Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում «Իռմուշ-ալ» ՍՊԸ-ի գույքի վաճառքի նպատակով աճուրդի կազմակերպման մասին

08.02.2019

Տիպ` Աճուրդների մասին հրապարակային ծանուցումներ
Հայտատու` Սնանկության գործով կառավարիչ Տիգրան Սահակյան
«Սնանկության մասին» ՀՀ օրենքի 76-րդ հոդված

Հայտարարություն 122-16

08.02.2019թ. ժամը 12:00-ին հայտարարված աճուրդը ներքոնշյալ լոտերի մասով չի կայացել:
28.02.2019թ. ժամը 12:20-ին, ք.Երևան, Օտյան 53/2 հասցեում /դատարանի շենքում/, պարտա¬պան «Իռմուշ-ալ» ՍՊԸ-ի սնանկության գործով կառա¬վարչի կողմից կանցկացվի բաց դասական (գնի ավելացման) եղանակով աճուրդ:
Շարադրված հերթականությամբ վաճառքի է ներկայացվում հետևյալ գույքը.
«Ամերիաբանկ» ՓԲԸ-ում գրավադրված գույք
Լոտ 1 – ՀՀ Տավուշի մարզ, ք.Դիլիջան, Մխիթարյան փողոց, թից 2 և թիվ 2/1 հասցեում գրանցված՝ երկու առանձին սեփականության վկայականներով մեկ ընդհանուր անշարժ գույքի միավոր:
Տեղեկատվություն հողամասի վերաբերյալ- նպատակային նշանակությունը՝ բնակավայրերի, հողամասի մակերեսը՝ 602քմ, ընդհանուր տարածքը ունի որոշակի թեքություն, ճակատային մասը փողոցի նկատմամբ կազմում է 45,3մ, բակը բարեկարգ է:
Տեղեկատվություն բնակելի տան վերաբերյալ - կառուցման տարեթիվը՝ 1990-ական թվականների սկիզբ, հարկայնություն՝ 1 հարկ, մանսարդ և նկուղ, շենքերի պատերը՝ տուֆ քար՝ արտաքինից ներկած, առաստաղի բարձրությունը՝ 2,3-3,1մ, շինության մակերեսը՝ 520քմ, խանութինը՝ 6քմ, սենյակների թիվը՝ 8, տանիքը՝ մետաղական թիթեղ, փայտե դռներ, փայտե և մետաղապլաստե պատուհաններ, պատերը՝ ներկանյութ, հատակը՝ մանրահատակ, փայտ և կեր. Սալեր, խոհանոցը, սանհանհանգույցը սալիկապատ, առկա է՝ ջրամատակարարում, գազամատակարարում, էլեկտրամատակարարում, ջեռուցում առկա չէ, աճուրդի մեկնարկային գինը՝ 15.496.819 ՀՀ դրամ:
«Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ Բանկ» ՓԲԸ-ում գրավադրված գույք
Լոտ 3 – ՀՀ Տավուշի մարզ, ք.Դիլիջան, Շամախյան փողոց, թիվ 42 հասցեում գտնվող հողամաս: Շամախյան փողոցը տեղակայված է Դիլիջան-Իջևան ավտոճանապարհի աջակողմյան հատվածում՝ Դիլիջան քաղաքի վարչական տարածքում, իսկ գնահատվող հողամասը տեղակայված է Շամախյան փողոցի աջակողմյան հատվածում: Իրենից ներկայացնում է 650 քմ. մակերեսով բնակելի կառուցապատման համար նախատեսված հողամաս: Տարածքը թեք է, հողամասում առկա են անմշակ պտղատու ծառեր, ճակատային մասը ճանապարհի նկատմամբ կազմում է 4,7 մ., հարևան հողամասի հետ առանձնացված է ցանկապատով: Հողաամասին մոտեցող ճանապարհը ընդհանուր համատեղ սեփականություն է Շամախյան փողոց, թիվ 42/1 հասցեի հետ և կազմում է 170 քմ.: Գինը՝ 1.029.684 ՀՀ դրամ:
