Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում ՙԵՐԵՐՈՒՅՔ ՚ ՍՊԸ-ի սեփականության իրավունքով պատկանող գույքի աճուրդի կաղմակերպման և անցկացման մասին հայտարարություն

11.02.2019

Տիպ` Աճուրդների մասին հրապարակային ծանուցումներ
Հայտատու` <<ԵՐԵՐՈՒՅՔ>> ՍՊԸ սնանկության գործով կառավարիչ Սերգեյ Դոյդոյան
<<Սնանկության մասին>> ՀՀ օրենքի 76-րդ հոդված

2019թ. մարտի 01-ին ժամը 11:00-ին <<ԵՐԵՐՈՒՅՔ>>ՍՊԸ-ի սնանկության գործով կառավարիչ Ս. Դոյդոյանի կողմից ՀՀ Սնանկության դատարանում/ք. Գյումրի Անկախության հր.7/: կանցկացվի <<ԵՐԵՐՈՒՅՔ>>ՍՊԸ-ին պատկանող գույքի բաց դասական եղանակով /ընդհանուր, մեկնարկային գնի բարձրացմամբ/ աճուրդը, ընդհանուր թվով 4լոտ`
Լոտ1-Քարի ֆրեզման հաստոց մեկ մշակող գլխույկով, մեկ հիդրոսեղմիչով, առանց պիտակ, սարքին 267.300 ՀՀ դրամ մեկնարկային գնով:
Լոտ2- Քարի ֆրեզման հաստոց մեկ մշակող գլխույկով, մեկ հիդրոսեղմիչով, առանց պիտակ, անսարք 67.300 ՀՀ դրամ մեկնարկային գնով:
Լոտ3- Քարի ֆրեզման հաստոց մեկ մշակող գլխույկով, մեկ հիդրոսեղմիչով, առանց պիտակ, անսարք 167.300 ՀՀ դրամ մեկնարկային գնով:
Լոտ4- Քարի սկավառակային կտրող հաստոց, սարքին առանց պիտակ, անսարք 509.400 ՀՀ դրամ մեկնարկային գնով:
Աճուրդին մասնակցելու համար պետք է ներկայացվեն՝ ֆիզիկական անձի դեպքում անձնագրի պատճեն, իսկ իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի դեպքում՝ դրանց պետական գրանցումը հավաստող փաստաթղթերի պատճեները, աճուրդի մասնակցության վճարի և նախավճարի վճարումը հաստատող փաստաթղթեր: Մասնակցության վճարը և նախավճարը կաղմում են տվյալ լոտի մեկնարկային գնի համապատասխանաբար 1տոկոսը և 5 տոկոսը:
Աճուրդի մասնակցության վճարը և նախավճարը պետք է վճարվի կանխիկ կամ փոխանցումով <<ՎՏԲ Հայաստան Բանկ> ՓԲԸ-ի Ախուրյանի մ/ճ-ի <<ԵՐԵՐՈՒՅՔ>>ՍՊԸ-ի սնանկության գործով հ/հ 16001006011170 հատուկ հաշվին մինչև աճուրդի նախորդող օրը ներառյալ:
Աճուրդին մասնակցել ցանկացողները աճուրդի անցկացման օրվան նախորդող 5 օրվա ընթացքում՝ ընդհուպ մինչև աճուրդին նախորդող օրվա ժամը 16:00-ն կարող են հայտ ներկայացնել ՀՀ սնանկության դատարանում /ք. Գյումրի Անկախության հր.7/
Աճուրդում հաղթող մասնակից է համարվում աճուրդում առավել բարձր գին առաջարկած մասնակիցը:
Լոտն/լոտերն/ ուսումնասիրելու, ինչպես նաև աճուրդի կանոնակարգին ցանկացողները կարող են ծանոթանալ աճուրդին նախորդող 5 աշխատանքային օրվա ընթացքում ժամը 10:00-18:00-ը, ՀՀ սնանկության դատարանում /ք. Գյումրի Անկախության հր.7/ կամ գույքի գտնվելու վայրում:

Հասցե` ՀՀ Շիրակի մարզ, Ք. Գյումրի, Երկաթ-Գծի փող., 20շ. բն.4

Հեռ..` +37494707051

Էլ. փոստ`