Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում <<Վ.Տ.Վ. Պլաստ>> ՍՊԸ-ի սնանկության վարույթում առկա գույքերի կրկնաճուրդ վաճառքի կազմակերպման մասին

07.02.2019

Տիպ` Աճուրդների մասին հրապարակային ծանուցումներ
Հայտատու` <<Վ.Տ.Վ. Պլաստ>> ՍՊԸ-ի սնանկության գործով կառավարիչ Գարիկ Մկրտչյան
<<Սնանկության մասին>> ՀՀ օրենքի 76-րդ հոդված

2019թ. փետրվարի 25-ին ժամը 15:00-ին <<Վ.Տ.Վ. Պլաստ>> ՍՊԸ-ի սնանկության գործով կառավարիչ Գ.Մկրտչյանի ՀՀ սնանկության դատարանում /հասցե՝ ք.Երևան, Օտյան 53/2/ կանցկացվի <<Վ.Տ.Վ. Պլաստ>> ՍՊԸ-ին պատկանող գույքի բաց դասական եղանակով կրկնաճուրդը, ընդհանուր թվով 9 լոտ`

Հ/Հ Գույքի անվանումը Քանակը Մեկնարկային գինը

1 Veratec uPVC window and door systems մոդելի երկգլխանի գայլիկոնման և ֆրեզերման հաստոց 1 հատ
774.850 ՀՀդրամ
2 Veratec uPVC window and door systems մոդելի երկգլխանի սկավառակային կտրող հաստոց 1 հատ
903.990 ՀՀդրամ
3 Երկգլխանի գայլիկոնման և ֆրեզերման հաստոց 1 հատ 473.520 ՀՀդրամ
4 Ուղղաձիգ ֆրեզերման հաստոց 1 հատ 344.390 ՀՀդրամ
5 Պրոֆիլի ծակվածքի հաստոց 1 հատ 193.730 ՀՀդրամ
6 Շտապիկները կտրող հաստոց 1 հատ 193.730 ՀՀդրամ
7 Ջրահեռացման անցքերը ծակող հաստոց 1 հատ 103.330 ՀՀդրամ
8 Աշխատանքային սեղաններ 8 հատ 103.330 ՀՀդրամ
9 Օդիզտիչներ և ճնշումա չափեր 9 հատ 38.760 ՀՀդրամ

Աճուրդին մասնակցելու համար պետք է ներկայացվեն՝ ֆիզիկական անձի դեպքում անձնագրի պատճենը, իսկ իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի դեպքում՝ դրանց պետական գրանցումը հավաստող փաստաթղթերի պատճենները, աճուրդի մասնակցության վճարի և նախավճարի վճարումը հաստատող փաստաթղթեր: Մասնակցության վճարը և նախավճարը կազմում են տվյալ լոտի մեկնարկային գնի համապատասխանաբար 1 տոկոսը և 5 տոկոսը:
Աճուրդի մասնակցության վճարը և նախավճարը պետք է վճարվի կանխիկ կամ փոխանցումով <<Հայբիզնեսբանկ>> ՓԲԸ-ի Գյումրի մասնաճյուղի <<Վ.Տ.Վ. Պլաստ>> ՍՊԸ-ի սնանկության հատուկ հաշվին՝ Հ/Հ 11500622923729, մինչև աճուրդին նախորդող օրը ներառյալ:
Աճուրդին մասնակցել ցանկացողները աճուրդի անցկացման օրվան նախորդող 5 օրվա ընթացքում՝ ընդհուպ մինչև աճուրդին նախորդող օրվա ժամը 16:00-ը կարող են հայտ ներկայացնել ՀՀ սնանկության դատարանում /հասցե՝ ք.Երևան, Օտյան 53/2/:
Աճուրդում հաղթող մասնակից է համարվում աճուրդում առավել բարձր գին առաջարկած մասնակիցը:
Լոտն /լոտերն/ ուսումնասիրելու, ինչպես նաև աճուրդի կանոնակարգին ցանկացողները կարող են ծանոթանալ աճուրդին նախորդող 5 աշխատանքային օրվա ընթացքում ժամը 10:00-18:00-ը, ՀՀ սնանկության դատարանում /հասցե՝ ք.Երևան, Օտյան 53/2/ կամ գույքի գտնվելու վայրում:

Հասցե` ՀՀ, Շիրակի մարզ, ք.Գյումրի, Գ.Նժդեհի 8/29

Հեռ..` +37494700073

Էլ. փոստ`