Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում ԱՁ Հովհաննես Հովհաննիսյանի կողմից գրավադրված գույքերի կրկնաճուրդի կազմակերպման և անցկացման մասին

10.02.2019

Տիպ` Աճուրդների մասին հրապարակային ծանուցումներ
Հայտատու` ԱՁ Հովհաննես Հովհաննիսյանի սնանկության գործով կառավարիչ՝ Աշոտ Խաչատրյան Աղասու
«Սնանկության մասին» ՀՀ օրենքի 76-րդ հոդված

ԱՁ Հովհաննես Հովհաննիսյանի կողմից գրավադրված գույքերի 08.02.2019թվականի աճուրդը չի կայացել հայտեր չլինելու պատճառով:Սնանկության գործով կառավարիչ Աշոտ Խաչատրյանի կողմից 28.02.2019 թվականին, ժամը 11:00-ին Սնանկության դատարանի կենտրոնական նստավայրում (հասցե՝ ք. Երևան, Օտյան 52) հրապարակային սակարկությունների միջոցով կանցկացվի ԱՁ Հովհաննես Հովհաննիսյանի պարտավորությունների դիմաց բանկում գրավադրված երրորդ անձանց սեփականության իրավունքով պատկանող անշարժ գույքերի վաճառքը երկու առաձին լոտերով՝
Լոտ 1. ք.Երևան, Շենգավիթ վարչական շրջան, Մանանդյան 22շենք, թիվ 4 հասցեում գտնվող բնակելի տուն, ընդհանուր մակերեսը՝ 54,2քմ, սեփականության վկայական N 1512505, տրված 21.07.2005թ , մեկնարկային գինը 6.036.480 (վեց միլիոն երեսունվեց հազար չորս հարյուր ութսուն) ՀՀ դրամ գումարով
Լոտ 2. ք.Երևան, Շենգավիթ վարչական շրջան, Արարատյան փողոց, թիվ 60/9 հասցեում գտնվող տուն, ընդհանուր մակերեսը՝ 220քմ հողամասի ընդ.մակերեսը 0,0110719 հա, սեփականության վկայական N 2765033, տրված 08.07.2010թ , մեկնարկային գինը 7.511.040 (յոթ միլիոն հինգ հարյուր տասնմեկ հազար քառասուն) ՀՀ դրամ գումարով:
Գնորդը կատարելու է գույքի ձևակերպման և գրանցման հետ կապված ծախսերը:
Աճուրդին մասնակցելու համար պետք է ներկայացվեն ֆիզիկական անձի դեպքում` անձնագրի պատճեն, իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի դեպքում` նրանց պետական գրանցումը հաստատող փաստաթղթերի պատճեները, աճուրդի մասնակցության վճարի նախավճարի վճարումը հաստատող փաստաթղթերը, որոնք պետք է կազմեն համապատասխանաբար լոտի մեկնարկային գնի 1 և 5 տոկոսները:
Վճարումները՝ կանխիկ կամ փոխանցումով պետք է կատարվեն` «ԱԳԲԱ -ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ» ՓԲԸ-ում բացված 2200431756649000 սնանկության գործով հատուկ հաշվին մինչև աճուրդին նախորդող օրը` ներառյալ:
Աճուրդին մասնակցել ցանկացողները աճուրդի անցկացման օրվան նախորդող 5 օրվա ընթացքում` ընդհուպ մինչև աճուրդին նախորդող օրը ժամը 16:00 կարող են հայտ ներկայացնել Սնանկության դատարան :
Աճուրդում հաղթող է համարվում առավել գին առաջարկող մասնակիցը:
Մանրամասներին ծանոթանալու համար զանգահարել 091 88-99-60 հեռախոսահամարով:

Հասցե` ՀՀ ք. Երևան, Նոր-Արեշ 41փ. 43տ.

Հեռ..` +374 91-88-99-60

Էլ. փոստ`