Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Վարդան Լևոնի Մադոյանի վարկի ապահովման միջոց հանդիսացող երրորդ անձանց պատկանող գույքի կրկնաճուրդի կաղմակերպման և անցկացման մասին հայտարարություն

08.02.2019

Տիպ` Աճուրդների մասին հրապարակային ծանուցումներ
Հայտատու` Վարդան Լևոնի Մադոյանի սնանության գործով կառավարիչ Սերգեյ Դոյդոյան
<<Սնանկության մասին>> ՀՀ օրենքի 76-րդ հոդված

2019թ. Փետրվարի 27-ին ժամը 11:00-ին Վարդան Լևոնի Մադոյանի սնանկության գործով կառավարիչ Ս. Դոյդոյանի կողմից ՀՀ սնանկության դատարանում /ք. Գյումրի Անկախության հր.7/: կանցկացվի Վարդան Լևոնի Մադոյանի վարկի ապահովման միջոց հանդիսացող պարտապանին պատկանող ի ապահովումն վարկի մարման գրավադրված գույքի բաց դասական եղանակով /ընդհանուր, մեկնարկային գնի բարձրացմամբ/ աճուրդը, ընդհանուր թվով 1լոտ`
Լոտ 1-ՀՀ Շիրակի մարզ, Մեղրաշատ համայնք, 5-րդ փողոց 10 բնակելի տուն, 120,39 քմ, օժանդակ շինություն՝49,84քմ, հողամաս՝0,412հա, անշարժ գույքի սեփականության իրավունքի գրանցման վկայական թիվ 17032015-08-0036, սեփականատեր՝Վարդան Լևոնի Մադոյան, գրավադրված է <<ՍԵՖ Ինտերնեշնլ ունիվերսալ վարկային կազմակերպություն>> ՍՊԸ-ում-3.958.704 ՀՀ դրամ մեկանարկային գնով:
Աճուրդին մասնակցելու համար պետք է ներկայացվեն՝ ֆիզիկական անձի դեպքում անձնագրի պատճեն, իսկ իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի դեպքում՝ դրանց պետական գրանցումը հավաստող փաստաթղթերի պատճեները, աճուրդի մասնակցության վճարի և նախավճարի վճարումը հաստատող փաստաթղթեր: Մասնակցության վճարը և նախավճարը կաղմում են տվյալ լոտի մեկնարկային գնի համապատասխանաբար 1տոկոսը և 5 տոկոսը:
Աճուրդի մասնակցության վճարը և նախավճարը պետք է վճարվի կանխիկ կամ փոխանցումով <<ՎՏԲ Հայաստան Բանկ> ՓԲԸ-ի Ախուրյանի մ/ճ-ի Վարդան Լևոնի Մադոյանի սնանկության գործով հ/հ 16001006011163 հատուկ հաշվին մինչև աճուրդի նախորդող օրը ներառյալ:
Աճուրդին մասնակցել ցանկացողները աճուրդի անցկացման օրվան նախորդող 5 օրվա ընթացքում՝ ընդհուպ մինչև աճուրդին նախորդող օրվա ժամը 16:00-ն կարող են հայտ ներկայացնել ՀՀ սնանկության դատարանում /ք. Գյումրի Անկախության հր.7/
Աճուրդում հաղթող մասնակից է համարվում աճուրդում առավել բարձր գին առաջարկած մասնակիցը:
Լոտն/լոտերն/ ուսումնասիրելու, ինչպես նաև աճուրդի կանոնակարգին ցանկացողները կարող են ծանոթանալ աճուրդին նախորդող 5 աշխատանքային օրվա ընթացքում ժամը 10:00-18:00-ը, ՀՀ սնանկության դատարանում /ք. Գյումրի Անկախության հր.7/ կամ գույքի գտնվելու վայրում:

Հասցե` ՀՀ Շիրակի մարզ, Ք. Գյումրի, Երկաթ-Գծի փող., 20շ. բն.4

Հեռ..` +37494707051

Էլ. փոստ`