Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում «ՀՍՌ Ֆարինա» ՍՊԸ-ի գույքի վաճառքի նպատակով աճուրդի կազմակերպման մասին

07.02.2019

Տիպ` Աճուրդների մասին հրապարակային ծանուցումներ
Հայտատու` Սնանկության գործով կառավարիչ Տիգրան Սահակյան
ՙՍնանկության մասին՚ ՀՀ օրենքի 76-րդ հոդված

Հայտարարություն 139-07

30.01.2019թ. ժամը 09:05-ին հայտարարված աճուրդը ներքոհիշյալ լոտերի մասով չի կայացել:
22.03.2019թ. ժամը 09:15-ին, ք.Երևան, Օտյան 53/2 հասցեում, պարտապան «ՀՍՌ Ֆարինա» ՍՊԸ-ի սնանկության գործով կառավարչի կողմից կանցկացվի բաց դասական /գնի ավելացման/ եղանակով աճուրդ:
Վաճառքի են ներկայացվում հետևյալ գույքերը.
Լոտ 1 - Ալրաղաց և մակարոնի արտադրամաս – աճուրդի մեկնարկային գինը՝ 451.116.000 դրամ
Լոտը բաղկացած է հետևյալ գույքային միավորներից /անշարժ գույքը, ալրաղացի և մակարոնի արտադրության սարքավորումները գրավադրված են «Հայբիզնեսբանկ» ՓԲԸ-ում/.
Անշարժ գույք՝ ՀՀ, ք.Երևան, Ավան համայնք, Բաբաջանյան փողոց, թիվ 39/10 հասցեում գտնվող /սեփականության վկայական՝ թիվ 2593120, տրված՝ 10.06.2008թ./.: Շինության Ընդհանուր մակերեսը՝ արտադրական տարածք`477,4 քմ, օժանդակ շինություն` 17.2 քմ, աստիճանավանդակ` 9.0 քմ և պարիսպ` 2.9 քմ: Հողամասի չափ` 1,136.25 քմ /կադաստրային ծածկագիրը` 01-002-108-186/, նպատակային նշանակությունը` բնակավայրերի: Ընդհանուր առմամբ տարածքի ներքին և արտաքին հարդարանքը գտնվում է միջին, միջինից վատ վիճակում,
ՀՀ, ք.Երևան, Ավան համայնք, Բաբաջանյան փողոց, թիվ 7/7 հասցեում գտնվող ալրաղացի ինքնակամ կառուցված շինություններ և հողատարածք: Ալրաղացի արտադրամաս` շինության ընդհանուր մակերեսը` 677.4 քմ, ընդհանուր առմամբ տարածքի ներքին և արտաքին հարդարանքը գտնվում է վատ վիճակում: Ինքնակամ /վարչական և արտադրական/ մասնաշենքեր` ընդհանուր մակերեսը` 721.4 քմ, ընդհանուր առմամբ տարածքի ներքին և արտաքին հարդարանքը գտնվում է միջին, միջինից վատ վիճակում: Հողամաս` մակերեսը` 1,725.76 քմ, կադաստրային ծածկագիրը` 01-002-108-178, նպատակային նշանակությունը` բնակավայրերի:
Շարժական գույք - Փայտյա պոդոն` 110 հատ, Պարկերի բարձող սարք` 1 հատ, ամբարձիչ` 1 հատ, ցորենի խառնիչ-ամբարձիչ` 1 հատ, ալրաղաց GIFT Cartal GKOM-3 (կոմպլեկտ)` 1 հատ, Ալրաղաց GIFT Cartal GKOM-12 (կոմպլեկտ)` 1 հատ, Ինքնաշեն մաղ` 1 հատ, Էլեկտրական շարժիչ` 1 հատ, Պատրաստի արտադրանքի բունկեր` 3 հատ, Պատրաստի արտադրանքի պարկի լցման ինքնաշեն սարք` 1 հատ, Պատրաստի արտադրանքը պահեստ տեղափոխող հոսքագիծ, Թեփի բունկեր` պարկի լցման հարմարանքով` 1 հատ, Բունկեր` մետաղական տարողություն` 1 հատ, Մակարոն արտադրելու հոսքագիծ universal-94` 1 հատ, Մակարոն արտադրելու հոսքագիծ mega-4` 1 հատ, Մակարոնի չորացման սայլակներ` իրենց մաղերով` 22 հատ, Մակարոնի փաթեթավորման սարք`1 հատ, Մակարոն արտադրող ինքնածեն սարք` 1 հատ, Մակարոն արտադրող սարք Իտիլիցիա` 1 հատ, Մետաղյա պահոց` 4 հատ, Մակարոնի փաթեթավորման նյութ «ֆարինա»` 8 հատ, Արևածաղկի փաթեթ «Արևիկ» (պարկ)` 5 հատ, Ջեռուցման համակարգ` 1 հատ, Կոմբիկեր արտադրելու սարք` 1 հատ, Ջեռուցման համակարգ Մերկուրի` 1 հատ, Մետաղյա տարողություն` 3 հատ, Տեսախցիկ` 3 հատ, Օդորակիչ` 1 հատ:

