Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում «Ֆլորես» ԱՏ ՍՊԸ-ի կողմից կազմակերպված աճուրդի մասին հրապարակային ծանուցում

08.02.2019

Տիպ` Աճուրդների մասին հրապարակային ծանուցումներ
Հայտատու` «Ֆլորես» ԱՏ ՍՊԸ
«Հրապարակային սակարկությունների մասին» ՀՀ օրենքի 5-րդ հոդված

Նշված հասցեում 25.02.2019թ.-ից տեղի կունենա «Ֆլորես» ԱՏ-ի կողմից կազմակերպած, ««Հայաստանի զարգացման և ներդրումների կորպորացիա» ՈւՎԿ ՓԲԸ-ին գրավի իրավունքով պատկանող հետևյալ լոտերի բաց աճուրդը.
- ՀՀ, Արմավիրի մարզ, համայնք Արշալույս, 19 փողոց, թիվ 17 հասցեում գտնվող 78.8 ք.մ. մակերեսով բնակելի տուն, 2 ք.մ. մակերեսով թռչնանոց, 2 ք.մ. մակերեսով զուգարան, 1688.8 ք.մ. մակերեսով ջերմոց, 308.7 ք.մ. մակերեսով ջերմոց, 1696.9 ք.մ. մակերեսով ջերմոց, 4409.5 ք.մ. մակերեսով ջերմոց, 4.9 ք.մ. մակերեսով ծածկ և 0.8563 հա մակերեսով հողամաս: Լոտի մեկնարկային գինը` 173000000 ՀՀ դրամ:
- ՀՀ, Արմավիրի մարզ, համայնք Արշալույս հասցեում գտնվող 0.88 հա մակերեսով հողամաս: Լոտի մեկնարկային գինը` 10600000 ՀՀ դրամ:
Աճուրդը 25.02.2019թ., 26.02.2019թ., 27.02.2019թ.-ին, ժ. 12:00-ին՝ դասական, այնուհետև յուրաքանչյուր հաջորդ աշխատանքային օր նույն վայրում, նույն ժամին՝ հոլանդական փուլերով: Աճուրդի ավարտը՝ 30.12.2019թ.: Սահմանափակումներ՝ գույքերը գրավադրված են: Մասնակցության համար անհրաժեշտ է ներկայացնել ներքոնշյալ թերթում տրված ծանուցման մեջ նշված փաստաթղթերը և կազմակերպչի կողմից տրված, համապատասխան գույքի մեկնարկային գնի 1%-ի չափով նախավճարի մուծումը հաստատող վկայականը: Նախավճարը պետք է վճարվի կազմակերպչի դրամարկղ կամ «Ամերիաբանկ» ՓԲԸ-ում 1570005285290100 հաշվեհամարին ծանուցման հրապարակման օրվանից մինչ յուրաքանչյուր փուլին նախորդող աշխատանքային օրվա ժ. 16:00-ն: Մանրամասն տես «Իրատես» թերթի 08-11.02.2019թ., N 9 (930), էջ 14:

Հասցե` ք. Երևան, Սայաթ-Նովա պողոտա, 40 82/31

Հեռ..` +374 11 56 45 13

Էլ. փոստ`