Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Լուսինե Թովմասյանին սեփականության իրավունքով պատկանող և«Արցախբանկ» ՓԲԸ-ում գրավադրված գույքի կրկնաճուրդի կազմակերպման և անցկացման մասին

11.02.2019

Տիպ` Աճուրդների մասին հրապարակային ծանուցումներ
Հայտատու` Լուսինե Թովմասյանի սնանկության գործով կառավարիչ Կարեն Ասատրյան
«Սնանկության մասին» ՀՀ օրենքի 76-րդ հոդված

2019թ. փետրվարի 01-ին Լուսինե Թովմասյանի գույքի աճուրդը չի կայացել հայտ չլինելու պատճառով:
2019թ. մարտի 07-ին, ժամը 15:00-ին Լուսինե Թովմասյանի սնանկության գործով կառավարիչ Կ.Ասատրյանի կողմից ՀՀ Սնանկության դատարանի շենքում /ք.Երևան, Օտյան 53/2/ կանցկացվի Լուսինե Թովմասյանին սեփականության իրավունքով պատկանող և <<Արցախբանկ>> ՓԲԸ-ում գրավադրված գույքի աճուրդը բաց դասական եղանակով մեկ լոտով.
Գույքը իրենից ներկայացնում է՝
Լոտ-1. ք.Երևան, Արաբկիր վարչական շրջան, Ավետիսյան փողոց, 112 շենք, բնակարան 38 հասցեում գտնվող անշարժ գույք՝ 106.5 քմ մակերեսով ծպեղնահարկ և 19.1քմ մակերեսով անտրեսոլ:
Գույքի մեկնարկային արժեքը՝ 44 550 000 ՀՀ դրամ:
Աճուրդին մասնակցելու համար պետք է ներկայացվեն՝
ֆիզիկական անձի դեպքում՝ անձնագրի պատճենը, իսկ իրավաբանական անձի և Ա/Ձ-ի դեպքում՝ պետական գրանցումը հավաստող փաստաթղթերի պատճենը.
աճուրդի մասնակցության վճարի և նախավճարի վճարումը հաստատող փաստաթղթեր:
Մասնակցության վճարը և նախավճարը կազմում են տվյալ լոտի մեկնարկային գնի համապատասխանաբար՝ 1% և 5%-ը:
Աճուրդի մասնակցության վճարը և նախավճարը վճարվում են կանխիկ Լուսինե Թովմասյանի դրամարկղ կամ փոխանցումով սնանկության հատուկ հաշվին`2473604664260000 ՙԱրդշինբանկ՚ ՓԲԸ Շենգավիթ մասնաճյուղ հաշվեհամարին մինչև հայտ ներկայացնելու պահը:
Աճուրդին մասնակցել ցանկացողները աճուրդի անցկացման օրվան նախորդող 5 օրվա ընթացքում՝ ընդհուպ մինչև աճուրդին նախորդող օրվա ժամը 16:00-ը կարող են հայտ ներկայացնել ՀՀ Սնանկության դատարան / ք.Երևան, Օտյան 53/2/:
Աճուրդում հաղթող է համարվում առավել բարձր գին առաջարկած մասնակիցը:
Ցանկացողները կարող են լոտերն ուսումնասիրել, ինչպես նաև աճուրդի կանոնակարգին ծանոթանալ դիմելով կառավարիչ՝ Կ.Ասատրյանին /հեռ.093 442 232/:

Հասցե` Բագրատունյաց 70

Հեռ..` +374 93442232

Էլ. փոստ`