Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Ա/Ձ Լիլիթ Մարկոսյանի գույքի վաճառքի նպատակով աճուրդի կազմակերպման մասին

08.02.2019

Տիպ` Աճուրդների մասին հրապարակային ծանուցումներ
Հայտատու` Սնանկության գործով կառավարիչ Տիգրան Սահակյան
ՙՍնանկության մասին՚ ՀՀ օրենքի 76-րդ հոդված

Հայտարարություն 130-04

08.02.2019թ. ժամը 12:45-ին հայտարարված աճուրդը ներքոհիշյալ լոտերի մասով չի կայացել։
28.02.2019թ. ժամը 10:45-ին, ք.Երևան, Օտյան 53/2 հասցեում` դատարանի շենքում, պարտապան Ա/Ձ Լիլիթ Մարկոսյանի սնանկության գործով կառավարչի կողմից կանցկացվի բաց դասական եղանակով աճուրդ:
Վաճառքի է ներկայացվում հետևյալ գույքը՝
«Յունիբանկ» ԲԲԸ-ում գրավադրված գույք.
Լոտ 1- ՀՀ Արմավիրի մարզ, ք.Մեծամոր, 1 թաղամաս, թիվ 35-1 խանութ հասցեի անշարժ գույք /վկայական՝ թիվ 15022013-04-0366, տրված՝ 15.02.2013թ./, հարկայնությունը՝ մեկ հարկանի նկուղով, շինության ընդհանուր մակերեսը՝ 391,4քմ, հողամասի մակերեսը՝ 425քմ.: Ներքին ընդհանուր վիճակը՝ լավ, նկուղային հարկը բավարար: Աճուրդի մեկնարկային գինը՝ 41.990.400 ՀՀ դրամ:
Այլ գույք.
Լոտ 2 - ՀՀ Արմավիրի մարզ, ք.Մեծամոր, 1 թաղամաս, թիվ 37/10բ հասցեում գտնվող, 96,0քմ մակերես զբաղեցնող հողամաս /վկայական՝ թիվ 2741982, տրված՝ 16.06.2010թ./, նպատակային նշանակությունը՝ բնակավայրերի: Աճուրդի մեկնարկային գինը՝ 729.000 ՀՀ դրամ:
Աճուրդին մասնակցել ցանկացողները աճուրդի անցկացման օրվան նախորդող 5 օրվա ընթացքում (ընդհուպ մինչև աճուրդին նախորդող օրվա ժամը 16.00-ն) կարող են հայտ ներկայացնել դատարան՝ ք.Երևան, Օտյան 53/2 հասցեով:
Հայտին կից ներկայացվում է աճուրդի մասնակցության վճարի և նախավճարի վճարումը հաստատող փաստաթղթերը, ֆիզիկական անձինք՝ նաև իրենց անձնագրի պատճենը, իրավաբանական անձինք և անհատ ձեռնարկատերը՝ նաև իրենց պետական գրանցումը հաստատող փաստաթղթերի պատճենները:
Աճուրդի մասնակցության վճարը` լոտի մեկնարկային գնի 1 /մեկ/, իսկ նախավճարը՝ 5 /հինգ/ տոկոսի չափով, մինչև աճուրդի նախորդ օրը ներառյալ, պետք է վճարվեն պարտապանի սնանկության հատուկ դրամային հաշվին՝ («Կոնվերսբանկ» ՓԲԸ, հ/հ 19300 41253840300)՝ որպես ստացող նշելով պարտապանին:
Աճուրդն անցկացվում է աճուրդի կանոնակարգին համապատասխան: Աճուրդում հաղթող է համարվում աճուրդում առավել բարձր գին առաջարկած մասնակիցը:
Աճուրդին մասնակցելու, առուվաճառքի պայմանագրի կնքման, դրանից ծագող իրավունքների պե¬տա¬¬կան գրանցման (անհրաժեշտության դեպքում), գույքը գնորդի փաստացի տիրապետմանն անցնելու, առու¬վա¬ճառքի պայմանագրից բխող բոլոր անհրաժեշտ այլ (ցանկացած տեսակի) ծախսերը կատարվում են աճուր¬դի հաղթողի կողմից:
Հայտի ձևը և աճուրդի կանոնակարգը անվճար կարող եք ստանալ կառավարչից, կամ գտնել հետևյալ հղումով՝ https://cloud.mail.ru/public/MBc8/pXxYV2UeQ
Լոտը ուսումնասիրելու, լոտի մասին այլ տեղեկություններ ստանալու և աճուրդին առնչվող ցանկա¬ցած այլ հարցով դիմել սնանկության գործով կառավարչին (հեռ., viber, Whatsapp +37493456258):

Հասցե` ք.Երևան, Բաղրամյան 17

Հեռ..` +37493456258

Էլ. փոստ`