Այլ գույք /գտնվում է ՀՀ, ք.Երևան, Ավան համայնք, Բաբաջանյան փողոց, թիվ 7/7 և 39/10 հասցեներում
Լոտ 3 - Ներժից պահարան` 2 հատ, աճուրդի մեկնարկային գինը ` 141.720 ՀՀ դրամ
Լոտ 5- Գրասեղան` 1 հատ, գնահատված արժեքը` 8.860 ՀՀ դրամ
Լոտ 6 - Գրասենյակային պահարան` 1 հատ, աճուրդի մեկնարկային գինը` 35.430 ՀՀ դրամ
Լոտ 7- Համակարգիչ` 1 հատ, աճուրդի մեկնարկային գինը` 14.765 ՀՀ դրամ
Լոտ 8 - Տպիչ սարք` 1 հատ, աճուրդի մեկնարկային գինը` 8.860 ՀՀ դրամ
Լոտ 9 - Ֆաքս` 1 հատ, աճուրդի մեկնարկային գինը` 2.953 ՀՀ դրամ
Լոտ 10 - Գրասեղան` 1 հատ, աճուրդի մեկնարկային գինը` 8.860 ՀՀ դրամ
Լոտ 11 - Գրասենյակային պահարան` 3 հատ, աճուրդի մեկնարկային գինը` 141.718 ՀՀ դրամ
Լոտ 12 - Բազմոց և 2 բազկաթոռ` 1 հատ, աճուրդի մեկնարկային գինը` 20.668 ՀՀ դրամ
Լոտ 13 - Տումբա` 2 հատ, աճուրդի մեկնարկային գինը` 5.905 ՀՀ դրամ
Լոտ 14 - Համակարգիչ` 1 հատ, աճուրդի մեկնարկային գինը` 14.763 ՀՀ դրամ
Լոտ 15 - Պատճենահանման սարք` 1 հատ, աճուրդի մեկնարկային գինը` 8.860 ՀՀ դրամ
Լոտ 16 - Հեռուստացույց panassonic` 1 հատ, աճուրդի մեկնարկային գինը` 8.860 ՀՀ դրամ
Լոտ 17 - Գազաջեռուցիչ` 1 հատ, աճուրդի մեկնարկային գինը` 11.810 ՀՀ դրամ
Լոտ 18 - Մետաղյա պահարան` 1 հատ, աճուրդի մեկնարկային գինը` 8.860 ՀՀ դրամ:

Աճուրդին մասնակցել ցանկացողները աճուրդի անցկացման օրվան նախորդող 5 օրվա ընթացքում (ընդհուպ մինչև աճուրդին նախորդող օրվա ժամը 16.00-ն) կարող են հայտ ներկայացնել դատարան՝ ք.Երևան, Օտյան 53/2 հասցեով:
Հայտին կից ներկայացվում է աճուրդի մասնակցության վճարի և նախավճարի վճարումը հաստատող փաստաթղթերը, ֆիզիկական անձինք՝ նաև իրենց անձնագրի պատճենը, իրավաբանական անձինք և անհատ ձեռնարկատերը՝ նաև իրենց պետական գրանցումը հաստատող փաստաթղթերի պատճենները:
Աճուրդի մասնակցության վճարը` լոտի մեկնարկային գնի 1 /մեկ/, իսկ նախավճարը՝ 5 /հինգ/ տոկոսի չափով, մինչև աճուրդի նախորդ օրը ներառյալ, պետք է վճարվեն պարտապանի սնանկության հատուկ դրամային հաշվին («Կոնվերսբանկ» ՓԲԸ, հ/հ 19300 30203055900), որպես ստացող նշելով պարտապանին:
Աճուրդում հաղթող է համարվում աճուրդում առավել բարձր գին առաջարկած մասնակիցը:
Առուվաճառքի պայմանագրի կնքման, դրանից ծագող իրավունքների պետական գրանցման (անհրաժեշտության դեպքում), գույքը գնորդին փոխանցելու և պայմանագրից բխող բոլոր անհրաժեշտ այլ (ցանկացած տեսակի) ծախսերը կատարվում են աճուրդի հաղթողի կողմից:
Հայտի ձևը և աճուրդի կանոնակարգը անվճար կարող եք ստանալ կառավարչից, կամ գտնել հետևյալ հղումով՝ https://cloud.mail.ru/public/MBc8/pXxYV2UeQ
Լոտը ուսումնասիրելու և աճուրդին առնչվող այլ հարցերով դիմել սնանկության գործով կառավարչին (հեռ. 093 456 258):

Հասցե` ք.Երևան, Բաղրամյան 17

Հեռ..` +37493456258

Էլ. փոստ`