Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Գևորգ Մանուկյանին սեփականության իրավունքով պատկանող, ինչպես նաև Գևորգ Մանուկյանի պարտավորությունների կատարման ապահովման համար ՙԱրդշինբանկ՚ ՓԲԸ-ում /ՙԱռեկսիմբանկ-Գազպրոմբանկի Խումբ՚ ՓԲԸ-ի իրավահաջորդ/ գրավադրված երրորդ անձ՝ Գոռ Մելիքյանին սեփականության իրավունքով պատկանող գույքի աճուրդի/կրկնաճուրդի/ կազմակերպման և անցկացման մասին

07.02.2019

Տիպ` Աճուրդների մասին հրապարակային ծանուցումներ
Հայտատու` Գևորգ Մանուկյանի սնանկության գործով կառավարիչ Խաչատուր Ղահրամանյան
«Սնանկության մասին» ՀՀ օրենքի 76 հոդված

22.03.2019թ. ժ.13.00-ին Գևորգ Մանուկյանի սնանկության գործով կառավարչի կողմից ՀՀ Սնանկության դատարանի շենքում` ք. Երևան, Օտյան 53/2 հասցեում կանցկացվի սնանկ ճանաչված Գևորգ Մանուկյանին սեփականության իրավունքով պատկանող, ինչպես նաև Գևորգ Մանուկյանի պարտավորությունների կատարման ապահովման համար ՙԱրդշինբանկ՚ ՓԲԸ-ում /ՙԱռեկսիմբանկ-Գազպրոմբանկի Խումբ՚ ՓԲԸ-ի իրավահաջորդ/ գրավադրված երրորդ անձ՝ Գոռ Մելիքյանին սեփականության իրավունքով պատկանող գույքի բաց դասական եղանակով աճուրդը: Վաճառքի է հանվում.
Լոտ 1- ՀՀ, Արմավիրի մարզ, գյուղ Բամբակաշատ, Կենտրոնական փող., թիվ 88 հասցեում գտնվող բնակելի տուն` 0.222 հա տնամերձ հողամաս, 316.9 քառ. մ բնակելի տուն, 65.9քմ` բաց պատշգամբ, 23.2քմ` ավտոտնակ, 11.9քմ` մառան, 18.2քմ` թոնրատուն, երրորդ անձ` Գոռ Մելիքյանին սեփականության իրավունքով պատկանող, Գևորգ Մանուկյանի պարտավորությունների կատարման ապահովման համար ՙԱռեկսիմբանկ-Գազպրոմբանկի Խումբ՚ ՓԲԸ-ում գրավադրված անշարժ գույք, /անշարժ գույքի սեփականության իրավունքի գրանցման թիվ 2680436 վկայական, տրված 08.04.2011թ./: Քարե շինություն, ընդհանուր վիճակը` միջին, կառուցված է 1970-ական թվականներին,լուսամուտները` փայտյա, ներքին հարդարումը բացակայում է, կիսաբարեկարգ բակ: Լոտի մեկնարկային գինն է 5.558.400 ՀՀ դրամ:
Լոտ 2- ՀՀ, Արմավիրի մարզ, Բամբակաշատ համայնք, 7/5 փողոց, 23 հասցեում գտնվող տնամերձ հողամաս ` 0.14 հա, Գևորգ Մանուկյանին սեփականության իրավունքով պատկանող անշարժ գույք /անշարժ գույքի սեփականության իրավունքի գրանցման թիվ 05122014-04-0031 վկայական, տրված 05.12.2014թ./: Լոտի մեկնարկային գինն է 286.200 ՀՀ դրամ:
Աճուրդին մասնակցելու համար պետք է ներկայացվեն` ա/ ֆիզիկական անձի դեպքում` անձնագրի պատճենը, իսկ իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի դեպքում` պետական գրանցումը հաստատող փաստաթղթերի պատճեները, բ/ աճուրդին մասնակցության և նախավճարի վճարումը հաստատող փաստաթղթերը: Մասնակցության վճարը և նախավճարը կազմում են մեկնարկային գնի 1 և 5 տոկոսները համապատասխանաբար: Մասնակցության վճարը և նախավճարը վճարվում են կանխիկ կամ փոխանցումով՝ Գևորգ Մանուկյանի ՙԱրդշինբանկ՚ ՓԲԸ-ում բացված հ/հ 2474202833400040 սնանկության հատուկ հաշվին`մինչև աճուրդին նախորդող օրը ներառյալ: Աճուրդին մասնակցել ցանկացողները աճուրդի անցկացման օրվան նախորդող 5 օրվա, ընդհուպ մինչև աճուրդին նախորդող օրվա ժ.16.00-ը կարող են հայտ ներկայացնել ՀՀ Սնանկության դատարան` ք.Երևան, Օտյան 53/2 հասցեով: Աճուրդում հաղթող մասնակից է համարվում առավել բարձր գին առաջարկած մասնակիցը: Անշարժ գույքի օտարման դեպքում գնորդի կողմից անհրաժեշտ կլինի վճարելու նաև նոտարական ձևակերպման և պետ. գրանցման հետ կապված հետագա ծախսերը, ինչպես նաև կատարել բնակելի տանը բնակվող անձանց վտարման և դրա հետ կապված ծախսերի հարցը:Անշարժ գույքին ծանոթանալու, դրա մասին այլ տեղեկություններ ստանալու, ինչպես նաև աճուրդի կանոնոկարգին ծանոթանալու համար ցանկացողները կարող են զանգահարել Գևորգ Մանուկյանի սնանկության գործով կառավարիչ Խաչատուր Ղահրամանյանին /091/48-40-05 հեռախոսահամարով:

Հասցե` ք. Երևան, Շահումյան 16փ., 80 տուն

Հեռ..` +374 91 484005

Էլ. փոստ`