերանորոգման կարիք:Մեկնարկային գինը՝ 3.863.700 ՀՀ դրամ:Վաճառվող լոտերի գույքը հանդիսանում է ՙԱրարատբանկ՚ ԲԲԸ-ի գրավի առարկա: Գույքի վաճառքի, նոտարական վավերացման, գրանցման/նաև հնարավոր վտարման/ հետ կապված ծախսերը կատարվում են գնորդի կողմից:Գնորդին Է փոխանցվում օտարման պահի դրությամբ անշարժ գույքի չմարված գույքահարկը:Աճուրդին մասնակցելու համար պետք է ներկայացվեն` ֆիզիկական անձի դեպքում անձնագրի պատճեն, իսկ իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի դեպքում դրանց պետական գրանցումը հաստատող փաստաթղթերի պատճեները:Աճուրդի մասնակցության վճարը և նախավճարը կազմում են տվյալ լոտի մեկնարկային գնի համապատասխանաբար 1% և 5%-ը, որոնք պետք է վճարվի կանխիկ կամ փոխանցումով ՙԱյԴի Բանկ՚ ՓԲԸ-ի ՙՈՒՆԻԿՈ ՊՐՈՋԵԿՏ՚ ՍՊԸ սնանկության Հ/Հ 118130010691700 հատուկ հաշվին մինչև աճուրդին նախորդող օրը ներառյալ:Աճուրդին մասնակցել ցանկացողները աճուրդի անցկացման օրվան նախորդող 5 օրվա ընթացքում ընդհուպ մինչև աճուրդին նախորդող օրվա ժամը 16:00-ն կարող են հայտ ներկայացնել կողմից ՀՀ սնանկության դատարանի ք.Երևան, Ե.Օտյան 53/2 հասցեով:Աճուրդում հաղթող մասնակից է համարվում աճուրդում առավել բարձր գին առաջարկած մասնակիցը: Լոտերն ուսումնասիրել, ինչպես նաև աճուրդի կանոնակարգին ծանոթանալ ցանկացողները կարող են սկսած 2019թ. փետրվարի 15-ից աշխատանքային օրերին մինչև աճուրդին նախորդող օրը ներառյալ դիմել սնանկության գործով կառավարչին կամ այցելել Արշակունյաց պող. 5, 410 սենյակ նախօրոք կապվելով սնանկության գործով կառավարչի հետ:Սնանկության գործով կառավարիչ Վ.Ավագյան հեռ. 094-421790:

Հասցե` ք.Երևան, Բաղրամյան 85/50

Հեռ..` +374 94 421 790

Էլ. փոստ`