Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում «Երֆրեզ» ԲԲԸ-ին պատկանող գույքի աճուրդի կազմակերպման և անցկացման մասին

11.02.2019

Տիպ` Աճուրդների մասին հրապարակային ծանուցումներ
Հայտատու` Երֆրեզ» ԲԲԸ-ի սնանկության գործով կառավարիչ Կարեն Ասատրյան
«Սնանկության մասին» ՀՀ օրենքի 76-րդ հոդված

2019թ.փետրվարի 01-ին << Երֆրեզ >> ԲԲԸ-ի գույքի աճուրդը չի կայացել հայտ չլինելու պատճառով:
2019թ. մարտի 01-ին ժամը 12:00-ին << Երֆրեզ >> ԲԲԸ-ի սնանկության գործով կառավարիչ Կ.Ասատրյանի կողմից ՀՀ Սնանկության դատարանի շենքում / ք.Երևան, Օտյան 53/2/ կանցկացվի <<Երֆրեզ >> ԲԲԸ-ին պատկանող գույքի աճուրդը բաց դասական եղանակով հետևյալ լոտով.

Լոտ 5. Սարքեր-Սարքավորումներ, Հաստոցներ, շինարարական նյութեր, գործիքներ և այլ ապրանքանյութական արժեքներ: Տվյալ լոտը բաղկացած է թիվ 4503 ենթալոտերից, ըստ գնահատման հաշվետվության՝ համապատասխան արժեքներով:
Լոտի ընդհանուր մեկնարկային գինը 4 716 632 ՀՀ դրամ:

Աճուրդին մասնակցելու համար պետք է ներկայացվեն՝
ֆիզիկական անձի դեպքում՝ անձնագրի պատճենը, իսկ իրավաբանական անձի և Ա/Ձ-ի դեպքում՝ պետական գրանցումը հավաստող փաստաթղթերի պատճենը.
աճուրդի մասնակցության վճարի և նախավճարի վճարումը հաստատող փաստաթղթեր:
Մասնակցության վճարը և նախավճարը կազմում են տվյալ լոտի մեկնարկային գնի համապատասխանաբար՝ 1% և 5%-ը:
Աճուրդի մասնակցության վճարը և նախավճարը վճարվում են կանխիկ << Երֆրեզ >> ԲԲԸ-ի դրամարկղ կամ փոխանցումով սնանկության հատուկ հաշվին` << Արդշինբանկ >>ՓԲԸ-ի Շենգավիթ մասնաճյուղ 2473602788050100 հաշվեհամարին մինչև հայտ ներկայացնելու պահը:
Աճուրդին մասնակցել ցանկացողները աճուրդի անցկացման օրվան նախորդող 5 օրվա ընթացքում՝ ընդհուպ մինչև աճուրդին նախորդող օրվա ժամը 16:00-ը կարող են հայտ ներկայացնել ՀՀ Սնանկության դատարան / ք.Երևան, Օտյան 53/2/:
Աճուրդում հաղթող է համարվում առավել բարձր գին առաջարկած մասնակիցը:
Ցանկացողները կարող են լոտերն ուսումնասիրել, ինչպես նաև աճուրդի կանոնակարգին ծանոթանալ դիմելով կառավարիչ՝ Կ.Ասատրյանին /հեռ.093 442 232/:

Հասցե` Բագրատունյաց 70

Հեռ..` +374 93 442 232

Էլ. փոստ`