Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Շուշիկ Գրիգորյանի գույքի վաճառքի նպատակով աճուրդի կազմակերպման մասին

08.02.2019

Տիպ` Աճուրդների մասին հրապարակային ծանուցումներ
Հայտատու` Սնանկության գործով կառավարիչ Տիգրան Սահակյան
ՙՍնանկության մասին՚ ՀՀ օրենքի 76-րդ հոդված

Հայտարարություն 132-12

08.02.2019թ. ժամը 10:30-ին հայտարարված աճուրդը ներքոհիշյալ լոտերի մասով չի կայացել։
28.02.2019թ. ժամը 10:00-ին ք.Երևան, Օտյան 53/2 հասցեում` դատարանի շենքում, պարտապան Շուշիկ Գրիգորյանի սնանկության գործով կառավարչի կողմից կանցկացվի բաց դասական /գնի ավելացման/ եղա-նակով աճուրդ:
Վաճառքի են ներկայացվում հետևյալ գույքերը.
Լոտ 2 – 1 հատ խաչ, հարգը՝ 580, ոսկու կշիռը՝ 9 գրամ, աճուրդի մեկնարկային գինը՝ 114.000 ՀՀ դրամ:
Լոտ 3 – 1 հատ շղթա, հարգը՝ 580, ոսկու կշիռը՝ 7,8 գրամ, աճուրդի մեկնարկային գինը՝ 90.250 ՀՀ դրամ:
Լոտ 4 – 1 հատ կուլոն, հարգը՝ 580, ոսկու կշիռը՝ 4,5 գրամ, աճուրդի մեկնարկային գինը՝ 55.100 ՀՀ դրամ:
Լոտ 5 – 1 հատ մատանի, հարգը՝ 580, կշիռը՝ 2,5 գրամ, աճուրդի մեկնարկային գինը՝ 30.400 ՀՀ դրամ:
Աճուրդին մասնակցել ցանկացողները աճուրդի անցկացման օրվան նախորդող 5 օրվա ընթացքում (ընդհուպ մինչև աճուրդին նախորդող օրվա ժամը 16.00-ն) կարող են հայտ ներկայացնել դատարան՝ ք.Երևան, Օտյան 53/2 հասցեով:
Հայտին կից ներկայացվում է աճուրդի մասնակցության վճարի և նախավճարի վճարումը հաստատող փաստաթղթերը, ֆիզիկական անձինք՝ նաև իրենց անձնագրի պատճենը, իրավաբանական անձինք և անհատ ձեռնարկատերը՝ նաև իրենց պետական գրանցումը հաստատող փաստաթղթերի պատճենները:
Աճուրդի մասնակցության վճարը` լոտի մեկնարկային գնի 1 /մեկ/, իսկ նախավճարը՝ 5 /հինգ/ տոկոսի չափով, մինչև աճուրդի նախորդ օրը ներառյալ, պետք է վճարվեն պարտապանի սնանկության հատուկ դրամային հաշվին («Կոնվերսբանկ» ՓԲԸ, հ/հ 19300 67723730100)՝ որպես ստացող նշելով պարտապանին:
Աճուրդն անցկացվում է աճուրդի կանոնակարգին համապատասխան: Աճուրդում հաղթող է համարվում աճուրդում առավել բարձր գին առաջարկած մասնակիցը:
Աճուրդին մասնակցելու, առուվաճառքի պայմանագրի կնքման, դրանից ծագող իրավունքների պե¬տա¬-կան գրանցման (անհրաժեշտության դեպքում), գույքը գնորդի փաստացի տիրապետմանն անցնելու, առու¬վա-ճառքի պայմանագրից բխող բոլոր անհրաժեշտ այլ (ցանկացած տեսակի) ծախսերը կատարվում են աճուր¬դի հաղթողի կողմից:
Հայտի ձևը և աճուրդի կանոնակարգը անվճար կարող եք ստանալ կառավարչից, կամ գտնել հետևյալ հղումով՝ https://cloud.mail.ru/public/MBc8/pXxYV2UeQ
Լոտը ուսումնասիրելու, լոտի մասին այլ տեղեկություններ ստանալու և աճուրդին առնչվող ցանկա¬ցած այլ հարցով դիմել սնանկության գործով կառավարչին (հեռ., viber, Whatsapp +37493456258):

Հասցե` ք.Երևան, Բաղրամյան 17

Հեռ..` +37493456258

Էլ. փոստ`