Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Անահիտ Գեղամի Հակոբյանի գույքի բաց դասական եղանակով աճուրդի մասին հայտարարություն

11.02.2019

Տիպ` Աճուրդների մասին հրապարակային ծանուցումներ
Հայտատու` Անահիտ Գեղամի Հակոբյանի սնանկության գործով կառավարիչ Հարութ Էդիկի Ղարիբյան
«Սնանկության մասին» ՀՀ օրենքի 76-րդ հոդված

2019 թվականի փետրվարի 08-ին ժամը 15.00-ին Անահիտ Գեղամի Հակոբյանի գույքի աճուրդային վաճառքը չի կայացել հայտեր չլինելու պատճառով:
2019 թվականի փետրվարի 28-ին ժամը 11.40-ին Անահիտ Գեղամի Հակոբյանի սնանկության գործով կառավարիչ Հ. Ղարիբյանի կողմից ՀՀ Սնանկության դատարանում /ք. Երևան, Օտյան 53/2 հասցեում/ կանցկացվի Անահիտ Գեղամի Հակոբյանի գույքի բաց դասական եղանակով աճուրդը:
Գույքը աճուրդի է ներկայացվում երեք լոտերով, այն է`
Լոտ 1. ք. Եղվարդ, , Երևանյան 7ա շենք, թիվ 31 բն., հասցեում գտնվող 50.6 քմ. Ընդհանուր մակերեսով 1 սենյականոց բնակարանը, մեկնարկային գինը՝1.260.794 ՀՀ դրամ:
Լոտ 2. ՀՀ Կոտայքի մարզի Եղվարդ համայնքում գտնվող 309-2 կադաստրային համարի տակ գրանցված, 0.420 հա վարելահողը, պարտապանին պատկանող 1/2 բաժնեմասը, մեկնարկային գինը՝ 47.279 ՀՀ դրամ:
Լոտ 3. ՀՀ Կոտայքի մարզի Եղվարդ համայնքում գտնվող 017-8 կադաստրային համարի տակ գրանցված, 0.074 հա բնակելի կառուցապատման հողամասը, պարտապանին պատկանող 1/2 բաժնեմասը, մեկնարկային գինը՝ 133.282 ՀՀ դրամ:
Աճուրդին մասնակցելու համար պետք է ներկայացվեն` ֆիզիկական անձի դեպքում անձնագրի պատճենը, իսկ իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի դեպքում` դրանց պետական գրանցումը հավաստող փաստաթղթերի պատճենները, աճուրդի մասնակցության վճարի և նախավճարի վճարումը հաստատող փաստաթղթերը: Մասնակցության վճարը և նախավճարը կազմում է տվյալ լոտի մեկնարկային գնի համապատասխանաբար 1%-ը և 5%-ը:
Աճուրդի մասնակցության վճարը և նախավճարը պետք է վճարեն կանխիկ կամ փոխանցումով ՙԱրարատբանկ՚ ԲԲԸ-ի բանկի Անահիտ Գեղամի Հակոբյանի սնանկության գործով հատուկ հաշվին` 1510028310800100 մինչև աճուրդի նախորդ օրը ներառյալ: Աճուրդին մասնակցել ցանկացողները աճուրդի անցկացման օրվա նախորդ 5 օրվա ընթացքում, ընդհուպ մինչև աճուրդին նախորդող օրվա ժամը 16:00 կարող են հայտ ներկայացնել ՀՀ Սնանկության դատարանում:
Աճուրդի հաղթող մասնակից է համարվում աճուրդում առավել բարձր գին առաջարկած մասնակիցը:
Ցանկացողները լոտն ուսումնասիրել, ինչպես նաև աճուրդի կանոնակարգին կարող են ծանոթանալ ՀՀ Սնանկության դատարանում, կամ կարող են զանգահարել Անահիտ Գեղամի Հակոբյանի սնանկության գործով կառավարիչ Հ. Ղարիբյանին` 091-333-603 հեռախոսահամարով:
 

Հասցե` ք. Հրազդան, Ջրառատ 45

Հեռ..` +374 91 333603

Էլ. փոստ`