Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Կարինե և Ներսես Դիլանյանների գույքի վաճառքի նպատակով աճուրդի կազմակերպման մասին

08.02.2019

Տիպ` Աճուրդների մասին հրապարակային ծանուցումներ
Հայտատու` Սնանկության գործով կառավարիչ Տիգրան Սահակյան
«Սնանկության մասին» ՀՀ օրենքի 76-րդ հոդված

Հայտարարություն 113-11

08․02․2019թ․ժամը 10։00-ին հայտարարված աճուրդը ներքոհիշյալ լոտերի մասով չի կայացել:
28․02․2019թ․ժամը 09։35-ին ք.Երևան, Օտյան 53/2 հասցեում /դատարանի շենքում/, պարտա¬պան Կարինե և Ներսես Դիլանյանների սնանկության գործով կառավարչի կողմից կանցկացվի բաց դասա¬կան /գնի ավելացման/ եղանակով աճուրդ:
Վաճառքի են ներկայացվում հետևյալ օգտագործված գույքերը.
Լոտ 1 – Սառնարան Ինդեզիտ՝ 1 հատ, վիճակը՝ միջին: Աճուրդի մեկնարկային գինը՝ 49.026 ՀՀ դրամ:
Լոտ 2 – Հեռուստացույց Սամսունգ /55 դույմ/՝ 1 հատ, վիճակը՝ միջին: Աճուրդի մեկնարկային գինը՝ 42.090 ՀՀ դրամ:
Լոտ 3 – Լվացքի մեքենա Արիստոն՝ 1 հատ, վիճակը՝ միջին: Աճուրդի մեկնարկային գինը՝ 13.993 ՀՀ դրամ:
Լոտ 4 – Հյուրասենյակի կահույք 2 կտորից՝ 1 կոմպլեկտ, վիճակը՝ միջին: Աճուրդի մեկնարկային գինը ՝ 157.149 ՀՀ դրամ:
Լոտ 5 – Հյուրասենյակի աթոռ՝ 10 հատ, վիճակը՝ միջին: Աճուրդի մեկնարկային գինը՝ 62.924 ՀՀ դրամ:
Լոտ 6 – Հյուրասենյակի փափուկ կահույք 3 կտորից՝ 1 կոմպլեկտ, վիճակը՝ միջինից ցածր: Աճուրդի մեկնարկային գինը՝ 28.006 ՀՀ դրամ:
Լոտ 7 – նկար՝ «Մերձափնյա բնանկար» պայմանական, հեղինակը՝ Աշոտ Շահբազյան, ստեղծման ժամանակը՝ 2000-2005 թթ., ստեղծման վայրը՝ Հայաստան, նյութը՝ կտավ, յուղաներկ, չափերը՝ 60*80, վիճակը՝ լավ, ունի գեղարվեստական նշանակություն: Աճուրդի մեկնարկային գինը՝ 17.485 ՀՀ դրամ:
Լոտ 8 – նկար՝ «Նավաբեկություն» պայմանական, հեղինակը՝ Աշոտ Շահբազյան, ստեղծման ժամանակը՝ 2002թ., ստեղծման վայրը՝ Հայաստան, նյութը՝ կտավ, յուղաներկ, չափերը՝ 70*100, վիճակը՝ լավ, ունի գեղարվեստական որոշակի նշանակություն: Աճուրդի մեկնարկային գինը՝ 14.136 ՀՀ դրամ:
Աճուրդին մասնակցել ցանկացողները աճուրդի անցկացման օրվան նախորդող 5 օրվա ընթացքում (ընդհուպ մինչև աճուրդին նախորդող օրվա ժամը 16.00-ն) կարող են հայտ ներկայացնել դատարան՝ ք.Երևան, Օտյան 53/2 հասցեով:
Հայտին կից ներկայացվում է աճուրդի մասնակցության վճարի և նախավճարի վճարումը հաստատող փաստաթղթերը, ֆիզիկական անձինք՝ նաև իրենց անձնագրի պատճենը, իրավաբանական անձինք և անհատ ձեռնարկատերը՝ նաև իրենց պետական գրանցումը հաստատող փաստաթղթերի պատճենները:
Աճուրդի մասնակցության վճարը` լոտի մեկնարկային գնի 1 /մեկ/, իսկ նախավճարը՝ 5 /հինգ/ տոկոսի չափով, մինչև աճուրդի նախորդ օրը ներառյալ, պետք է վճարվեն պարտապանի սնանկության հատուկ դրամային հաշվին («Կոնվերսբանկ» ՓԲԸ, հ/հ 19300 65482780100)՝ որպես ստացող նշելով պարտապանին:
Աճուրդն անցկացվում է աճուրդի կանոնակարգին համապատասխան: Աճուրդում հաղթող է համարվում աճուրդում առավել բարձր գին առաջարկած մասնակիցը:
Աճուրդին մասնակցելու, առուվաճառքի պայմանագրի կնքման, դրանից ծագող իրավունքների պե-տա¬¬կան գրանցման (անհրաժեշտության դեպքում), գույքը գնորդի փաստացի տիրապետմանն անցնելու, առու¬վա¬ճառքի պայմանագրից բխող բոլոր անհրաժեշտ այլ (ցանկացած տեսակի) ծախսերը կատարվում են աճուր¬դի հաղթողի կողմից:
Հայտի ձևը և աճուրդի կանոնակարգը անվճար կարող եք ստանալ կառավարչից, կամ գտնել հետևյալ հղումով՝ https://cloud.mail.ru/public/MBc8/pXxYV2UeQ
Լոտը ուսումնասիրելու, լոտի մասին այլ տեղեկություններ ստանալու և աճուրդին առնչվող ցանկա-ցած այլ հարցով դիմել սնանկության գործով կառավարչին (հեռ., viber, Whatsapp +37493456258):

Հասցե` ք.Երևան, Բաղրամյան 17

Հեռ..` +37493456258

Էլ. փոստ`