Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Անհատ ձեռնարկատեր Գարեգին Խաչատուրի Ոսկանյանին պարտկանող և վերջինիս պարտավորությունների դիմաց գրավադրված գույքի բաց դասական եղանակով աճուրդի մասին հայտարարություն

11.02.2019

Տիպ` Աճուրդների մասին հրապարակային ծանուցումներ
Հայտատու` Անհատ ձեռնարկատեր Գարեգին Խաչատուրի Ոսկանյանի սնանկության գործով կառավարիչ Հարութ Էդիկի Ղարիբյան
«Սնանկության մասին> ՀՀ օրենքի 76-րդ հոդված

2019 թվականի հունվարի 31-ին ժամը՝ 10.40-ին անհատ ձեռնարկատեր Գարեգին Խաչատուրի Ոսկանյանի գույքի աճուրդային վաճառքը չի կայացել հայտեր չլինելու պատճառով:
2019 թվականի փետրվարի 28-ին ժամը՝ 12.00-ին անհատ ձեռնարկատեր Գարեգին Խաչատուրի Ոսկանյանի սնանկության գործով կառավարիչ Հ. Ղարիբյանի կողմից ՀՀ Սնանկության դատարանում /ք. Երևան, Օտյան 53/2 հասցեում/ կանցկացվի անհատ ձեռնարկատեր Գարեգին Խաչատուրի Ոսկանյանին պատկանող և վերջինիս պարտավորությունների դիմաց գրավադրված գույքի բաց դասական եղանակով աճուրդը:
Գույքը աճուրդի է ներկայացվում առանձնացված լոտերով, այն է`
Լոտ 1. Գոռ Ոսկանյանին պատկանող՝ ք. Հրազդան, Միկրոշրջան թաղ., 104 շենք, թիվ 23 բնակաանը՝ 88,81 քմ., մեկնարկային գինը՝ 5.448.600 ՀՀ դրամ:
Լոտ 2. Գարեգին Ոսկանյանին և Լիլիթ Պետրոսյանին պատկանող՝ ք. Հրազդան, Միկրոշրջան թաղ., 55/4 հասցեի խանութը, 72,66 քմ., մեկնարկային գինը՝ 6.605.100 ՀՀ դրամ:
Լոտ 3. Գարեգին Ոսկանյանին պատկանող՝ ք. Հրազդան, Միկրոշրջան թաղ. 55 շենք հարակից տարածք թիվ 7 բնակելի կառուցապատման հողամասը՝ 0.0020 հա, որի վրա կառուցված էր ինքնակամ շինություն /ավտոտնակ/, մեկնարկային գինը՝ 792.000 ՀՀ դրամ:
Լոտ 4. Հրազդան քաղաքի վարչական տարածքում գտնվող, 07.001.500.032 կադաստրային ծածկագրով 2.07 հա գյուղ. նշանակության հողամասից Գարեգին Խաչատուրի Ոսկանյանին պատկանող 1/7 բաժնեմասը, մեկնարկային գինը՝ 412.515 ՀՀ դրամ:
Լոտ 5. Հրազդան քաղաքի վարչական տարածքում գտնվող, 07.001.948.054 կադաստրային ծածկագրով 0.03 հա գյուղ. նշանակության հողամասերց Գարեգին Խաչատուրի Ոսկանյանին պատկանող 1/7 բաժնեմասը, մեկնարկային գինը՝ 5.976 ՀՀ դրամ:
Լոտ 6. TOYOTA IPSUM 2.4 մակնիշի, 48 MA 444 համարանիշի, 2004թ. արտադրության թեթև մարդատար ավտոմեքենան, գույնը՝ սպիտակ մարգարիտ, վիճակը նորմալ, սրահը նորմալ, անվադողերը կիսամաշ, մեքենայի վրա առկա է վնասված և քերծված հատվածներ, մեկնարկային գինը՝ 1.530.000 ՀՀ դրամ:
Լոտ 7. OPEL ASKONA 1,8i մակնիշի, 01 ԼԼ 641 համարանիշի, 1986թ. արտադրության մարդատար ավտոմեքենան, գույնը Շագանակագույն, վիճակը բավարար, անվադողերը մաշված, սրահը կիսամաշ, մեքենայի վրա առկա է վնասված հատվածներ, մեկնարկային գինը՝ 180.000 ՀՀ դրամ:
Աճուրդին մասնակցելու համար պետք է ներկայացվեն` ֆիզիկական անձի դեպքում անձնագրի պատճենը, իսկ իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի դեպքում` դրանց պետական գրանցումը հավաստող փաստաթղթերի պատճենները, աճուրդի մասնակցության վճարի և նախավճարի վճարումը հաստատող փաստաթղթերը: Մասնակցության վճարը և նախավճարը կազմում է տվյալ լոտի մեկնարկային գնի համապատասխանաբար 1%-ը և 5%-ը:
Աճուրդի մասնակցության վճարը և նախավճարը պետք է վճարեն կանխիկ կամ փոխանցումով <Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ Բանկ> ՓԲԸ-ի անհատ ձեռնարկատեր Գարեգին Խաչատուրի Ոսկանյանի սնանկության գործով հատուկ հաշվին` 220349823181000 մինչև աճուրդի նախորդ օրը ներառյալ: Աճուրդին մասնակցել ցանկացողները աճուրդի անցկացման օրվա նախորդ 5 օրվա ընթացքում, ընդհուպ մինչև աճուրդին նախորդող օրվա ժամը 16:00 կարող են հայտ ներկայացնել ՀՀ Սնանկության դատարանում:
Աճուրդի հաղթող մասնակից է համարվում աճուրդում առավել բարձր գին առաջարկած մասնակիցը:
Ցանկացողները լոտն ուսումնասիրել, ինչպես նաև աճուրդի կանոնակարգին կարող են ծանոթանալ ՀՀ Սնանկության դատարանում, կամ կարող են զանգահարել անհատ ձեռնարկատեր Գարեգին Խաչատուրի Ոսկանյանի սնանկության գործով կառավարիչ Հ. Ղարիբյանին` 091-333-603 հեռախոսահամարով:
 

Հասցե` ք. Հրազդան, Ջրառատ 45

Հեռ..` +374 91 333603

Էլ. փոստ`