Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում ԱՁ Գոհար Ալեքսանյանի սնանկության գործով իրեն սեփականության իրավունքով պատկանող գյուղատնտեսական նշանակության հողամասի աճուրդի մասին

05.02.2019

Տիպ` Աճուրդների մասին հրապարակային ծանուցումներ
Հայտատու` Սնանկության գործով կառավարիչ` Հովհաննես Սողոմոնյան
«Սնանկության մասին» ՀՀ օրենքի 76 հոդված

2019թ. Փետրվարի 5-ին նշանակված է ԱՁ Գոհար Ալեքսանյանի սնանկության գործով իրեն սեփականության իրավունքով պատկանող գյուղատնտեսական նշանակության հողամասի աճուրդը չի կայացել հայտեր չլինելու պատճառով:
2019թ. Փետրվարի 25-ին ժամը 16:00–ին ՀՀ սնանկության դատարանի շենքում (ք. Երևան, Օտյան 53/2) նշանակված է ԱՁ Գոհար Ալեքսանյանի սնանկության գործով իրեն սեփականության իրավունքով պատկանող գյուղատնտեսական նշանակության հողամասի աճուրդը հետևյալ մեկ լոտով.
Լոտ 1. Արարատի մարզ, Գեղանիստ համայնքի տարածքում գտնվող 0,1 հա մակերեսով գյուղատնտեսական նշանակության անջրդի վարելահող, - մեկնարկային գինը՝ 972 000 ՀՀ դրամ:
Աճուրդին մասնակցելու համար պետք է ներկայացվեն ա)ֆիզիկական անձի դեպքում անձնագրի պատճենը‚ իսկ իրավաբանական անձանց և անհատ ձեռներեցների դեպքում դրանց պետական գրանցումը հաստատող փաստաթղթերի պատճեները‚ բ) կրկնաճուրդի մասնակցության և նախավճարի վճարումը հաստատող փաստաթղթերը‚ մասնակցության վճարը և նախավճարը կազմում են մեկնարկային գնի 1 և 5 տոկոսները համապատասխանաբար։ Մասնակցության վճարը և նախավճարը վճարվում են կանխիկ պարտապանի սնանկության կառավարիչի դրամարկղ կամ փոխանցումով ,,Արդշինբանկ,, ՓԲԸ-ի Շենգավիթ մասնաճյուղի 2473601612250000 հատուկ հաշվեհամարին, մինչև աճուրդին նախորդող օրվա ժամը 16:00 ներառյալ։
Աճուրդին մասնակցել ցանկացողները աճուրդի անցկացման օրվան նախորդող 5 օրվա ընթացքում ընդհուպ մինչև աճուրդի նախորդ օրվա ժամը 16:00 կարող են հայտ ներկայացնել ՀՀ սնանկության դատարան /ք.Երևան, Օտյան 53/2/:
Աճուրդում հաղթող մասնակից է համարվում առավել բարձր գին առաջարկած մասնակիցը։ Գույքի մասին այլ տեղեկություններ ստանալու ինչպես նաև աճուրդի կանոնակարգին ծանոթանալու համար ցանկացողները կարող են զանգահարել ԱՁ Գոհար Ալեքսանյանի սնանկության գործով կառավարիչ Հովհաննես Սողոմոնյանինˋ 095-45-43-56 հեռախոսահամարով։

Հասցե` ք. Երևան, Նոր-Արեշ 14փ., 38ա-21

Հեռ..` +37495454356

Էլ. փոստ`