Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Անհատ ձեռնարկատեր Վարդան Վարուժանի Ղուկասյանի վարկի ապահովման միջոց հանդիսացող պարտապանին և երրորդ անձանց սեփականության իրավունքով պատկանող գույքի կրկնաճուրդի կաղմակերպման և անցկացման մասին հայտարարություն

07.02.2019

Տիպ` Աճուրդների մասին հրապարակային ծանուցումներ
Հայտատու` Անհատ ձեռնարկատեր Վարդան Վարուժանի Ղուկասյանի սնանկության գործով կառավարիչ Ս. Դոյդոյան
<<Սնանկության մասին>> ՀՀ օրենքի 76-րդ հոդված

2019թ. Փետրվարի 26-ին ժամը 11:50-ին Անհատ ձեռնարկատեր Վարդան Վարուժանի Ղուկասյանի սնանկության գործով կառավարիչ Ս. Դոյդոյանի կողմից ՀՀ սնանկության դատարանում/ք. Գյումրի Անկախության հր.7/: կանցկացվի Անհատ ձեռնարկատեր Վարդան Վարուժանի Ղուկասյանի վարկի ապահովման միջոց հանդիսացող պարտապանին և երրորդ անձանց պատկանող ի ապահովումն վարկի մարման գրավադրված գույքի բաց դասական եղանակով /ընդհանուր, մեկնարկային գնի բարձրացմամբ/ աճուրդը, ընդհանուր թվով 2 լոտ`
Լոտ 3- ք. Գյումրի, Խր. Հայրիկ փողոց 31/2 հասցեում գտնվող օժանդակ շինություն, 4 հարկանի շենքի բակում ավտոտնակ/բակով/, 52,52/63,72քմ մակերեսով, նկուղ 3,23/4,50քմ, հողամաս՝ 0,007868Հա, անշարժ գույքի սեփականության իրավունքի գրանցման վկայական թիվ 2843868, տրված՝ 16.09.2011թ., սեփականատերեր՝ Վարդան Վարուժանի Ղուկասյան, Ժենյա Ալեքսեյի Դարբինյան, գրավադրված է <<Ինեկոբանկ>> ՓԲԸ –ում, 191.480 ՀՀ դրամ մեկնարկային գնով
Լոտ 4- CHRYSLER GRAND VOYAGER 3,3 մակնիշի, 15TQ555 հաշվառման համարանիշով, թեթև մարդատար տիպի, թափքը՝ ունիվերսալ, գույնը՝ կապույտ մետալիկ, 2001թ. արտադրության, հաշվառման վկայագիր՝ SG016481, նույնականացման համար թիվ՝1C8GYB5R11U118285 սեփականատեր Վ. Ղուկասյան գրավադրված <<Ինեկոբանկ>> ՓԲԸ –ում, 173.880 ՀՀ դրամ մեկնարկային գնով
Աճուրդին մասնակցելու համար պետք է ներկայացվեն՝ ֆիզիկական անձի դեպքում անձնագրի պատճեն, իսկ իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի դեպքում՝ դրանց պետական գրանցումը հավաստող փաստաթղթերի պատճեները, աճուրդի մասնակցության վճարի և նախավճարի վճարումը հաստատող փաստաթղթեր: Մասնակցության վճարը և նախավճարը կաղմում են տվյալ լոտի մեկնարկային գնի համապատասխանաբար 1տոկոսը և 5 տոկոսը:
Աճուրդի մասնակցության վճարը և նախավճարը պետք է վճարվի կանխիկ կամ փոխանցումով <<ՎՏԲ Հայաստան Բանկ> ՓԲԸ-ի Ախուրյանի մ/ճ-ի Անհատ ձեռնարկատեր Վարդան Վարուժանի Ղուկասյանի սնանկության գործով հ/հ 16001006011159 հատուկ հաշվին մինչև աճուրդի նախորդող օրը ներառյալ:
Աճուրդին մասնակցել ցանկացողները աճուրդի անցկացման օրվան նախորդող 5 օրվա ընթացքում՝ ընդհուպ մինչև աճուրդին նախորդող օրվա ժամը 16:00-ն կարող են հայտ ներկայացնել ՀՀ սնանկության դատարանում /ք. Գյումրի Անկախության հր.7/
Աճուրդում հաղթող մասնակից է համարվում աճուրդում առավել բարձր գին առաջարկած մասնակիցը:
Լոտն/լոտերն/ ուսումնասիրելու, ինչպես նաև աճուրդի կանոնակարգին ցանկացողները կարող են ծանոթանալ աճուրդին նախորդող 5 աշխատանքային օրվա ընթացքում ժամը 10:00-18:00-ը, ՀՀ սնանկության դատարանում /ք. Գյումրի Անկախության հր.7/ կամ գույքի գտնվելու վայրում:

Հասցե` ՀՀ Շիրակի մարզ, Ք. Գյումրի, Երկաթ-Գծի փող., 20շ. բն.4

Հեռ..` +37494707051

Էլ. փոստ`