Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում «Սիմ-Սիմ Գեյթս» ՍՊԸ-ին սեփականության իրավունքով պատկանող գույքերի կրկնաճուրդի կազմակերպման և անցկացման մասին

05.02.2019

Տիպ` Աճուրդների մասին հրապարակային ծանուցումներ
Հայտատու` Սնանկության գործերով կառավարիչ` Հարություն Գևորգյան
«Սնանկության մասին» ՀՀ օրենքի 76 հոդված

2019թ. փետրվարի 5-ին <<Սիմ-Սիմ Գեյթս>> ՍՊԸ-ին սեփականության իրավունքով պատկանող գույքերի աճուրդը չի կայացել հայտեր չլինելու պատճառով:
2019թ. փետրվարի 25-ին ժամը 12:00 - ին ՀՀ Սնանկության դատարանի շենքում, հասցե` (ք. Երևան, Օտյան 53/2) կկայանա << Սիմ-Սիմ Գեյթս>> ՍՊԸ - ին սեփականության իրավունքով պատկանող գույքերի հրապարակային սակարկությամբ կրկնաճուրդ վաճառքը, բաց դասական եղանակով:
Կրկնաճուրդի ներկայացված գույքերի արժեքը 10 տոկոսով նվազեցված է նախորդ աճուրդի մեկնարկային գնից և կազմում է`
1. Մետաղական սեկցիոն դարպասների հավաքածու /մեխ./ 2,37x2,25մ 2 հատ - 223 118,10 ՀՀ դրամ, օգտագործված
2. Մետաղական սեկցիոն դարպասների հավաքածու /մեխ./ 2,50х2.50մ 1 հատ - 130 753,80 ՀՀ դրամ, օգտագործված
3. Մետաղական սեկցիոն դարպասների հավաքածու /մեխ./ 2,25x2,25մ 1 հատ - 105 910,20 ՀՀ դրամ, օգտագործված
4. Դուռ մետաղական 0,9 x 2,10 մ - 1 հատ - 45 327,60 ՀՀ դրամ, նոր
5. Դուռ մետաղական 1,0 x 2,10 մ - 3 հատ - 94 142,70 ՀՀ դրամ, օգտագործված
7. Թղթապանակ /ռեգիստր/ - 31 հատ - 3 111,30 ՀՀ դրամ
Աճուրդին մասնակցելու համար պետք է ներկայացվեն` ֆիզիկական անձի դեպքում անձնագրի պատճենը‚ իսկ իրավաբանական անձանց և անհատ ձեռներեցների դեպքում դրանց պետական գրանցումը հաստատող փաստաթղթերի պատճեները, աճուրդի մասնակցության վճարի և նախավճարի վճարումը հաստատող փաստաթղթերը: Մասնակցության վճարը և նախավճարը կազմում են տվյալ լոտի մեկնարկային գնի համապատասխանաբար` 1% և 5%-ը: Մասնակցության վճարը և նախավճարը պետք է վճարվի կանխիկ կամ փոխանցումով <<Արդշինբանկ>> ՓԲԸ-ի Ուրարտու մասնաճյուղում բացված պարտապանի սնանկության հատուկ 2475002745730000 հաշվին, մինչև աճուրդին նախորդող օրվա ժամը 16:00 ներառյալ։
Աճուրդին մասնակցել ցանկացողները աճուրդի անցկացման օրվան նախորդող 5 օրվա ընթացքում ընդհուպ մինչև աճուրդի նախորդ օրվա ժամը 16:00 կարող են հայտ ներկայացնել ՀՀ Սնանկության դատարան, հասցե՝ (ք. Երևան, Օտյան 53/2) :
Աճուրդում հաղթող մասնակից է համարվում առավել բարձր գին առաջարկած մասնակիցը։ Գույքի մասին այլ տեղեկություններ ստանալու ինչպես նաև աճուրդի կանոնակարգին ծանոթանալու համար ցանկացողները կարող են զանգահարել <<Սիմ-Սիմ Գեյթս>> ՍՊԸ-ի սնանկության գործով կառավարիչ` Հ. Գևորգյանին 094 41 99 15 հեռախոսահամարով։

Հասցե` ք. երևան, Արցախի 8/2, բն.25

Հեռ..` +37494419915

Էլ. փոստ`