Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Ռևիկ Գասպարի Գաբրիելյանի պարտավորությունների կատարման ապահովման համար անշարժ գույքի կրկնաճուրդ - վաճառքի մասին

06.02.2019

Տիպ` Աճուրդների մասին հրապարակային ծանուցումներ
Հայտատու` Ռևիկ Գասպարի Գաբրիելյանի սնանկության գործով կառավարիչ Սամվել Մանուկյան
<<Սնանկության մասին>> ՀՀ օրենքի 76-րդ հոդված

05.02.2019թ -ին պարտապանի գույքի վաճառքի նպատակով կազմակերպված աճուրդը չի կայացել հայտեր չլինելու պատճառով:
22.02.2019թ.-ին ժամը 15:00-ին ՀՀ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի շենքում /ք. Երևան, Օտյան 53/2 / սնանկության գործով կառավարիչ Ս.Մանուկյանի կողմից կանցկացվի սնանկ ճանաչված Ռևիկ Գասպարի Գաբրիելյանի պարտավորությունների կատարման ապահովման համար Ռևիկ Գասպարի Գաբրիելյանին սեփականության իրավունքով պատկանող հետևյալ անշարժ գույքի աճուրդ - վաճառքը,
1 ԼՈՏ-ով, բաց դասական եղանակով:
Գույքն իրենից ներկայացնում է՝
ԼՈՏ-1. Հ Հ Արագածոտնի մարզի Սասունիկ համայնքում գտնվող N22 հողամասը ,
հողամասը ունի ուղանկյունաձև երկրաչափական կտրվածք, այն անհարթ է: Օգտագործման նպատակը՝ այգեգործական, հողամասը զբաղեցնում 700.0 քմ տարածք , իրավունքի տեսակը ՝սեփականություն:
Մեկնարկային գինը լոտի համար սահմանվել է 374 000 /երեք հարյուր յոթանսունչորս հազար/ ՀՀ դրամ: Աճուրդին մասնակցելու համար պետք է ներկայացվեն ֆիզիկական անձանց դեպքում` անձնագրի պատճենը, իսկ իրավաբանական անձանց դեպքում ` պետ. գրանցումը հաստատող փաստաթղթերի պատճենները, աճուրդի մասնակցության վճարի և նախավճարի վճարումը հավաստող փաստաթղթերը:
Գույքի նոտարական ձևակերպման, պետ. գրանցման հետ կապված վճարային պարտավորությունները կրում է գնորդը: Մասնակցության վճարը և նախավճարը կազմում են լոտի գնի համապատասխանաբար 1 և 5 տոկոսները: Աճուրդի մասնակցության վճարը պետք է վճարվի կանխիկ կամ փոխանցումով Արարատբանկ ԲԲԸ-ում բացված 1510045703300100 սնանկության հատուկ հաշվին մինչև աճուրդին նախորդող օրը ներառյալ: Աճուրդին մասնակցել ցանկացողները աճուրդին նախորդող 5 օրվա ընթացքում, ընդհուպ մինչև աճուրդին նախորդող օրվա 16:00-ն,կարող են հայտ ներկայացնել ՀՀ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի շենքում (ք. Երևան, Օտյան 53/2 ), մասնակցի վկայական ստանալու համար: Աճուրդում հաղթող մասնակից է համարվում աճուրդում առավել բարձր գին առաջարկած մասնակիցը: Լոտերի ուսումնասիրությունների և այլ տեղեկությունների համար մասնակիցները մինչև 21.02.2019թ. ժամը 11:00-ն կարող են ներկայանալ ՀՀ Երևան քաղաքի վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարան՝ ք. Երևան, Օտյան 53/2, կամ զանգահարել սնանկության գործով կառավարիչ` Ս.Մանուկյանին Հեռ..` +374 77 19 55 70

Հասցե` ՀՀ ք.Արմավիր,Շահումյան 16/9

Հեռ..` +374 77195570

Վեբ կայք` moderator@moj.am

Էլ. փոստ`