Լոտ 4 - ՀՀ Տավուշի մարզ, ք.Դիլիջան, Շամախյան փողոց, թիվ 42/1 հասցեում գտնվող հողամաս: Շամախյան փողոցը տեղակայված է Դիլիջան-Իջևան ավտոճանապարհի աջակողմյան հատվածում՝ Դիլիջան քաղաքի վարչական տարածքում, իսկ գնահատվող հողամասը տեղակայված է Շամախյան փողոցի աջակողմյան հատվածում: Իրենից ներկայացնում է 650քմ մակերեսով բնակելի կառուցապատման համար նախատեսված հողամաս: Տարածքը թեք է, հողամասում առկա են անմշակ պտղատու ծառեր, ճակատային մասը ճանապարհի նկատմամբ կազմում է 37,1մ, հարևան հողամասի հետ առանձնացված է ցանկապատով: Հողաամասին մոտեցող ճանապարհը ընդհանուր համատեղ սեփականություն է Շամախյան փողոց, թիվ 42 հասցեի հետ և կազմում է 170քմ: Գինը՝ 1.133.085 ՀՀ դրամ:
Աճուրդին մասնակցել ցանկացողները աճուրդի անցկացման օրվան նախորդող 5 օրվա ընթացքում (ընդհուպ մինչև աճուրդին նախորդող օրվա ժամը 16.00-ն) կարող են հայտ ներկայացնել դատարան՝ ք.Երևան, Օտյան 53/2 հասցեով:
Հայտին կից ներկայացվում է աճուրդի մասնակցության վճարի և նախավճարի վճարումը հաստատող փաստաթղթերը, ֆիզիկական անձինք՝ նաև իրենց անձնագրի պատճենը, իրավաբանական անձինք և անհատ ձեռնարկատերը՝ նաև իրենց պետական գրանցումը հաստատող փաստաթղթերի պատճենները:
Աճուրդի մասնակցության վճարը` լոտի մեկնարկային գնի 1 /մեկ/, իսկ նախավճարը՝ 5 /հինգ/ տոկոսի չափով, մինչև աճուրդի նախորդ օրը ներառյալ, պետք է վճարվեն պարտապանի սնանկության հատուկ դրամային հաշվին («Կոնվերսբանկ» ՓԲԸ, հ/հ 19300 30208345000)՝ որպես ստացող նշելով պարտապանին:
Աճուրդն անցկացվում է աճուրդի կանոնակարգին համապատասխան: Աճուրդում հաղթող է համարվում աճուրդում առավել բարձր գին առաջարկած մասնակիցը:
Աճուրդին մասնակցելու, առուվաճառքի պայմանագրի կնքման, դրանից ծագող իրավունքների պե¬տա¬¬կան գրանցման (անհրաժեշտության դեպքում), գույքը գնորդի փաստացի տիրապետմանն անցնելու, առու¬վա¬ճառքի պայմանագրից բխող բոլոր անհրաժեշտ այլ (ցանկացած տեսակի) ծախսերը կատարվում են աճուր¬դի հաղթողի կողմից:
Հայտի ձևը և աճուրդի կանոնակարգը անվճար կարող եք ստանալ կառավարչից, կամ գտնել հետևյալ հղումով՝ https://cloud.mail.ru/public/MBc8/pXxYV2UeQ
Լոտը ուսումնասիրելու, լոտի մասին այլ տեղեկություններ ստանալու և աճուրդին առնչվող ցանկա¬ցած այլ հարցով դիմել սնանկության գործով կառավարչին (հեռ., viber, Whatsapp +37493456258):

Հասցե` ք.Երևան, Բաղրամյան 17

Հեռ..` +37493456258

Էլ. փոստ`