Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում ՙՎահան Խաչատրյան և Ընկերներ՚ ՍՊԸ-ի պարտավորությունների համար երրորդ անձանց սեփականության իրավունքով պատկանող գույքի աճուրդի կազմակերպման և անցկացման մասին

07.02.2019

Տիպ` Աճուրդների մասին հրապարակային ծանուցումներ
Հայտատու` ՙՎահան Խաչատրյան և Ընկերներ՚ ՍՊԸ-ի սնանկության գործով կառավարիչ Արամ Էդիկի Խաչատրյան
ՙՍնանկության մասին՚ ՀՀ օրենքի 76-րդ հոդված

ՙՎահան Խաչատրյան և Ընկերներ՚ ՍՊԸ-ի պարտավորությունների համար երրորդ անձանց սեփականության իրավունքով պատկանող գույքի 30.01.2019թ. ժամը 13:00-ին հայտարարված աճուրդը չի կայացել հայտ չներկայացնելու պատճառով: 21.02.2019թ. ժամը 17:00-ին ՙՎահան Խաչատրյան և Ընկերներ՚ ՍՊԸ-ի սնանկության գործով կառավարիչ՝ Արամ Խաչատրյանի կողմից՝ ք.Երևան, Բաղրամյան, 5 հասցեում կանցկացվի ՙՎահան Խաչատրյան և Ընկերներ՚ ՍՊԸ-ի պարտավորությունների համար երրորդ անձանց սեփականության իրավունքով պատկանող, ՙԱմերիաբանկ՚ ՓԲԸ-ում գրավադրված ներքոնշյալ լոտով անշարժ գույքի բաց դասական եղանակով, հրապարակային սակարկություններով աճուրդ-վաճառք.
Լոտ.1 ՀՀ ք.Երևան, Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջան, Հաղթանակ 6-րդ փողոց, թիվ 20 հասցեում գտնվող, 0.06484 հա հողամաս (կադաստրային ծածկագիր 01-007-0058-0018), 138,3 քմ մակերեսով բնակելի տուն (կադաստրային ծածկագիր 01-007-0058-0018-001), 161,4քմ մակերեսով օժանդակ շինություն (կադաստրային ծածկագիր 01-007-0058-0018-002), 46 քմ մակերեսով օժանդակ շինություն (կադաստրային ծածկագիր 01-007-0058-0018-004), 7.8 քմ մակերեսով շվաքարան (կադաստրային ծածկագիր 01-007-0058-0018-003), 1.4քմ և 3.2 քմ մակերեոսվ պարիսպ (կադաստրային ծածկագիր 01-007-0058-0018-005), մեկնարկային գինը՝ 31 995 000 (երեսունմեկ միլիոն ինը հարյուր իննսունհինգ հազար) ՀՀ դրամ: Գույքերի գնահատումը կատարվել է ՙՎԻ-ԷՄ-ԱՐ-ՓԻ՚ ՍՊԸ-ի կողմից: Աճուրդին մասնակցելու համար պետք է ներկայացվեն` ֆիզիկական անձի դեպքում` անձնագրի պատճենը. իսկ իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի դեպքում` դրանց պետական գրանցումն հավաստող փաստաթղթերի պատճեները. աճուրդի մասնակցության վճարի և կանխավճարի վճարումը հավաստող փաստաթղթերը: Մասնակցության վճարը և կանխավճարը կազմում են լոտի մեկնարկային գնի համապատասխանաբար 1% և 5% -ը: Աճուրդի մասնակցության վճարը և կանխավճարը պետք է վճարվի կանխիկ, կամ փոխանցումեվ ՙԱմերիաբանկ՚ ՓԲԸ-ում ՙՎահան Խաչատրյան և Ընկերներ՚ ՍՊԸ-ի անվամբ բացված սնանկության թիվ 1570023060490200 հատուկ հաշվին, մինչև աճուրդին նախորդող օրը ներառյալ: Աճուրդին մասնակցել ցանկացողները աճուրդի անցկացման օրվան նախորդող 5 օրվա ընթացքում` ընդհուպ մինչև աճուրդին նախորդող օրվա ժամը 16:00 կարող են հայտ ներկայացնել ՀՀ Սնանկության դատարանի կենտրոնական նստավայր` ք.Երևան, Օտյան, 53/2 հասցեյով: Աճուրդում հաղթող է համարվում առավել բարձր գին առաջարկած մասնակիցը: Հավանական գնորդները կրելու են նաև գույքի ձևակերպման հետ կապված վճարային պարտավորությունները: Ցանկացողները աճուրդի կանոնակարգին և լոտին կարող են ծանոթանալ սնանկության գործով կառավարիչ Արամ Խաչատրյանի մոտ` ք. Երևան. Բաղրամյան, 5 հասցեում, հեռ. /091/555-320

Հասցե` ք.Երևան, Իսակովի, 4/1 շ., բն.11

Հեռ..` +374 91 55 53 20

Էլ. փոստ`