Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում <<ՎԱՆՍԱՆ>> ՍՊԸ-ի պարտավորությունների կատարման ապահովման համար երրորդ անձանց կողմից գրավադրված գույքերի աճուրդի կազմակերպման մասին

07.02.2019

Տիպ` Աճուրդների մասին հրապարակային ծանուցումներ
Հայտատու` <<ՎԱՆՍԱՆ>> ՍՊԸ-ի սնանկության գործով կառավարիչ Լևոն Կարապետի Պետրոսյան
<< Սնանկության մասին>> ՀՀ օրենքի 76–րդ հոդված

05.02.2019թ-ին նշանակված <<ՎԱՆՍԱՆ>> ՍՊԸ-ի պարտավորությունների կատարման ապահովման համար երրորդ անձանց կողմից գրավադրված անշարժ գույքերի աճուրդը վաճառքը չի կայացել հայտ չլինելու պատճառով:
2019թ. փետրվարի 26–ին ժամը 13:30 <<ՎԱՆՍԱՆ>> ՍՊԸ-ի սնանկության գործով կառավարչի կողմից ՀՀ Սնանկության դատարանի շենքում /ք. Երևան, Օտյան 53/2 / հասցեում կանցկացվի պարտապանի պարտավորությունների կատարման ապահովման համար երրորդ անձանց կողմից <<ՅՈՒՆԻԲԱՆԿ>> ԲԲԸ-ում գրավադրված անշարժ գույքերի կրկնաճուրդ վաճառքը նախորդ աճուրդից 10% իջեցված մեկնարկային գնով, որը բաղկացած է 2 ԼՈՏԻՑ:
Աճուրդի է ներկայացվում ՝
ԼՈՏ 2 ՀՀ Լոռու մարզ, ք. Վանաձոր Բաթումի փակուղի 1 հասցեում գտնվող ( սեփականության վկայական 1891917, գրավադրված <<ՅՈՒՆԻԲԱՆԿ>> ԲԲԸ-ում, շենքը մեկ հարկանի, առաստաղի բարձրությունը՝ 2.98մ., ընդհանուր մակերեսը 195,02 քմ., շենքի առաջին հարկի ընդհանուր մակերեսը կազմում է 165,78 քմ., ունի նկուղ 29,42 քմ., շենքի պատերը տուֆ քարից, մուտքի դուռը պողպատյա, ներսի դռները լամինատե, պատուհանները մետաղապլաստե, աշխատասենյակների հատակը հատակը պատված է լամինատե, միջանցքի և նկուղի հատակը սալիկապատ, սանհանգույցի հատակը և պատերը երեսապատված սալիկներով, գազամատակարարմամբ, ջրամատակարարմամբ, ապահովված է էլեկտրամատակարարմամբ, ջեռուցում ):
Մեկնարկային գինը սահմանվում է 18.408.053 ՀՀ դրամ:
ԼՈՏ 3 ՀՀ Լոռու մարզ, ք. Վանաձոր Բաթումի փակուղի 2 հասցեում գտնվող անշարծ գույքը
(սեփականության վկայական՝ 0947737 գրավադրված <<ՅՈՒՆԻԲԱՆԿ>> ԲԲԸ-ում, հողատարածքի ընդհանուր մակերեսը 90. ք.մ, օգտագործման նպատակը հասարակական նշանակության) :
Մեկնարկային գինը սահմանվում է 770.589 ՀՀ դրամ:

Աճուրդին մասնակցելու համար պետք է ներկայացվեն՝
-Ֆիզիկական անձի դեպքում ՝ անձնագրի պատճեն, իսկ իրավաբանական անձի Ա/Ձ-
ի դեպքում՝ պետական գրանցումը հավաստող փասթաղթերի պատճենը:
-աճուրդի սնանկության վճարի և նախավճարի վճարումը հաստատող փաստաթղթեր:
Սնանկության վճարը և նախավճարը կազմում են տվյալ լոտի մեկնարկային գնի համապատասխանաբար՝ 1% և 5%-ը: Աճուրդի մասնակցության վճարը և նախավճարը վճարվում են կանխիկ կամ փոխանցումով <<ՎԱՆՍԱՆ>> ՍՊԸ-ի սնանկության հատուկ հաշվին՝ <<ՀԱՅԲԻԶՆԵԶ ԲԱՆԿ>> ՓԲԸ-ի 1150017981521595 հաշվեհամարին մինչև հայտ ներկայացնելու պահը:
Աճուրդին մասնակցել ցանկացողները սույն հայտարարությունից հետո՝ ընդհուպ մինչև աճուրդին նախորդող օրվա ժամը 16:00 կարող են հայտ ներկայացնել ՀՀ սնանկության դատարան /ք. Երևան, Օտյան 53/2/: Աճուրդն անցկացվում է դասական եղանակով՝ հաղթող է համարվում առավել բարձր գին առաջարկաց մասնակիցը:
Ցանկացողներն կարող են լոտն ուսումնասիրել, ինչպես նաև աճուրդի կանոնակարգին ծանոթանալ դիմելով կառավարչին ՝ Լևոն Պետրոսյանին /098033366/:

Հասցե` ք, Երևան Բաբայան 38շ, բն,24

Հեռ..` +37498033366

Էլ. փոստ`