Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Ա/Ձ Լյուդմիլա Մամիկոնյանի գույքի կրկնաճուրդի կազմակերպման և անցկացման մասին

09.02.2019

Տիպ` Աճուրդների մասին հրապարակային ծանուցումներ
Հայտատու` Ռուզան Հովհաննիսյան
ՙՍնանկության մասին՚ՀՀ օրենքի 76-րդ հոդված

2019թ. փետրվարի 5-ի Լյուդմիլա Մամիկոնյանի գույքի կրկնաճուրդը չկայացավ հայտ չլինելու պատճառով:
2019թ. փետրվարի 27-ին ժամը 1330-ին կկայանա Լյուդմիլա Մամիկոնյանի պարտավորությունների համար ՙՅունիբանկ՚ ԲԲԸ-ում գրավադրված գույքի աճուրդը հետևյալ 1 լոտով.

Լոտ 1. Բնակարան, ք. Հրազդան, Միկրոշրջան թաղ.,109 շենք, թիվ 10, բնակարանի մակերեսը 47,07 քմ, դռները – փայտե, պատուհանները – փայտե, վատ վիճակում, խոհանոցի հատակը լամինատե, սենյակի հատակը՝ մանրատախտակ, պատերը՝ գաջասվաղված, միջին վիճակ, սանհանգույցը և լոգարանը միասին, հատակն ու պատերը սալիկապատված, էլ.մատակարարում, ջրամատակարարում, կոյուղի, գազաֆիկացված, մեկնարկային գինը՝ 1 860 030 ՀՀ դրամ:

Աճուրդին մասնակցելու համար պետք է ներկայացվեն ա)ֆիզիկական անձի դեպքում՝ անձնագրի պատճենը, իսկ իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի դեպքում՝ դրանց պետական գրանցումը հաստատող փաստաթղթերի պատճենները, բ) աճուրդի մասնակցության և նախավճարի վճարումը հաստատող փաստաթղթերը: Մասնակցության վճարը և նախավճարը կազմում են մեկնարկային գնի համապատասխանաբար՝ 1% և 5%-ը: Մասնակցության վճարը և նախավճարը վճարվում են ՙԱրդշինբանկ՚ՓԲԸ-ի Շենգավիթ մասնաճյուղում բացված 2473604648760000 սնանկության հատուկ հաշվին: Աճուրդին մասնակցել ցանկացողները աճուրդի անցկացման օրվան նախորդող 5 օրվա ընթացքում՝ ընդհուպ՝ մինչև աճուրդին նախորդող օրվա ժամը 1600-ը կարող են հայտ ներկայացնել ՀՀ սնանկության դատարան, հասցեն՝ Երևան, Օտյան 53/2:
Աճուրդում հաղթող մասնակից է համարվում առավել բարձր գին առաջարկած մասնակիցը: Գույքի մասին այլ տեղեկություններ ստանալու, ինչպես նաև աճուրդի կանոնակարգին ծանոթանալու համար զանգահարել սնանկության գործով կառավարիչ Ռուզան Հովհաննիսյանին՝ 093 37 27 05 հեռախոսահամարով:

Հասցե` ք.Երևան, Մանանդյան 1, բն.9

Հեռ..` +374 93 37 27 05

Էլ. փոստ`