Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Ա/Ձ Արմեն Սարհատյանին պատկանող և վերջինիս պարտավորությունների դիմաց գրավադրված երրորդ անձի գույքի բաց դասական եղանակով կրկնաճուրդի մասին

07.02.2019

Տիպ` Աճուրդների մասին հրապարակային ծանուցումներ
Հայտատու` Ա/Ձ Արմեն Սարհատյանի սնանկության գործով կառավարիչ Սերյոժա Մինասյան
«Սնանկության մասին» ՀՀ օրենքի 76-րդ հոդված

20.12.2018թ. ժամը 14։00-ին Ա/Ձ Արմեն Սարհատյանին պատկանող և վերջինիս պարտավորությունների դիմաց գրավադրված գույքի աճուրդը չի կայացել հայտեր չլինելու պատճառով։
27.02.2019թ ժամը 14:00-ին ՀՀ սնանկության դատարանի /ք. Երևան, Օտյան փող. 53/2/ հասցեի շենքում կանցկացվի Արմեն Սարհատյանին սեփականության իրավունքով պատկանող տրանսպորտային միջոցի ինչպես նաև «ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ» ՓԲ ընկերության վարկային պարտավորությունների ապահովման համար գրավադրված երրորդ անձի տրանսպորտային միջոցի կրկնաճուրդ վաճառքը ՝բաց դասական եղանակով հետևյալ լոտով:
Լոտ 1- VAZ 21214 մակնիշի 34FV967 հաշվառման համարանիշի XTA21214051795297 նույնականացման համարով 2005թ. արտադրության տրանսպորտային միջոցը: Տրանսպորտային միջոցը գտնվում է վատ վիճակում։ Լոտի մեկնարկային գինն է 720.000ՀՀ դրամ:
Լոտ 2 CHRAYSLER 300 մակնիշի 22SL526 հաշվառման համարանիշի 2C3KA53G07h731212 նույնականացման համարով 2007թ. արտադրության տրանսպորտային միջոցը: Տրանսպորտային միջոցը գտնվում է միջին վիճակում։ Լոտի մեկնարկային գինն է 2.763.000ՀՀ դրամ:
Լոտերը կարող են ուսումնասիրել իրենց գտնվելու վայրերում (գ. Արփենի և ք. Իջևան) մինչև աճուրդի կայացման նախորդ օրը։
Աճուրդին մասնակցելու համար պետք է ներկայացվեն՝ ֆիզիկական անձի դեպքում՝ անձնագրի պատճենը, իսկ իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի դեպքում՝ դրանց պետական գրանցումը հավաստող փաստաթղթերի պատճեները, ինչպես նաև աճուրդի մասնակցության վճարի և նախավճարի վճարումը հաստատող փաստաթղթերը, որը կազմում է լոտի մեկնարկային գնի համապատասխանաբար 1% և 5% : Աճուրդի մասնակցության վճարը և նախավճարը պետք է վճարվի Ա/Ձ Արմեն Սարհատյանի սնանկության հատուկ հաշվին ՝«ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ» ՓԲԸ հ/հ220499671034000՝ մինչև աճուրդին նախորդող օրը ներառյալ:
Աճուրդի կանոնակարգին կարող եք ծանոթանալ և այն ստանալ այցելելով սնանկության կառավարչի գրասենյակ։
Աճուրդին մասնակցել ցանկացողները աճուրդի անցկացման օրվան նախորդող 5 օրվա ընթացքում՝ ընդհուպ մինչև աճուրդին նախորդող օրվա ժամը 16.00-ն կարող են հայտ ներկայացնել ՀՀ սնանկության դատարան /ք. Երևան, Օտյան փող. 53/2/ հասցեով: Աճուրդում հաղթող մասնակից է համարվում աճուրդում առավել բարձր գին առաջարկած մասնակիցը: Աճուրդի անցկացման և լոտերի հետ ծանոթացման համար ցանկացողները կարող են դիմել սնանկության գործով կառավարիչ Սերյոժա Մինասյանին /ք. Երևան, Արշակունյաց 17 հեռ. 093 33 03 23/

Հասցե` ք. Երևան, Արշակունյաց 17

Հեռ..` +37493330323

Էլ. փոստ`