Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում «Ագրոնավթաբազա» ՊՓԲԸ-ի գույքի վաճառքի նպատակով աճուրդի կազմակերպման մասին

08.02.2019

Տիպ` Աճուրդների մասին հրապարակային ծանուցումներ
Հայտատու` Սնանկության գործով կառավարիչ Տիգրան Սահակյան
ՙՍնանկության մասին՚ ՀՀ օրենքի 76-րդ հոդված

Հայտարարություն 059-26

08․02․2019թ․ժամը 10:15-ին հայտարարված աճուրդը ներքոհիշյալ լոտերի մասով չի կայացել:
28․02․2019թ․ժամը 09:40-ին ք.Երևան, Օտյան 53/2 հասցեում /դատարանի շենքում/, պարտապան «Ագրոնավթաբազա» ՊՓԲԸ-ի սնանկության գործով կա¬ռա¬վար¬չի կողմից կանցկացվի բաց դասական եղանակով աճուրդ:
Վաճառքի է ներկայացվում հետևյալ գույքը.
Լոտ 7.1- Մետաղյա տարողություններ 75 խմ տարողությամբ՝ 1 հատ: Աճուրդի մեկնարկային գինը՝ 116.229 դրամ:
Լոտ 7.2- Մետաղյա տարողություններ 75 խմ տարողությամբ՝ 1 հատ: Աճուրդի մեկնարկային գինը 116.229 դրամ:
Լոտ 7.3- Մետաղյա տարողություններ 75 խմ տարողությամբ՝ 1 հատ: Աճուրդի մեկնարկային գինը՝ 116.229 դրամ:
Լոտ 7.4- Մետաղյա տարողություններ 75 խմ տարողությամբ՝ 1 հատ: Աճուրդի մեկնարկային գինը` 116.229 դրամ:
Բոլոր 4 լոտերը ժանգոտված են, հողածածկ, դրանց որոշ մասը գտնվում են հարևան հողամասի հետ ցանկապատի բետոնյա հիմքի տակ: Լոտը հանելու համար ցանկապատը և բետոնյա հիմքը կքանդվի, իսկ գույքի գնորդը պարտավոր է իր միջոցներով այն բերել նախկին տեսքի /ցանկապատը և բետոնյա հիմքը վերականգնել/:

Աճուրդին մասնակցել ցանկացողները աճուրդի անցկացման օրվան նախորդող 5 օրվա ընթացքում (ընդհուպ մինչև աճուրդին նախորդող օրվա ժամը 16.00-ն) կարող են հայտ ներկայացնել դատարան՝ ք. Երևան, Օտյան 53/2 հասցեով:
Հայտին կից ներկայացվում է աճուրդի մասնակցության վճարի և նախավճարի վճարումը հաստա¬տող փաստաթղթերը, ֆիզիկական անձինք՝ նաև իրենց անձնագրի պատճենը, իրավաբանական անձինք և անհատ ձեռնարկատերը՝ նաև իրենց պետական գրանցումը հաստատող փաստաթղթերի պատճենները:
Աճուրդի մասնակցության վճարը` լոտի մեկնարկային գնի 1 /մեկ/, իսկ նախավճարը՝ 5 /հինգ/ տոկոսի չափով, մինչև աճուրդի նախորդ օրը ներառյալ, պետք է վճարվեն պարտապանի սնանկության հատուկ դրամային հաշվին («Կոնվերսբանկ» ՓԲԸ, հ/հ 19300 30205947000)` որպես ստացող նշելով պարտապանին:
Աճուրդն անցկացվում է աճուրդի կանոնակարգին համապատասխան: Աճուրդում հաղթող է համարվում աճուրդում առավել բարձր գին առաջարկած մասնակիցը:
Աճուրդին մասնակցելու, առուվաճառքի պայմանագրի կնքման, դրանից ծագող իրավունքների պե¬տա¬-կան գրանցման (անհրաժեշտության դեպքում), գույքը գնորդի փաստացի տիրապետմանն անցնելու, առու¬վա-ճառքի պայմանագրից բխող բոլոր անհրաժեշտ այլ (ցանկացած տեսակի) ծախսերը կատարվում են աճուր¬դի հաղթողի կողմից:
Հայտի ձևը և աճուրդի կանոնակարգը անվճար կարող եք ստանալ կառավարչից, կամ գտնել հետևյալ հղումով՝ https://cloud.mail.ru/public/MBc8/pXxYV2UeQ
Լոտը ուսումնասիրելու, լոտի մասին այլ տեղեկություններ ստանալու և աճուրդին առնչվող ցանկա¬ցած այլ հարցով դիմել սնանկության գործով կառավարչին (հեռ., viber, Whatsapp +37493456258):

Հասցե` ք.Երևան, Բաղրամյան 17

Հեռ..` +37493456258

Էլ. փոստ`