Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Ա/Ձ Արգիշտի Պողոսյանի սնանկության վարույթում առկա գույքերի կրկնաճուրդ վաճառքի կազմակերպման մասին

07.02.2019

Տիպ` Աճուրդների մասին հրապարակային ծանուցումներ
Հայտատու` Ա/Ձ Արգիշտի Պողոսյանի սնանկության գործով կառավարիչ Գարիկ Մկրտչյան
«Սնանկության մասին» ՀՀ օրենքի 76-րդ հոդված

2019թ. փետրվարի 28-ին ժամը 12:00-ին Ա/Ձ Արգիշտի Պողոսյանի սնանկության գործով կառավարիչ Գ.Մկրտչյանի կողմից ՀՀ սնանկության դատարանում /հասցե՝ ք.Երևան, Օտյան 53/2/ կանցկացվի Ա/Ձ Արգիշտի Պողոսյանի պարտավորությունների կատարումն ապահովելու համար <<Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ բանկ>> ՓԲ ընկերությունում գրավադրված գույքերի բաց դասական եղանակով կրկնաճուրդը, ընդհանուր թվով 11 լոտ`

Լոտ 1 - Mitsubishi Pajero-V6-3,5 մակնիշի ավտոմեքենա /պ/հ՝ 08 SL 445, 1997թ. արտադրության, նույնականացման համար՝ jMYORV450wj000322/, մեկնարկային գինը՝ 269.520 ՀՀ դրամ,
Լոտ 2 - Nissan Sunny 1.6 մակնիշի ավտոմեքենա /պ/հ՝ 35 UV 589, 2007թ. արտադրության, նույնականացման համար՝ JN1CFAN16Z0110394/, մեկնարկային գինը՝ 209.850 ՀՀ դրամ,
Լոտ 3 - VAZ 21074 մակնիշի ավտոմեքենա /պ/հ՝ 35 SD 212, 2008թ. արտադրության, նույնականացման համար՝ XTA21074082716705/, մեկնարկային գինը՝ 132.180 ՀՀ դրամ,
Լոտ 4 - Nissan Sunny 1.6 մակնիշի ավտոմեքենա /պ/հ՝ 34 UT 068, 2007թ. արտադրության նույնականացման համար՝ JN1CFAN16Z0109750/, մեկնարկային գինը՝ 287.140 ՀՀ դրամ,
Լոտ 5 - Արագածոտնի մարզ, գյուղ Լուսակն հասցեում գտնվող պտղատու այգի, մեկնարկային գինը՝ 1.050.360 ՀՀ դրամ,
Լոտ 6 - Արագածոտնի մարզ, գյուղ Արտենի, Սայաթ-Նովա փողոցի թիվ 4/1 հասցեում գտնվող բնակելի տուն /մակերեսը՝ 203.4 քմ, հողամասի մակերեսը՝ 0.23 հա/, մեկնարկային գինը՝ 4.218.590 ՀՀ դրամ,
Լոտ 7 - Արագածոտնի մարզ, գյուղ Արտենի 1 փողոցի թիվ 4շ. հասցեում գտնվող անասնագոմ /մակերեսը՝ 949.63 քմ, հողամասի մակերեսը՝ 0.73 հա/, մեկնարկային գինը՝ 1.616.840 ՀՀ դրամ,
Լոտ 8 - Արագածոտնի մարզ, գյուղ Արտենի հասցեում գտնվող պտղատու այգի /մակերեսը՝ 1.5 հա/, մեկնարկային գինը՝ 1.540.130 ՀՀ դրամ,
Լոտ 9 - Արագածոտնի մարզ, գյուղ Արտենի հասցեում գտնվող պտղատու այգի /մակերեսը՝ 0.9 հա/, վարելահող /մակերեսը՝ 0.08 հա/, մեկնարկային գինը՝ 982.770 ՀՀ դրամ,
Լոտ 10 - Արագածոտնի մարզ, գյուղ Լուսակն հասցեում գտնվող պտղատու այգի /մակերեսը՝ 3.43 հա/, մեկնարկային գինը՝ 1.050.360 ՀՀ դրամ,
Լոտ 11 - Արագածոտնի մարզ, գյուղ Լուսակն հասցեում գտնվող վարելահող /մակերեսը՝ 3.29 հա/, մեկնարկային գինը՝ 634.090 ՀՀ դրամ:

Աճուրդին մասնակցելու համար պետք է ներկայացվեն՝ ֆիզիկական անձի դեպքում անձնագրի պատճենը, իսկ իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի դեպքում՝ դրանց պետական գրանցումը հավաստող փաստաթղթերի պատճենները, աճուրդի մասնակցության վճարի և նախավճարի վճարումը հաստատող փաստաթղթեր: Մասնակցության վճարը և նախավճարը կազմում են տվյալ լոտի մեկնարկային գնի համապատասխանաբար 1տոկոսը և 5 տոկոսը:
Աճուրդի մասնակցության վճարը և նախավճարը պետք է վճարվի կանխիկ կամ փոխանցումով <<Հայբիզնեսբանկ>> ՓԲԸ-ի Գյումրի մասնաճյուղի Ա/Ձ Արգիշտի Պողոսյանի սնանկության հատուկ հաշվին՝ Հ/Հ 1150018096526540, մինչև աճուրդին նախորդող օրը ներառյալ:
Աճուրդին մասնակցել ցանկացողները աճուրդի անցկացման օրվան նախորդող 5 օրվա ընթացքում՝ ընդհուպ մինչև աճուրդին նախորդող օրվա ժամը 16:00-ը կարող են հայտ ներկայացնել ՀՀ սնանկության դատարան /հասցե՝ք.Երևան, Օտյան 53/2/:
Աճուրդում հաղթող մասնակից է համարվում աճուրդում առավել բարձր գին առաջարկած մասնակիցը:
Լոտն /լոտերն/ ուսումնասիրելու, ինչպես նաև աճուրդի կանոնակարգին ցանկացողները կարող են ծանոթանալ աճուրդին նախորդող 5 աշխատանքային օրվա ընթացքում ժամը 10:00-18:00-ը, ՀՀ սնանկության դատարան /հասցե՝ք.Երևան, Օտյան 53/2/ կամ գույքի գտնվելու վայրում:

Հասցե` ՀՀ, Շիրակի մարզ, ք.Գյումրի, Գ.Նժդեհի 8/29

Հեռ..` +37494700073

Էլ. փոստ`