Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում «Վանվուդ» ՍՊԸ-ի կողմից գրավադրված Տիգրան Հենրիկի Գրիգորյանին պատկանող գույքի աճուրդի կազմակերպման և անցկացման մասին

07.02.2019

Տիպ` Աճուրդների մասին հրապարակային ծանուցումներ
Հայտատու` «Վանվուդ» ՍՊԸ-ի սնանկության գործով կառավարիչ Արամ Մկրտչյան
«Սնանկության մասին» ՀՀ օրենքի 76-րդ հոդված

2019թ. փետրվարի 26-ին ժամը 13:00-ին «Վանվուդ» ՍՊԸ-ի սնանկության գործով կառավարչի կողմից կողմից Սնանկության դատարանի շենքում (հասցեն ք. Երևան Օտյան փողոց 53/2) կանցկացվի սնանկ ճանաչված «Վանվուդ» ՍՊԸ-ի կողմից գրավադրված Տիգրան Հենրիկի Գրիգորյանին պատկանող գույքի բաց դասական աճուրդը: Վաճառքի է հանվում ստորև նշված գույքը նշված մեկնարկային գնով:
Լոտ 1- Երևան քաղաքի Արին-Բերդի 5-րդ նրբանցք թիվ 8/2 հասցեի գույքը (1,2154 հա ընդհանուր մակերեսով հողամաս, արտադրական բազայի զբաղեցման համար օգտագործման նպատակով, հողամասի երկրաչափական կառոցվածքը բազմանկյուն է, ճակատային մասը 17,7 մ, առկա է ջրամատակարարում և էլեկտրամատակարարում, կա գազամատակարարման հնարավորություն: Հողամասը մասամբ սահմանապատված է ե/բ սալերից պարիսպով, առկա է 626 մ2 ինքնակամ շինություն), Տիգրան Հենրիկի Գրիգորյանին սեփականության իրավունքով պատկանող հողանասը (անշարժ գույքի սեփականության իրավունքի գրանցման N 2813429, վկայականը տրված է 03.02.2011թ.): Լոտի մեկնարկային գին սահմանել 24385813 (քսանչորս միլիոն երեք հարյուր ութսունհինգ հազար ութ հարյուր տասներեք) ՀՀ դրամ և գնորդը պետք է վճարի նաև վերոնշյալ գույքի կադաստրային արժեքը` 35757000 (եռեսունհինգ միլիոն յոթ հարյուր հիսունյոթ հազար) ՀՀ դրամ:
Աճուրդին մասնակցելու համար պետք է ներկայացվեն՝ ա) ֆիզիկական անձի դեպքում՝ անձնագրի պատճենը, իսկ իրավաբանական անձանց դեպքում՝ պետական գրանցումը հաստատող փաստաթղթերի պատճենը. բ) աճուրդին մասնակցության և նախավճարի վճարումը հաստատող փաստաթղթերը: Մասնակցության վճարը և նախավճարը կազմում են մեկնարկային գնի 1 և 5 տոկոսները համապատասխանաբար: Մասնակցության վճարը և նախավճարը վճարվում են կանխիկ՝ պարտապանի դրամարկղ կամ փոխանցումով՝ «Վանվուդ» ՍՊԸ-ի «Արդշինբանկ» ՓԲԸ-ի հ/հ 2472302930830030 սնանկության հատուկ հաշվին, մինչև աճուրդին նախորդող օրը ներառյալ: Աճուրդին մասնակցել ցանկացողները աճուրդի անցկացման օրվան նախորդող 5 օրվա ընդհուպ մինչև աճուրդին նախորդող օրվա ժամը 16:00 կարող են հայտ ներկայացնել սնանկության դատարանի հասցեով (ք. Երևան Օտյան փողոց 53/2): Աճուրդին հաղթող մասնակից է համարվում առավել բարձր գին առաջարկած մասնակիցը:
Գույքի օտարման դեպքում գնորդի կողմից անհրաժեշտ կլինի նաև կատարել նշված գույքի նոտարական ձևակերպման և պետ. գրանցման հետ կապված ծախսերը:
Գույքին ծանոթանալու, դրա մասին այլ տեղեկություններ ստանալու, ինչպես նաև աճուրդի կանոնակարգին ծանոթանալու համար ցանկացողները կարող են զանգահարել «Վանվուդ» ՍՊԸ-ի սնանկության գործով կառավարիչ Արամ Մկրտչյանին՝ 091-21-13-12 հեռախոսահամարով:

Հասցե` ք. Երևան, Պ. Սևակի 8/1-77

Հեռ..` +374 91 211312

Էլ. փոստ`