Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում <Աջմատ> ՍՊԸ-ի պարտավորությունների դիմաց գրավադրված գույքի բաց դասական եղանակով աճուրդի մասին հայտարարություն

11.02.2019

Տիպ` Աճուրդների մասին հրապարակային ծանուցումներ
Հայտատու` <Աջմատ> ՍՊԸ-ի սնանկության գործով կառավարիչ Հարութ Էդիկի Ղարիբյան
«Սնանկության մասին> ՀՀ օրենքի 76-րդ հոդված

2019 թվականի հունվարի 31-ին ժամը՝ 11.00-ին <Աջմատ> ՍՊԸ-ի գույքի աճուրդային վաճառքը չի կայացել հայտեր չլինելու պատճառով:
2019 թվականի փետրվարի 28-ին ժամը՝ 11.00-ին <Աջմատ> ՍՊԸ-ի սնանկության գործով կառավարիչ Հ. Ղարիբյանի կողմից ՀՀ Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում /ք. Աբովյան, Կոտայքի 8 հասցեում/ կանցկացվի <Աջմատ> ՍՊԸ-ի պարտավորությունների դիմաց գրավադրված գույքի բաց դասական եղանակով աճուրդը:
Գույքը աճուրդի է ներկայացվում երկու լոտով, այն է`
Լոտ 1. Ռոզա Խաչատուրի Մարտիրոսյանին և Արևիկ Ալբերտի Մարտիրոսյանին պատկանող՝ ք. Հրազդան, Միկրոշրջան թաղ, 229 շենք, թիվ 6 բնակարանը, 62,31 քմ., մեկնարկային գինը՝ 5.826.600 ՀՀ դրամ:
Լոտ 2, Անահիտ Վանիկի Պետրոսյանին պատկանող՝ ք. Հրազդան, Կենտրոն թաղ., 44 շենք, թիվ 27 բնակարանը, 88,31 քմ., մեկնարկային գինը՝ 6.507.000 ՀՀ դրամ:
Աճուրդին մասնակցելու համար պետք է ներկայացվեն` ֆիզիկական անձի դեպքում անձնագրի պատճենը, իսկ իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի դեպքում` դրանց պետական գրանցումը հավաստող փաստաթղթերի պատճենները, աճուրդի մասնակցության վճարի և նախավճարի վճարումը հաստատող փաստաթղթերը: Մասնակցության վճարը և նախավճարը կազմում է տվյալ լոտի մեկնարկային գնի համապատասխանաբար 1%-ը և 5%-ը:
Աճուրդի մասնակցության վճարը և նախավճարը պետք է վճարեն կանխիկ կամ փոխանցումով <Արարատբանկ> ՓԲԸ-ի <Աջմատ> ՍՊԸ-ի սնանկության գործով հատուկ հաշվին` 15100296962569 մինչև աճուրդի նախորդ օրը ներառյալ: Աճուրդին մասնակցել ցանկացողները աճուրդի անցկացման օրվա նախորդ 5 օրվա ընթացքում, ընդհուպ մինչև աճուրդին նախորդող օրվա ժամը 16:00 կարող են հայտ ներկայացնել ՀՀ Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում:
Աճուրդի հաղթող մասնակից է համարվում աճուրդում առավել բարձր գին առաջարկած մասնակիցը:
Ցանկացողները լոտն ուսումնասիրել, ինչպես նաև աճուրդի կանոնակարգին կարող են ծանոթանալ ՀՀ Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում /ք. Աբովյան, Կոտայքի 8/ հասցեով, կամ կարող են զանգահարել <Աջմատ> ՍՊԸ-ի սնանկության գործով կառավարիչ Հ. Ղարիբյանին` 091-333-603 հեռախոսահամարով:
 

Հասցե` ք. Հրազդան, Ջրառատ 45

Հեռ..` +374 91 333603

Էլ. փոստ`