Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Սարգիս Վալոդյայի Սարգսյանի գույքի կրկնաճուրդի կազմակերպման և անցկացման մասին

05.02.2019

Տիպ` Աճուրդների մասին հրապարակային ծանուցումներ
Հայտատու` Սնանկության գործով կառավարիչ՝ Գևորգ Ավագյան
«Սնանկության մասին» ՀՀ օրենքի 76-րդ հոդված

12.12.2018թ-ին հայտարարված Սարգիս Վոլոդյայի Սարգսյանի գույքի աճուրդը համարվել է չկայացած սահմանված ժամկետում գնորդի կողմից լոտի արժեքը չվճարելու պատճառով:
22.02.2019թ-ին, ժամը 12:00-ին Սարգիս Վոլոդյայի Սարգսյանի սնանկության գործով կառավարիչ Գ.Ավագյանի կողմից ՀՀ Սնանկության դատարանում կանցկացվի պարտապանին սեփականության իրավունքով պատկանող, գրավադրված գույքի աճուրդը.
Գույքը աճուրդի է ներկայացվում նախորդ աճուրդի մեկնարկային գնով.
Լոտ 1. Mersedes-Benz E300 մակնիշի, 2011թ. արտադրության, 31ՍԼ 033 պետ. համարանիշի ավտոմեքենա, իդենտիֆիկացիոն համարը` WDD2120541A434366, շարժիչը` 27295231854506, թափքը` սեդան, գույնը դարչնագույն, սեփականության վկայական` 09AA010960, գտնվում է սարքին վիճակում -4.133.500 ՀՀ դրամ:
Գնորդը կատարելու է գույքի ձևակերպման և գրանցման հետ կապված ծախսերը:
Աճուրդին մասնակցելու համար պետք է ներկայացվեն՝
ֆիզիկական անձի դեպքում`անձնագրի պատճեն, իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի դեպքում` նրանց պետական գրանցումը հաստատող փաստաթղթերի պատճեները:
Աճուրդի մասնակցության վճարի և նախավճարի վճարումը հավաստող փաստաթղթերը, որոնք պետք է կազմեն համապատասխանաբար լոտի մեկնարկային գնի 1 և 5 տոկոսները, պետք է վճարվեն <<ՎՏԲ-Հայաստան բանկ>> ՓԲԸ-ի Չարենցավանի մասնաճյուղում բացված թիվ 16028004047069 սնանկության հատուկ հաշվին, աճուրդի անցկացման օրվան նախորդող 5 օրվա ընթացքում՝ ընդհուպ մինչև աճուրդին նախորդող օրը ժամը 16:00 և ներկայացվեն ՀՀ Սնանկության դատարան / ք. Երևան, Օտյան 53/2 /:
Աճուրդում հաղթող է համարվում առավել գին առաջարկող մասնակիցը:
Մանրամասներին ծանոթանալու համար դիմել սնանկության գործով կառավարիչ Գ.Ավագյանին (հեռ. (091) 40-19-22):

Հասցե` ՀՀ Կոտայքի մարզ, ք. Չարենցավան, 3-րդ թաղ., 19շ,, 19 բն.

Հեռ..` +374 914019922

Էլ. փոստ`