Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Յուրիկ Էլոյանի գույքը կրկնակի հրապարակային սակարկություններով վաճառելու մասին

05.02.2019

Տիպ` Աճուրդների մասին հրապարակային ծանուցումներ
Հայտատու` Սնանկության գործով կառավարիչ՝ Մարտիկյան Հենրիկ Սարիբեկի
«Սնանկության մասին» ՀՀ օրենքի 76-րդ հոդված

05.02.2019թ-ին հայտարարված Յուրիկ Էլոյանի սնանկության գործով գույքի աճուրդային վաճառքը չի կայացել հայտեր չլինելու պատճառով: 07.03.2019թ-ին ժամը 12:50-ին Յուրիկ Էլոյանի սնանկության գործով կառավարիչ Հենրիկ Մարտիկյանի կողմից ՀՀ սնանկության դատարանի ք.Երևան, Օտյան 53/2 հասցեի նստավայրում կանցկացվի Յուրիկ Էլոյանի սնանկության գործով գույքի բաց դասական եղանակով աճուրդ-վաճառք` ընդհանուր 2 լոտով.
ԼՈՏ-3. 0.11հա գյուղատնտեսական նշանակության հողամաս Արարատի մարզի Այգեպատ համայնքում: Գույքը սեփականության իրավունքով պատկանում է Յուրիկ Էլոյանին /սեփ. իրավունքի վկայական թիվ 0327799, տրված 10.07.2000թ./ և վերջինիս վարկային պարտավորությունների դիմաց գրավադրված է «Նոր Հորիզոն» ՈՒՎԿ ՍՊԸ-ում: Մեկնարկային գինը՝ 53.974 ՀՀ դրամ:
ԼՈՏ-4. 0.12հա գյուղատնտեսական նշանակության հողամաս Արարատի մարզի Այգեպատ համայնքում: Գույքը սեփականության իրավունքով պատկանում է Յուրիկ Էլոյանին /սեփ. իրավունքի վկայական թիվ 0327798, տրված 10.07.2000թ./ և գրավադրված է «Նոր Հորիզոն» ՈՒՎԿ ՍՊԸ-ում: Մեկնարկային գինը՝ 58.892 ՀՀ դրամ:
Աճուրդին մասնակցելու համար պետք է ներկայացվեն՝
• ֆիզիկական անձի դեպքում անձնագրի պատճեն, իսկ իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի դեպքում՝ դրանց պետական գրանցումը հավաստող փաստաթղթերի պատճենները.
• աճուրդի մասնակցության վճարի և նախավճարի վճարումը հաստատող փաստաթղթեր:
Մասնակցության վճարը և նախավճարը կազմում են տվյալ լոտի մեկնարկային գնի համապատասխանաբար 1% և 5%–ը: Աճուրդի մասնակցության վճարի և նախավճարի վճարումը կանխիկ կամ փոխանցումով «Արդշինբանկ» ՓԲԸ-ի Վեդու մ/ճ-ում բացված Յուրիկ Էլոյանի սնանկության գործով թիվ 2477603280850200 հատուկ հաշվին մինչև աճուրդին նախորդող օրը ներառյալ:
Աճուրդին մասնակցել ցանկացողները աճուրդի անցկացման օրվան նախորդող 5 օրվա ընթացքում՝ ընդհուպ մինչև աճուրդին նախորդող օրվա ժամը 16:00-ն կարող են հայտ ներկայացնել ՀՀ սնանկության դատարան` ք. Երևան, Օտյան 53/2 հասցեով:
Աճուրդի նախատեսված օրը կարող է փոխվել և հետաձգվել՝ այդ մասին աճուրդի կայանալուց ոչ պակաս երեք օր առաջ կատարելով համապատասխան հայտարարություն:
Աճուրդում հաղթող մասնակից է համարվում առավել բարձր գին վճարող մասնակիցը: Աճուրդի անցկացման և լոտերի հետ ծանոթացման համար ցանկացողները կարող են դիմել սնանկության գործով կառավարիչ Հ. Մարտիկյանին (հասցեն՝ Արարատի մարզ, գ. Գոռավան, հեռ. /0234/ 2-33-76, /094/ 348664)` ցանկացած ժամանակ:

Հասցե` ՀՀ Արարատի մարզ, գ. Գոռավան, Պարույր Սևակի 3

Հեռ..` +374 94 348664

Էլ. փոստ`